Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված քրօրենսգրքի 300.1-րդ հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը, արարքը փաստացի ապաքրեականացվել է

«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելով՝ օրենսդիր մարմինը թույլ է տվել հակասահմանադրական անգործություն»․ «Սահմանադրական կարգը տապալելը (իրավական դոգմատիկայից դեպի իրավաքաղաքական ռեալիզմ)» գիտական հոդվածում նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

Ինչպես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հենց ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որի սահմանադրականության հարցը վիճարկվում է փաստաբանական թիմի կողմից՝ արձանագրելով, որ այն 2008 թվականին նախատեսված չի եղել որպես հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքում, հետեւապես չի կարող ունենալ հետադարձ ուժ։

Իրավաբան գիտնականի կարծիքով՝ այստեղ խնդիրը նաեւ այլ է՝ բարձրացնելով տվյալ հոդվածի ապաքրեականացման փաստն ընդհանրապես։ Այսպես՝ վիճարկվող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է 2009 թվականի, որտեղ հիշատակվում են 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածները։ Մինչդեռ՝ այդ խմբագրությամբ Սահմանադրությունը 2015թ-ին դադարել է գործել (բացառությամբ՝ Սահմանադրության 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների):

Նրա դիտարկմամբ՝ 2009թ. ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հղում է կատարում 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասերի վրա, սակայն 2015թ. ՀՀ Սահմանադրությունը, բացառությամբ 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների, շարադրվեց նոր խմբագրությամբ, իսկ նախկին Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածները դադարեցին գործել: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում առայսօր փոփոխություններ չեն կատարվել և այն չի համապատասխանեցվել 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածների կառուցվածքին: Նման իրավիճակում կարելի է ողջամտորեն կասկածի տակ դնել ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների հղման մասով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի գործողության (սահմանադրականության) հարցը: Ավելին կարելի է նույնիսկ պնդել, որ օրենսդիր մարմինը, 2015թ-ից հետո դրսևորելով հակասահմանադրական անգործություն, կա՛մ ստեղծել է ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի անվավերության վիճակ կա՛մ ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների մասով սահմանադրական կարգը տապալելու արարքները:

«Իհարկե, կլինեն իրավաբաններ, ովքեր կնշեն, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրությունների 3-ից 6-րդ հոդվածներում բովանդակային փոփոխություն չի կատարվել, ուստի արարքների ապաքրեականացման մասին խոսելն անհիմն է: Իրոք, 2005թ. Սահմանադրության վերաբերելի նորմերը որոշ չափով վերարտադրվել են 2015թ. Սահմանադրության մեջ (թեև առկա են նաև բովանդակային տարբերություններ): Այս հարցը մենք չէինք բարձրացնի և չէինք քննարկի, եթե չլիներ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայի sui generis կառուցվածքը: Եթե օրինակ՝ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրվեր՝ «իրավական, ժողովրդավարական պետության մասին սահմանադրական դրույթը փաստացի դադարեցնելը ...» եղանակով, ապա Սահմանադրության խմբագրության և հոդվածների համարակալման փոփոխությունը նշանակություն ունենալ չէր կարող: Մինչդեռ ունենք ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցայի լիովին այլ շարադրանք, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշում է իրավաբանական գիտությունների դոկտորը եւ ավելացնում. «Բարձրացված հարցը անբովանդակ ֆորմալիզմի տիրույթում չէ, քանի որ քրեաիրավական նորմերի ձևակերպման տեխնիկան չի կարող չազդել նորմի կիրառման վրա: Նույնիսկ եթե վերացարկվենք քրեաիրավական նորմերի ձևի և բովանդակության դիալեկտիկական անխզելիության պահանջից, և հիմք ընդունենք այն մոտեցումը, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրության վերաբերելի նորմերի միջև բովանդակային առումով տարբերություն չկա, ապա, միևնույնն է, քննիչը կանգնում են ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կիրառման՝ ստորև նշված մեկ այլ բնույթի անորոշության առջև»։

Դառնալով արարքի կատարման պահին գործող, սակայն մեղադրանք առաջադրելու ժամանակ չգործող Սահմանադրության վկայակոչմանը՝ գիտնականը նշում է. «Եթե պայմանականորեն ընդունենք, որ վերը նկարագրված իրավիճակը որևէ կերպ չի նշանակում արարքի փաստացի ապաքրեականացում, ապա միևնույնն է՝ անորոշ է մնում այն հարցի պատասխանը, թե քննիչը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը կիրառելիս ո՞ր խմբագրությամբ Սահմանադրության վրա պետք է հղում կատարի: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքի պարագայում քննիչն անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ պետք է հստակ նշի, թե ՀՀ Սահմանադրության ո՞ր համարի հոդվածի տապալման մեջ է անձը մեղադրվում (կրկին նշենք, որ այս պահանջը բխում է ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքից): Եթե 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը ուժը կորցրել է, իսկ օրենսդիրը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումները չի համապատասխանեցրել նոր խմբագրությամբ Սահմանադրության կառուցվածքին, ապա քննիչը հայտնվում է դժվարին վիճակում՝ նա պետք է վկայակոչի կա՛մ չգործող Սահմանադրության հոդվածները, կա՛մ էլ նոր Սահմանադրության այն հոդվածները, որի՝ առնվազն կառուցվածքը չի համապատասխանում ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում նախատեսված համարակալմանը»:

Ըստ Ա.Ղամբարյանի՝ մասնավորապես ընտրական իրավունքի սկզբունքները 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված էր 4-րդ հոդվածում, իսկ 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածում, ընդ որում՝ 7-րդ հոդվածը նախատեսված չէ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումներում: «Քրեաիրավական տեսանկյունից քննիչը չի կարող հղում կատարել Սահմանադրության 7-րդ հոդվածի վրա (եթե նույնիսկ 2005թ. Սահմանադրության 4-րդ և 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածների բովանդակությունները իդենտիկ են), քանի որ այն նախատեսված չէ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում: Նման կարգավորումները իրավակիրառողի համար ստեղծում են անորոշության վիճակ:

«ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածի համակարգային դեֆեկտների, իրավական որոշակիության խիստ ցածր աստիճանի և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականության խորապատկերում կարելի է քննարկել ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից սահմանադրական կարգը տապալելու մասին տարբեր առիթներով ներկայացված հաղորդումների վերաբերյալ քրեական գործեր հարուցելուց (քրեական վարույթ նախաձեռնելուց) և քննություն կատարելուց խուսափելու պրակտիկան»,-նշել է Ա.Ղամբարյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ

Աղբյուրը` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>