Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
21
Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Պատերազմ Արցախում
Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

Հիմա փաթեթայի՞ն է, թե՞ փուլային. Ո՞վ է ստում

Մի քանի օր առաջ Սերգեյ Լավրովի թեթև ձեռքով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին, ամեն դեպքում, ինչ-որ փաստաթղթեր կան, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում։ Փաստ N-0, որը վերջին երկու տարիներին համառորեն հերքվում է Նիկոլի և Զոհրաբի կողմից։ Նախարար Զոհրաբը, պատասխանելով Լավրովին՝ ո՛չ հերքեց, և ո՛չ էլ հաստատեց փաստաթղթերի առկայությունը, նա ընդամենը ներկայացրեց ՀՀ ակնհայտ և տրամաբանական դիրքորոշումը, որի լինելիությունն ամենևին էլ չի խանգարում փաստաթղթի գոյությանը։ Պարզ է այն, որ փաթեթային տարբերակում, ի տարբերություն փուլայինի, հենց սկզբում ամրագրվում են կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, և հստակ է, թե կողմերից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ինչ է ստանալու: Իսկ փուլային տարբերակի վտանգն այն է, որ որոշակի փուլում կողմերից մեկը կարող է ստանալ իր ակնկալիքների մի մասը և չշարունակել գործընթացը, ինչն իր հերթին՝ ողջ գործընթացը դարձնում է վտանգներով լեցուն: Փուլայինի դեպքում չի կարող նախատեսվել հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտությամբ, որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում:

Տեղի ունեցածի մեջ գլխավոր պատասխանատուն Նիկոլն է ու իր ոլորտային պատասխանատուներն են, ովքեր իշխանության գալուց ի վեր Արցախի հարցում հստակ ոչ մի դիրքորոշում ու կոնկրետ մոտեցում չներկայացրեցին։ Ավելին, այդ հարցի մասին յուրաքանչյուր հարցադրում կամ բովանդակային քննադատություն իշխանական ֆեյքերը դիմավորում էին սվիններով։ Նիկոլը գտել էր հարցից թռնելու լավագույն տարբերակը և յուրաքանչյուր մեղադրական պնդմանը հակազդում էր այն մեկնաբանությամբ, թե իր իշխանությունը հող հանձնող չէ, ավելին՝ միակ իշխանությունն է, որ Արցախի հարցում ունի հստակ մոտեցում։ Իսկ թե ինչ մոտեցման մասին է այդքան բարձրագոչ հայտարարություններ անում ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, մինչ այսօր անհայտ է։ Օրվա իշխանություններն Արցախի հարցում գործում են բավականին խուճապահար ու փնթի ձևով, ինչը դիվանագիտության մեջ ակնհայտորեն հանգեցնում է ձախողման ու կանգնեցնում փակուղու առաջ։ Նիկոլի կասկածելի պահվածքը դրսևորվեց իշխանության գալու հենց սկզբից, երբ Արցախի բանակցությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ ոչ մի նորություն չի պարզաբանել իր համար։ Նիկոլը իր ելույթներում մի քանի անգամ ակնարկել է, որ Արցախի հարցում ինքը չի հենվելու «նախկինների պարտվողական և դավաճանական բանակցությունների վրա», եթե դա թարգմանենք, ստացվում է, որ Նիկոլը սեփական քաղաքական կուրսն է որդեգրել, ինչի առաջին պտուղները Լավրովի վերջին հայտարարությունն էր, որով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին ներկայումս փուլային տարբերակն է դրված։ Իր այս քայլերով Նիկոլը փոշիացնում է ՄԽ համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները և զրոյացնում հայկական կողմի ունեցած ամուր բանակցային դիրքերը: Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլը չի անդրադարձել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններին, միայն իմքայլական որոշ միջին տրամաչափի դեմքեր՝ տարբեր հարցերի շրջանակներում հարցազրույցներ տալիս, այս կամ այն կերպ անդրադարձել են Լավրովի դիվանագիտական ապտակին՝ տալով հերթական նաիվ մեկնաբանությունները։ Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, ապա նախարարի չմեկնաբանվող բառախմբին հավելվեցին նաև նախարարության մամուլի խոսնակի չմեկնաբանվող բացատրությունները, որով այդպես էլ պարզ չի դառնում՝ ի վերջո, ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցություններ տանո՞ւմ են, թե՞ ոչ, և ո՞վ է ստում։

Հ.Գ. Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում վատ ավանդույթ է ձևավորվել, երբ մեզ համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե մեր իշխանություններից, հայ պաշտոնյաներից ու հայկական ԶԼՄ-ներից, այլ օտար աղբյուրներից՝ օտարերկրյա պաշտոնյաների, օտարալեզու մամուլի միջոցով։ Սա առաջին դեպքը չէ, որ արցախյան կարգավորման մանրամասներին մենք տեղեկանում ենք ոչ թե՝ ՀՀ իշխանություններից, այլ, ասենք, Մինսկի խմբի համանախագահներից, իսկ վերջին զարգացումներն ներկայացրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>