Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
12
Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Պատերազմ Արցախում
Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով

«Փաշինյանին չհաջողվեց թաքնվել ավելի ցածր մակարդակի կատարողների ետևում»

Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ հայ-ռուսական նոր սկսված բանակցություններն ուշագրավ ընթացք են ստանում։ Կողմերը, կարծես, չեն կողմնորոշվում, թե որ մակարդակում պետք է տեղի ունենան հայ-ռուսական գազային բանակցությունները։

Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ ՀՀ մատակարարվող գազի գինը միջազգային գներին համապատասխանեցնելու, վերանայելու՝ մասնավորապես իջեցնելու, ինչպես նաև՝ գազային առևտուրն ազգային արժույթով իրականացնելու հայտով։

Սրան զուգահեռ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում քննարկվել էր նաև ռուսական գազի սակագների հարցը։ Իր վերջին առցանց ծավալուն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետը նաև հստակեցրել էր, որ հարցն ունի բացառապես տնտեսական բաղադրիչ, և չպետք է քաղաքականացվի, չնայած դրանից ժամեր առաջ հարցը քննարկել էր ՌԴ նախագահի հետ՝ ավելի ուշ հույս հայտնելով, որ ՌԴ նախագահը կմիջամտի խնդրին։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ եթերի ընթացքում երկար խոսել էր այն մասին, թե ինչպես են նախկին իշխանությունները մշտապես քաղաքականացրել հարցը, թեև այս հարցը պետք է քննարկել միմիայն քաղաքական մակարդակում։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ ողջ աշխարհը, այդ թվում՝ ՀՀ-ն, պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը զսպելու և սոցիալ-տնտեսական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ, հարցն ավելի մեծ զգայունություն է ձեռք բերել, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  է դիմել, ինչի բավարարման դեպքում գազի սակագինը սպառողի համար կբարձրանա։

Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

Հարկ է նշել, որ այս հարցը մամուլում ոչ միշտ է ճիշտ մեկնաբանվում. հաճախ քննարկում են, որ Ռուսաստանն է այս փուլում բարձրացնում գազի սակագինը, այնինչ խոսքը սահմանին գազի սակագնի մասին չէ, այս դիմումով հանդես է գալիս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ինչը կանխատեսելի էր դեռ անցյալ տարվանից, երբ փոխվել էր ռուսական գազի սակագինը սահմանին։ Հայտնի է, որ 2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներքին ռեսուրսների հաշվին, ինչը, մի շարք փորձագետների համոզմամբ, երկար շարունակվել չէր կարող և, ի վերջո, ընկերությունը պետք է դիմեր ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու նպատակով, ինչը և տեղի ունեցավ։

Մարտի 31-ից սկսած  հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում էր, թե ինչպիսի պատասխան  նամակով է հանդես գալու «Գազպրոմը» և իր այս կամ այն որոշման համար՝ ինչպիսի տնտեսական հիմնավորումներ է ներկայացնելու։ Սակայն «Գազպրոմի» պատասխանում տնտեսական բաղադրիչն ուշագրավ կերպով բացակայեց։

Մարտի 15-ին  ՀՀ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ, այո,  ստացել է իր նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» պատասխանել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո։ Նա նաև հավելել էր, որ պատասխան նամակում նշված է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։ Այս փուլում ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն  կան միմյանց հակասող ընկալումներ, թե որ մակարդակում պետք է քննարկվի և լուծում ստանա այս հարցը։

168am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ով օրեր առաջ  մեր լրատվամիջոցի հետ զրույցում պնդել էր, որ հայկական կողմն է փորձում քաղաքականացնել հարցը, և հայկական կողմին պետք է պատասխանի «Գազպրոմը», ասաց, որ «Գազպրոմն» իր այս պատասխանով հարցը տեղափոխում է քաղաքական մակարդակ։

Սրանով, ըստ նրա, «Գազպրոմը» սիրալիր կերպով, անուղղակիորեն պատասխանում է, որ բացառապես տնտեսական, կորպորատիվ կամ գազպրոմյան պատճառներ այս հարցի քննարկման համար չի տեսնում։

«Այդ պատճառով հարցը բարձրացնում է կառավարությունների մակարդակ, որը և զբաղվում է տնտեսական քաղաքականության մշակմամբ։ Այսինքն՝ «Գազպրոմն» ինքն այս հարցը տեղափոխում է քաղաքական մակարդակ։ Ուղիղ կերպով նախագահի մակարդակ չի կարող տեղափոխել և այս պատասխանը դա չի ենթադրում, բայց կառավարությունների մակարդակը լիովին հասկանալի ու նորմալ է»,- ասաց Կոլերովը։

Հարցին, թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական բանակցությունները, եթե դրանք տեղի ունենան, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ մշտապես բարձրացվում է հայ-ռուսական գազային համաձայնագրի վերակնքման հարցը, իսկ ցանկացած վերակնքում, համաձայնագրի վերանայում, իհարկե, գնի վերանայման, դիտարկման, գնահատման, պայմանների վերանայման առիթ է ստեղծում։

«Գազային փոխադարձ բանակցությունները մշտական բնույթ են կրում։ «Գազպրոմի» զուսպ պատասխանից տեսնում ենք, որ հարցը տեղափոխվում է կառավարությունների մակարդակ՝ ՌԴ կառավարության և Փաշինյանի մակարդակ։ Փաշինյանն ակնհայտորեն ցանկանում էր խուսափել ուղիղ, անձնական ներգրավվածությունից  այս միջկորպորատիվ բանակցային գործընթացում։ Իսկ «Գազպրոմը», տեսնելով Փաշինյանի իրական կշիռը, նրա իրական մասնակցությունն այդ հարցի քննարկումներին՝ հարցը փոխանցում է այս դաշտ»,- ասաց Կոլերովը։

Մեր դիտարկմանը, որ գազի սակագինը ՀՀ վարչապետը քննարկել էր ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում, Կոլերովն այսպես արձագանքեց․

«Արարողակարգի համաձայն՝ Փաշինյանը պետք է հարցը քննարկի ՌԴ վարչապետի հետ, այսինքն՝ կառավարությունը շփվում է կառավարության հետ: Այսինքն՝ «Գազպրոմը» վերադարձրեց հարցը Փաշինյանի քննարկմանը, ով էլ այս հարցի նախաձեռնողն է, Փաշինյանին չհաջողվեց թաքնվել ավելի ցածր մակարդակի կատարողների ետևում։ Դուք մտահղացման հեղինակն եք, Դուք էլ վարեք բանակցությունները»,- ասաց Կոլերովը։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ «Գազպրոմի» պատասխանից կարելի է ենթադրել, որ «կտրուկ շարժումներ» այս հարցով չեն լինելու, այսինքն՝ ոչ թանկացման, ոչ էժանացման ուղղությամբ։

«Ցանկացած նման որոշում պետք է կայացվի՝ բխելով երկու կողմի շահերից։ Ներկայումս հաշվի առնելով այն զարգացումները, որոնք կան նավթային շուկայում, կորոնավիրուսի դեմ պայքարում, բնականաբար, տնտեսական առումով նպատակահարմար չէ, ինչպես հասկանում եմ, այս հարցի քննարկումը։ Հարցը և տնտեսական է, և քաղաքական, կա գործընկերություն, հենց նման հարցերի համար է գործընկերությունը։ Կարծում եմ՝ քաղաքական մակարդակում տեղի կունենան քննարկումները, և դա ներկայիս փուլում ճիշտ կլինի»,- ասաց Սկակովը։

Ըստ նրա՝ «Գազպրոմի» պատասխանից հնարավոր չէ դատել, թե սա տնտեսակա՞ն մակարդակում է լուծվելու, թե՞ քաղաքական։

Նրա համոզմամբ՝ սա առավելապես պատասխան էր՝ ուղղված ժամանակ շահելուն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>