Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

Շո՞կ, թե՞ աֆթեր-շոկ

Ի՞նչ պետք է անեն իրավապահ մարմինների՝ իրենց պրոֆեսիոնալ համարողներ ծառայողները


Շո՞կ, թե՞ աֆթեր-շոկ

ՄԱՍ 1 ԱԱԾ

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իրավապահ մարմինների համակարգը հասարակության շրջանում ամենահակասական ընկալվող ինստիտուտներից մեկն է:
Փաստ է, որ իրենց գործառույթների պատճառով միշտ չէ, որ դատախազի քննիչի, ոստիկանի ԱԱԾ-ականի կերպարը վստահելիներից է եղել: Թեև պատճառները տարբեր են, բայց հիմնականը տարբեր ժամանակներում այդ մարմիններում աշխատած ու իրենց անգրագիտությամբ, դաժանությամբ ու անմարդկայնությամբ աչքի ընկած կերպարներն են: Հաճախ ավելի վախենում էին այդ մարդկանցից, քան հանցագործից:

Փաստ է, սակայն, որ տարիներ շարունակ փորձ է արվել քայլ առ քայլ փոխել այդ ընկալումը` բարեփոխելով ինստիտուտները, համակարգերը, մարդկանց վարքագիծը, ղեկավարների կերպարները` այն պարզ գիտակցումով, որ վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պիտի ունենա վստահություն, որ այդ մարդիկ ուղղակի կամ անուղղակի, պետության կամ անմիջականորեն հենց իրենց անվտանգության, անդորրի, հանգստության երաշխավորն են: Աշխատանքներ արվե՞լ են, վստահաբար՝ այո: Բավարա՞ր են դրանք, վստահ եմ` ոչ: Սա շարունակական գործընթաց է:

Փաստ է նաև, որ ցանկացած իշխանություն ուժեղ է կամ թույլ նաև այս համակարգերի միջոցով: Ու այն, որ այս մարմինները ենթարկվում են տվյալ օրվա իշխանությանը ևս տրամաբանական է: Բայց`

Փաստ է նաև, որ իրավապահ համակարգը, ինչպես ցանկացած այլ շնչող մեխանիզմ ունի իր ինքնապաշտպանական բնազդը, ու միշտ հասկանում է, երբ են իրենից ակնկալում առաքելության իրականացում, իսկ երբ է, որ չեն ապահովում իր համակարգային պատիվն ու արժանապատվությունը, իրեն թուլացնում են, ծաղրում ու ու հատկապես՝ իրեն օգտագործում որպես բութ ու անպաշտպան գործիք: Հանուն ճշմարտության` տարբեր ժամանակներում ընդդիմախոսների դեմ օգտագործում եղել է, հատկապես նորանկախ պատմության առաջին տասնամյակում:

Փաստ է նաև ՀՀ-ում երբևէ չի եղել այնպիսի խառը, բուռն, թոհուբոհային իրականության ինչպես այժմ ու այսօր՝ կառավարության ծրագրում իրավապահ համակարգի բարեփոխման վերաբերյալ երբևէ հոդաբաշխ տեսլական չներկայացրած վարչապետը ծրագրի կատարողականը ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարել է, որ իրավապահ համակարգը շոկի մեջ է։ Բա ոնց չասես!!! Սա այն եզակի դեպքերից է, որ նա իրավացի է: Իրավապահ համակարգը շոկի մեջ է, քանի որ հասարակության այսչափ բևեռացում, քաղաքական ընդդիմախոսների այսչափ հետապնդումներ (մենակ չասեք նախկինում սպանում էին, հիմա` չէ) պետական ինստիտուտների արժեզրկում, նիհիլիզմ, արժեբանական անկում ԵՐԲԵՎԷ չի եղել, քանզի երբևէ նման պոպուլիստ, ապաշնորհ ու հիստերիկ իշխանություն չի եղել:

Ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աստիճանաբար իրավապահ համակարգը շոկից տանում է համակարգային կաթվածի` խորը և անդառնալի:

Այս պայմաններում կենսական դեր ունի իրավապահ համակարգի տարբեր մարմինների, նրանց անձնակազմի նվիրյալ, հայրենասեր, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ծառայողների իմունային դիմադրողականության աստիճանը` դիմակայելու բիրտ, կամակոր, սանձարձակ, լսելու ոչ ունակ, անհավասարակշիռ, անգրագետ իշխանության ցուցումներին: Ցուցումներ` նրանց տրվել են ու կտրվեն միշտ, բայց ոչ այնպիսիք ինչպիսիք այժմ: Առավել ևս, երբ իշխանությունը զգում է իր հեռանալու հոտը:

Այս դեպքում, նրանց ամեն մի գործողություն դառնում է ավելի անտրամաբանական, ցինիկ, անխիղճ, բայց ցավալին այն է, որ դա «Ապիկարները» սերիալի մեզ արդեն ծանոթ հերոսները իրենց ձեռքերով չեն անում, այլ իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցների: Ես միամիտ չեմ, որ համարեմ, որ այդ մարմիններում աշխատող բոլորը նվիրյալ են մարմնի բուն առաքելությանը, բայց անուղղելի լավատես լինելով համարում եմ, որ մեծ մասը այդպիսին են:

Ես դիմում եմ նվիրյալներին`

Լինելով աննախադեպ իրավիճակում, Դուք պետք է որոշեք՝ ընտրում եք խայտառակ խախտումներ անելով մատաղացու դառնալու ու ապիկարների համար զոհաբերվելու ճանապարհը, թե նախընտրում եք այլ ուղի: Երկրում ստեղծված վիճակն այնպիսին է, որ այլևս էական չեն լինի Փաշինյանից ցուցում ստանալու արդարացումները, նա իր պատասխանատվության բեռն ունի դուք` ձերը: Գիտեմ, որ շատերդ ունեք ձեզ տրված ապօրինի ցուցումների սքրիններ, ձայնագրություններ, բայց դրանք մի պահեք ձեզ արդարացնելու համար, դրանք օգտագործեք այդ ցուցումները չանելու համար: Ինչպես չանել ապօրինի ցուցում, ինչպես վիժեցնել այն, ինձնից լավ գիտեք:

Իրավիճակի լրջությունը հասկանալու համար եկեք հերթով տեսնենք, որ իրավապահ որ մարմնում ինչ իրավիճակ է ստեղծվել պարոն Փաշինյանի «թավշյա» ձեռքով:

ՄԱՍ 1 ԱԱԾ

Այստեղ եւս Փաշինյանը իրավացի է, ԱԱԾ-ն շոկի մեջ է, քանի որ երկու տարվա ընթացքում այս մարմինը երկրի ու մարդկանց անվտանգություն ապահովող մարմնից դարձավ ֆեյք բռնող ու սատանայի հետ համագործակցող անձանց բռնող, կոռուպցիայի մասին կոլումբիական սերիալ նկարող մարմին: Փաշինյանի պատկերացմամբ ինձ կամ որևէ նախարարի «պռոսլուշկա» կամ «նառուժկա» անելը այս մարմնի միակ պիտանի գործառույթն է` չհաշված անմեղության կանխավարկածի խախտմամբ լալահառաչ հաղորդագրությունները, սրանից նրանից գումար շորթելու առաջարկները: Սպայի պատիվ, հայրենիք, նվիրում բառերի իրական արժեքն իմացող մարդիկ, ստիպված են լուռ լսել ու կատարել ամենաանհեթեթ հրահանգները: Իսկ եթե, օրինակ սատանային չեն բռնում, Փաշինյանի կողմից հնչեցրած «քաղաքական որոշում» ունիվերսալ, իսկ այս դեպքում` տգետ ձևակերպմամբ ԱԱԾ են ուղարկում են մի երիտասարդի, որ Փաշինյանին «խաբար» տա հասկացածը, իսկ առավել հաճախ` չհասկացածը: Քաղաքական որոշում ասելով` նշանակում է «ոչինչ», որ տարիքը փոքր է, «ոչինչ», որ առհասարակ համակարգի մասին պատկերացում չունի, կարևորը Փաշինյանի մարդն է ու հեչ կարևոր չի, որ այնտեղ բազմաթիվ մարդիկ կան, որոնք այդտեղ` այդ շաաատ հատուկ մարմնում, ավանդ ունեն ու ավելի արժանի էին: Եթե Փաշինյանը գոնե ԱԱԾ-ի առաքելությունից ու գործառույթներից հասկանար, ապա իրավիճակը ավելի ընդունելի կլիներ:

Այս ամենի հետ մեկտեղ այս մարդկանցից ակնկալվում է ապօրինությունների շղթա իրականացնել` առանց երաշխիքի … դե մաքսիմում` ժողվարչապետը ասի «դուխով»: Ի դեպ` սեփական կադրերին «կեղտոտ» գործ հաստատ չեն տա, նման «պատիվ» «կվստահեն» նախկին կադրերին, որ հետո մի բան լինի նրանց լինի:
Հիմա գնդակը Ձեր, հենց ձեր դաշտում է տղաներ: Դուք եք որոշողը, հավատացե՛ք դուք ու ոչ ժողվարչապետը: Օրինական ցանկացած ցուցում` պարտավոր եք անել, դա իմ գործը չէ, դա հենց ձեր գործն է, բայց եթե ցուցումը օրինական չէ` կայացրեք ձեր կյանքի շրջադարձային որոշումներից մեկը, հիշե՛ք բոլորս այստեղ ենք ապրում ու սերիալը ունի թե՛ սկիզբ ու թե՛ վերջ: Ու մենք ակնհայտորեն սերիալի սկզբում չենք:

Ամեն ինչ լավ է լինելու…
Հ.Գ. Արգիշտի Քյարամյանի՝ ՊՎԾ-ում գործունեության վերաբերյալ ուշագրավ փաստեր Ձեր դատին
կներկայացնեմ առաջիկայում:

ՄԱՍ 2՝ ՀՔԾ:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>