Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

Եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում. Չալաբյանը՝ Փաշինյանին

Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, և Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ։ Դիմելով բառախաղի և տարբեր հնարքների, վարչապետ Փաշինյանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մեկին չտվեց, այնուամենայնիվ արեց մի շարք ուշագրավ պնդումներ, որոնք ծնում են նոր հարցեր։ Փորձեմ ստորև դրանցից մի քանիսը ձևակերպել պարոն Փաշինյանի համար, ենթադրելով, որ վաղ թե ուշ այդ հարցերին թե ինքը, թե հնարավոր հաջորդողները, պետք է առերեսվեն՝

ա) խոսելով բանակցությունների ընթացքի մասին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն մանդատ է տվել բանակցելու Արցախի հարցում, և ինքը կբանակցի ինչպես հարմար կհամարի, իսկ երբ ընդունելի արդյունք ստանա, կներկայացնի այն Ազգային ժողովին և ժողովրդին։ Ես դեռ 2018 թ․ դեկտեմբերին գրել եմ դրա մասին, և ցանկանում եմ հարցս կրկնել հիմա՝ պարոն Փաշինյան, ո՞րն է այն ընդունելի և ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա, և որը ստանալու դեպքում Դուք պատրաստ եք բաց ճակատով վերադառնալ մեր ժողովրդին։ Ի տարբերություն Ձեզ, բանակցությունների հակառակ կողմը պարբերաբար կրկնում է իր ցանկալի արդյունքը, և երբեք դա չի փորձում թաքցնել բառերի հետևում՝ ժամանակն է, որ Դուք էլ բացեք խաղաքարտերը, և գծեք Ձեր կարմիր գծերը։

բ) Պարոն Փաշինյանը խուսափեց պատասխանելուց, թե արդյոք բանակցային սեղանին փուլային թե փաթեթային կարգավորման փաստաթուղթ է դրված։ Սակայն դրա մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են համանախագահները, և Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, և մեր արտգործնախարարի արձագանքը այդ իմաստով առանձնապես այլևս երկընտրանքի տեղիք չեն թողնում՝ խոսքը գնում է փուլային կարգավորման մասին, հիմնված երեք սկզբունքների և վեց հիմնական տարրերի վրա, հարցը ընդամենը փուլերի բովանդակության և տարրերի համակցության մասին է։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ փուլային կարգավորման այս տրամաբանությամբ, ի՞նչպիսի տարբերակ եք Դուք պատկերացնում, որը կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի, և մասնավորապես նրա Արցախյան հատվածի համար։ Եվ եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում։

գ) Պարոն Փաշինյանը նորից կրկնեց իր այն միտքը, որ ցանկացած բանակցային լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Քանի որ մինչ այժմ պատմության մեջ հայտնի էին հայ և ադրբեջանցի ժողովուրդները, ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ ինչ ինքը նկատի ունի "Արցախի ժողովուրդ" հասկացության տակ, և արդյոք այն իր պատկերացմամբ որևէ կերպ տարբերվում է հայ ժողովրդից՞։

դ) Պարոն Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը ևս հակված է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպես և թերևս մեր համաքաղաքացիներից շատերը, հետևելով նրա տարբեր հայտարարություններին վերջին մի քանի տարիների ընթացքում, և մասնավորապես Մյունխենում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, այդպիսի տպավորություն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինյանը, շփվելով նրա հետ փակ դռների ետևում, գուցե այլ կարծիք ունի։ Համապատասխանաբար, ցանկանում եմ հարցնել` պարոն Փաշինյան, ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը ևս ձգտում է բանակցային ճանապարհով խաղաղ և արդարացի լուծման, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին հայտարարությունները միջազգային հանրությունից "պատերազմի իրավունք" ստանալու մասին։

ե) Պարոն Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները լավ են և բարձր մակարդակի վրա են գտնվում, այս պնդումը հատուկ կարևորվում է նույն Արցախյան բանակցությունների համատեքստում։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ԵԱՏՄ հիշարժան համաժողովից հետո, որն ավարտվեց Զվարթնոց օդանավակայանում ՌԴ նախագահի հետ հապճեպ կազմակերպված հանդիպմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ ի՞նչպիսի դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խոսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ հարաբերությունների լավ մակարդակը։

Այսքանով հարցերս առայժմ սահմանափակեմ։ Թեև պարոն Փաշինյանը փորձում է մինչև վերջ պահպանել անորոշությունը բանակցային գործընթացի շուրջը, իրականությունը այն է, որ այս հարցերից և ոչ մեկից ոչ նա, ոչ էլ Հայաստանի ցանկացած այլ ղեկավար, չի կարող խուսափել, և որքան շուտ դրանց պատասխանները տրվեն, այնքան մեր բանակցային դիրքերը ավելի ամուր կլինեն, այնքան ժողովուրդը՝ ավելի համախմբված և վճռական, և այնքան վերջնական արդյունքը՝ մեզ համար ավելի նպաստավոր։

Ավետիկ Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>