Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

Հնարավոր մեծ սխալի նախաշեմին. մայիսի 4-ից երկրում առողջապահական իրավիճակը կարող է դուրս կգալ վերահսկողությունից․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Պսևդոարտակարգ դրությունից անցումը մայիսի 4-ից նախատեսվող ռեժիմի թուլացմանը մեծ ռիսկեր է պարունակում։

Սահմանափակումների թուլացումը կատարվում է անպատրաստ, առանց հետագա ռազմավարություն ունենալու։

Վերջին օրերի ցուցանիշները ոչ մի լավ բան չեն ասում, ավելին՝ բավականին մտահոգիչ են։ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ընդամենը 5-6 օր կարող են ձգել, հետո կանցնեն մյուս սցենարներին, նշանակում է՝ համակարգը կանխատեսում է հիվանդների թվի զգալի աճ։

Որքան հասկանում ենք՝ մյուս սցենարներ կոչվածը ասիմպտոմ և թեթև հիվանդներին հիվանդանոց չտանելն է, տանը պահելը։

Հայաստանյան բնակարանային պայմաններում սա բերելու է հիվանդների թվի կտրուկ աճի։ Երկու պատճառով՝ ա/ բնակչության մեծ մասը չունի տանը մեկուսանալու բնակարանային պայմաններ, բ/ չկա սոցիալական գրագիտության պատշաճ մակարդակ։ Այս երկուսը միասին կարող են բերել անկառավարելի վիճակի։

Չի կարելի գնալ լոքդաունի թուլացման՝ առանց տեստավորման հնարավորությունների կտրուկ աճի։ Թուլացնում ես կարանտինի ռեժիմը, ուրեմն պետք է զուգահեռ էապես մեծացնել տեստավորման քանակը։ Սա է աշխարհում ընդունված նորմը։ Վերջին 5 օրերի տեստավորման քանակները առանց այն էլ քիչ են՝ օրական՝ 936, 893, 747, 616, 589:

Մայիսի 4-ից իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Որոշումներ ընդունելիս միշտ պետք է հաշվի առնել հայաստանյան հասարակության մի զգալի մասի ցածր գիտակցությունը, համակեցության ոչ բավարար մշակույթը։ Սա օբյեկտիվ փաստ է, որն ազդելու է  առաջիկա իրականության վրա։

Կարանտինի թուլացման փուլը ամբողջ աշխարհում առ այս պահը նորություն է, ինչ-որ իմաստով՝ վիճակախաղի տրամաբանությամբ։ Չկա որևէ ստույգ կանխատեսում, հաշվարկ։ Այդ պատճառով էլ պետք է անել նախապատրաստական զգալի աշխատանք։ Տեստերի քանակը դրանցից մեկն է։ Մյուս կարևոր նախապայմանը հիվանդանոցային ռեզերվային տեղեր ունենալն է. աշխարհում սկսեցին թուլացման գնալ այն պահից, երբ տեսան, որ ինտենսիվ թերապիայի սենյակներում բավարար ռեզերվային տեղեր ունեն։ Մեզ մոտ այս կտրուկ թուլացման պայմաններում չի բացառվում, որ վարակն արագ տարածվի, ու լինի միջին և ծանր հիվանդների կտրուկ աճ։

Առաջարկում ենք՝ մայիսի 4-ից գնալ ոչ թե թուլացման, այլ լրիվ հակառակը՝ նվազագույնը մեկ շաբաթով կարանտինի ռեժիմի խստացման։ Այդ ժամանակն օգտագործել նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ իրավիճակն ավելի օբյեկտիվ հասկանալու համար։ Ռեժիմի թուլացմանն ուղեկցող նախազգուշական միջոցառումների մասին կարևոր տեղեկատվություն տարածել։ Հակառակ պարագայում տպավորություն է, որ իշխանությունը իր պատասխանատվությունը գցում է քաղաքացիների վրա։ 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>