Ցանկացած խոհեմ մարդ կարող է հաստատել, թե որքան ցինիկ է սեփական երկրի արտաքին քաղաքականության հասցեին երկրի ղեկավարի հնչեցրած նման հայտարարությունը
Դիտել նաև
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
ԱԺ-ում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը որն այսօր ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է:
Ցանկացած խոհեմ ու արդար մարդ կարող է հաստատել, թե որքան ցինիկ ու անիմաստ է սեփական երկրի 30-ամյա արտաքին քաղաքականության հասցեին երկրի ղեկավարի հնչեցրած նման վիրավորական հայտարարությունը:
Հիշենք, որ նույն այդ «Ճ» կլասի արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի իշխանություններին հաջողվել է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա միաժամանակ ամենասերտ հարաբերություններն ու տնտեսական համագործակցություններն ունենալ միանշանակ տարբեր բևեռներում գտնվող պետությունների ու կառույցների հետ: Անդամակցելով ԵԱՏՄ-ին նաև համագործակցության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ: Իրանի դեմ պատժամիջոցների ամենածանր պայմաններում պահպանել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները միաժամանակ վայելելով ԱՄՆ-ի հարգանքը: Նույն այդ ««Կներես, մի խփեք մեզ» արտաքին քաղաքականության շնորհիվ առաջին անգամ Հայոց Ցեղասպանության հարցը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչ տարրն ու այդ մասին հայտարարվեց ՄԱԿ-ի ամբիոնից: Բոլորս հիշում ենք Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին Պապի կողմից մատուցված պատարագը: Ի վերջո նույն այդ արտաքին քաղաքականության շնորհիվ տարիներ շարունակ հնարավոր է եղել պայքարել ադրբեջանական նավթային դոլարների ու խավիարային դիվանագիտության դեմ ու մի թիզ հող չզիջել:
Երևի թավշյա իշխանությունների ստեղծած արտաքին քաղաքականության շնորհիվ է որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱՄՆ կատարած երկու մեծածախս այցերի լավագույն արդյունքը մինչ օրս եղել է Կալիֆորնիայի նահանգապետի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումը մեկ էլ նախագահի մոմե արձանի հետ լուսանկարը: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ալիևի հետ հայտնի բանավեճն էլ կարծում եմ բոլորս հիշում ենք:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

