Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել

Կանխել կառավարվող քաոսը

Անցյալ դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում մի շարք քաղաքագետ մտածողների կողմից մշակվեց «Կառավարվող քաոսի» տեսությունը։ Համաձայն այս տեսության, զարգացող երկրներում բնակչությանը պարբերաբար տարբեր ուղղորդված բացասական ազդակներ ու կեղծ խոստումներ տալու միջոցով, աստիճանաբար այն կարելի է վերածել կառավարելի ամբոխի, որի գործողությունները քաոտիկ բնույթ են ստանում, և ի վերջո հանգեցնում սեփական պետության և նրա հիմնական ինստիտուտների փլուզման։

Այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք թվացյալ իրար հետ կապ չունենալով՝ սկսում են բացահայտել այն ցավալի իրողությունը, որ մեր երկիրը աստիճանաբար հայտնվում է այդպիսի «Կառավարվող քաոս»-ի մեջ։

Ա) Շաբաթը սկսում է գազի և էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներով և տուժած բնակչության կողմից բողոքի գործողություններով,

Բ) Ազգային ժողովում նույն այդ բնակչության սոցիալական աջակցության քննարկումը վերածվում է ԱԺ փոխնախագահի և ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջև փողոցային էժանագին խոսքակռվի, որը չի դադարում ԱԺ նախագահի բազմաթիվ նկատողություններից հետո։ Հաջորդ օրը, ԱԺ նույն փոխնախագահը, փողոցում ներքաշվում է մեկ այլ քաղաքական հակառակորդի հետ կռվի մեջ ու դիմում է ակնհայտ բռնության, չնայած սեփական կարգավիճակին ու հարցը իրավական դաշտում լուծելու հնարավորությանը,

Գ) Գավառում երկու խմբավորումների միջև քրեական առճակատումը վերածվում է տեղային նշանակության մարտերի, զենքի կիրառմամբ, զոհերով, ծանր վիրավորներերով, և ավերածություններով, ու ոստիկանության ցավալի անկարողությամբ՝ կասեցնելու բռնության ծավալումը,

Դ) Նախկին ԱԱԾ տնօրենը մեղադրում է վարչապետին ոչ կոմպետենտության մեջ, որին ի պատասխան վարչապետի մտերիմներից մեկը նրան մեղադրում է այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ՝ այս աբսուրդ խոսքակռիվը, անկախ անձանցից, շարունակում է վարկաբեկել պետական ինստիտուտները

Ե) տառացիորեն մեկ օրից սկսում են լուրեր պտտվել փոխվարչապետի հրաժարականի մասին, ընդ որում արդեն նախորդ իշխանության հետ կապ չունեցող անձի, ու հենց իշխանության ներսից,

Զ) եթե դա բավարար չէր, մեկ օրվա մեջ վարակվածների թիվը անսպասելի կերպով ցատկ է ապրում, այն պայմաններում, երբ շատ մարդիկ սկսել են արհամարել արտակարգ դրության սահմանափակումները, և վարվել այնպես, կարծես իրենց վիրուսն այլևս չի սպառնում, իսկ իշխանությունն էլ դադարել է վերահսկել իրավիճակը, թեև իներցիայով ձև է անում, թե երկրում արտակարգ դրություն է,

Է) պատկերը ամբողջացնելու է գալիս հակառակորդի ականանետային կրակը առաջնագծում, և «միջազգային հանրությունից պատերազմի իրավունք ստանալու» մասին անթաքույց հոխորտանքը։

Եթե որևէ մեկին թվում է, որ մի շաբաթվա ընթացքում այսքան պատահականություններ կարող են լինել, պետք է ցավոք հիասթափեցնեմ՝ պատահականությունների համար սա չափից դուրս շատ է։ Համավարակը միայն սրել է առկա հակասությունները, բայց իրադարձությունների մեծ մասը արդյունք են այն խորքային ճեղքվածքի, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, և որն օրստօրե լայնանալով, դառնում է մի անտակ անդունդ, որը կարող է կլանել մեզ բոլորիս։ Քաղաքական օրակարգը, որով երկու տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, որքան էլ ականջահաճո է եղել բնակչության զգալի մասի համար, աստիճանաբար դառնում է հակասական և վտանգավոր, և տանում է երկրիրը կառավարվող քաոսի ահագնացման։

Կոռուպցիայի դեմ պայքարը բերել է կոռուպցիայի թաքնված ձևերի առաջացման, որոնցից տխրահռչակ պարգևավճարները միայն այսբերգի գագաթն են։ Ժողովրդի անսահմանափակ իշխանության մասին անընդհատ խոսակցությունները բերել են ամենաթողության ծավալման և հանցավորության աճի։ Նախորդ իշխանության մերժումը բերել է համատարած ատելության, և ամեն օր նորանոր «թշնամիների, դավադիրների և սրիկաների» բացահայտման, որոնցից շատերը նախորդ իշխանության հետ արդեն անմիջական կապ էլ չունեն։ Ուժային կառույցների դեմ տարվող քարոզչությունը բերել է դրանց կարողությունների աստիճանական կազմալուծման։ Վարչապետի անձի կույր պաշտանմունքը բերել է նրան, որ վարչապետը գործող իշխանության համակարգում դարձել է անկանխատեսելի և անկառավարելի գործոն, և աստիճանաբար հակասությունների մեջ է հայտնվում նաև սեփական գործընկերների հետ։ Վերջին տարվա ընթացքում գործադիր իշխանության համակարգից հսկայական քանակությամբ մարդիկ են հեռացել, մեծ մասը՝ նորանշանակ, և նրանք պարզապես արդեն չեն կարողանում աշխատել այդպիսի նյարդային և անկանխատեսելի միջավայրում։

Եթե ներքին բոլոր հակասությունները քիչ էին, արտաքին քաղաքականության մեջ խնդիրները կուտակվում են պարզապես աստղաբաշխական արագությամբ։ Արտաքին քաղաքականությունը մեր փոքր երկրի համար առավել ծանր ոլորտն է, արդյունավետ աշխատանքը այստեղ պահանջում է ոչ միայն իշխանությունների ուժերի լարում և կազմակերպվածություն, այլև հիմնական գործընկեր երկրներում տեղի հայկական ռեսուրսների առավելագույն կենտրոնացում։ Իշխանափոխությունից հետո նախկինում քիչ թե շատ գործող համակարգը համարյա կազմալուծվել է՝ գործող իշխանության հիմնական դերակատարները, որոշ բացառություններով, միջազգային ասպարեզում չունեն բավարար հեղինակություն բարդ խնդիրներ լուծելու համար, իսկ հիմնական հայկական շրջանակների հետ համագործակցությունը էապես խարխլվել է, քանի որ ամենուրեք թշնամիներ որոնող վարչապետը հասցրել է շատերին մեղադրել նախորդ իշխանությունների հետ կապերի և հնարավոր այլ մահացու մեղքերի մեջ։ Սա տեղի է ունենում հակառակորդի բուռն դիվանագիտական ակտիվության ֆոնին, որի արդյունքերը մենք արդեն ակնառու տեսնում ենք այսօր։

Ցավոք, այս ամենը ոչ միայն անխուսափելի էր, այլև դեռ շարունակվելու և խորանալու միտում ունի։ Շարունակվելու այնքան, որքան մեր հասարակության գերակշիռ մասը շարունակի հավատալ, որ մեկ առանձին վերցված անձ կարող է «փրկիչ» դառնալ, և կախարդական փայտիկի հարվածով լուծել տասնամյակներով և նույնիսկ դարերով կուտակված խնդիրները։ Հավատա այնքան, որ մերժի բոլոր հնարավոր խելամիտ այլընտրանքները, բոլոր տեսակի հեղինակությունները, ազգի ներուժը համախմբելու փոխարեն կուրորեն գնա նրա տրոհման, արտաքին արհավիրքի (որին ականատես ենք եղել տառացիորեն չորս տարի առաջ) ահագնացման ֆոնին, շարունակի ներքին պառակտումը և վհուկների որսը։ Իրականում, այս ամենը «Կառավարվող քաոսի» գրականության մեջ մանրամասն նկարագրած տարրեր են, որոնք մեզ վարպետորեն պարտադրվել են «ժողովրդավարության և արդարության» քողի տակ, բայց որոնք արդեն ակնհայտ քանդում են մեր պետության բուն հիմքերը։

Ես արդեն մեկ տարուց ավել է խոսում եմ սրա մասին, սակայն ամբողջ այս ընթացքում մենք անկասելիորեն մոտենում ենք այն սահմանին, որից այն կողմ արդեն անշրջելի կորուստներ են։ Մեզ տառացիորեն մի քանի ամիս է մնացել՝ կանխելու այս ահագնացող քաոսը, ազգի տարբեր հատվածների միջև երկխոսություն սկսելու, և միասին լուծումներ գտնելու, որոնք ի վերջո թույլ կտան հաղթահարել անցյալի անարդարությանը և վերականգնելու հասարակական առողջ համակեցության հիմքերը, առանց սակայն վտանգելու մեր ու մեր երեխաների ապագան։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>