Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
22
Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Պատերազմ Արցախում
Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

Ես դեմ չեմ, որ նախարարները երկու միլիոն դրամ աշխատավարձ ստանան, ես դեմ եմ, որ երկու միլիոն դրամ ստանան հենց այս նախարարները

Փորձի՛ր ծրագրավորողին տալ ուսուցչի աշխատավարձ և դու ծրագրավորող չես ունենա, փորձի՛ր վարկային մասնագետին տալ ուսուցչի աշխատավարձ և դու վարկային մասնագետ էլ չես ունենա, փորձի՛ր նախարարին տալ ուսուցչի աշխատավարձ և դու կունենաս նախարար, որը կոռուպցիոներ է: Սա իրականություն է, որը պետք է հիշել ամեն անգամ, երբ դիսկոմֆորտ կզգանք լուրից, որ այս կամ այն պաշտոնյայի աշխատավարձը բարձրացել է: Այո՛, լավ կադրերին պետք է լա՛վ վճարել ու, այո՛, մարդկանց գերակշիռ մասն աշխատում է հենց փողի համար: Ե՞վ: Արդյոք փողի համար աշխատել նշանակում է չլինել նվիրյալ կամ, արդյոք, բոլոր ցածր վարձատրվողները կարող են նվիրյալ համարվել: Որքանո՞վ է ադեկվատ հակադրել նվիրյալ լինելն ու աշխատավարձը կամ պահանջել, որ բարձրաստիճան պաշտոնյան ստանա միջին աշխատավարձ, օրինակ՝ ուսուցչի չափ: Դա ո՞ր օրենքներով՝ կապիտալիզմի՞, թե՞ սոցիալիզմի, իսկ, գուցե, կոմունիզմի՞: Հիշեցնեմ՝ 1991-ին բոլորով քվեարկել ենք նաև իրար հավասարեցված աշխատավարձեր ստանալու դեմ:

Իրականությունն այն է, որ թե՛ մեր պետական աշխատավարձերը, թե՛ պարգևավճարներն ու վճարները մշտապես եղել են ծիծաղելի լինելու չափ ոչ մրցակցային: Ու քանի որ մենք մի ժողովուրդ ենք, որը ոչ միայն լավ չի ապրում, այլև խիստ ծանր է տանում, երբ իր հարևանը «Մերսեդես» է գնում, բոլոր իշխանությունները փորձել են աշխատավարձերի բարձրացման հարց հանրային մակարդակում հնարավորինս չբարձրացնել ու այդ հարցերը լուծել են լուռ՝ պաշտոնյաներին ծրարներ կամ ծրարներ ստանալու հնարավորություն տալով՝ հակառակ դեպքում բոլոր պետաշխատողները վաղուց մասնավոր սեկտորում աշխատելիս կլինեին: Նիկոլ Փաշինյանը նույնպես վախեցավ հանրային արձագանքից, բայց աշխատավարձերը, միևնույն է, բարձրացրեց: Իհարկե, թող իրեն ընտրողը դատի՝ որքանով էր իրենց հանդեպ արդար, որ դա արեց թաքուն, հետո՝ բարձրացված աշխատավարձի անունը դրեց պարգևավճար, ու որոշեց, որ այդ պարգևավճարը ամեն ամիս պետք է տա: Բայց, միևնույն է, նա այդ կարևոր քայլն արեց ու դա շատ ողջունելի է:

Իհարկե, անգամ այս քայլը չի բացառում, որ բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան նաև ծրարների տարբերակն ընտրի (ողջույններս՝ Դավիթ Սանասարյանին), բայց բարձր աշխատավարձերի պայմաններում այդպես կարող է վարվել պաշտոնյաների մի մասը միայն: Իսկ եթե բարձր աշխատավարձերով կարողացել ես ներգրավել ճիշտ թիմ՝ ճիշտ արժեհամակարգով ու մոտիվացիայով, դա ավելի ազդեցիկ գործիք է համակարգային կոռուպցիայի դեմ, քան ցանկացած պատժիչ մեխանիզմ: Միայն սա է երաշխիքը, որ քեզ մոտ կհավաքվեն նվիրյալ, պրոֆեսիոնալ ու գնահատված մարդիկ, որոնք հակված կլինեն ոչ թե գողությամբ կրճատելու իրենց ակնկալիքների ու ներկա հնարավորությունների միջև եղած տարբերությունը, այլ կկրճատեն մարդկանց հոգսերը: Իսկ հոգսերը կրճատելու լավ մոտիվացիա կարող է լինել, օրինակ, փոխկապակցելը պաշտոնյայի աշխատավարձը երկրում անվանական միջին աշխատավարձի հետ ու կիրառել գործակից: Քաղաքակիրթ աշխարհում այդ գործակիցը տատանվում է 6-ից 10-ի միջև: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատավարձը 5 անգամ բարձր է երկրի միջին աշխատավարձից, Գերմանիայի կանցլերինը՝ 8 անգամ է բարձր երկրի միջինից, իսկ նախարարինը՝ 6.5 անգամ: Մեզ մոտ միջին ամսական անվանական աշխատավարձը մոտ 182.000 դրամ է:

Իսկ ո՞ւր մնացին բժիշկները: Բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերը նույնպես պետք է բարձր լինեն: Բայց բյուջեն, ցավոք, այդքան մեծ չէ: Այս փաստը Լենա Նազարյանն էլ նկատեց: Բայց որպեսզի բյուջեն լինի կամ դառնա մեծ, իշխանության ղեկի մոտ կանգնած 100 հոգին պետք է ստանան բարձր աշխատավարձեր, որ կայացնեն խելացի որոշումներ՝ ի շահ պետության և ոչ թե ի շահ նրանց, որոնք իրենց ծրարներ են տալիս: Եվ միայն դրանից հետո կա հավանականություն, որ կառաջանան ռեսուրս ու միջոց, որոնք կարելի կլինի բաշխել բոլորի միջև: Իսկ ցածր վճարվող պաշտոնյան ճահիճ է պետության համար, որը ոչ թե մտածում է վաղվա մասին, այլ հենց այսօրվա, քանի որ հասկանում է, որ գողանալու պահը հենց հիմա է, որովհետև ոչ մի գաղափար չունի, թե վաղն իր հետ ինչ է լինելու ու ինչ սպասի վատ ապրող ժողովրդից, որոնք ԱՎԾ կեղծված տվյալներին էլ չեն հավատում:

Կադրերն են որոշում ամեն ինչ: Հավաքի՛ր ոլորտի լավագույն մասնագետներին, տու՛ր մրցունակ աշխատավարձ ու տու՛ր զարգացման ուղղություն: Որոշ ժամանակ անց կլինի լավ: Չեմ ասում՝ բացարձակ լավ… կլինի ավելի լավ, քան ցանկացած այլ պարագայում:

Իսկ այսօր ես, օրինակ, չեմ համարում, որ Ռուստամ Բադասյանը լավագույն իրավաբանն է մեր երկրում, կամ արդյո՞ք լավագույն պատգամավորն է այս ողջ ընթացքում ընդամենը 4 ելույթ ու 4 նախաձեռնություն հանդես բերած Լենա Նազարյանը, կամ արդյոք Լենա նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանը լավագույն մասնագետն է գույքի կառավարման ոլորտում: Որքա՞ն է բարձր աշխատավարձ ստացող այս մարդկանցից յուրաքանչյուրի KPI-ը (Key Performance Indicator), իսկ նրանց ղեկավարած կառույցներինը՞: Կամ, եթե ավելի պարզեցնենք հարցը, ի՞նչ հատուկ հաջողությունների է հասել Նարեկ Բաբայանը պետական գույքի կառավարման ոլորտում, իսկ՝ Շրջակա միջավայրի նախարարը՞: Արդյոք նրանց գործունեությունը հանգեցնելու է, որ բժիշկը, ուսուցիչը կամ հողագործը լավ ապրեն մի օր: Թե՞ հանգեցնելու է միայն, որ փակվեն Լենա Նազարյանի վարկերը:

Իսկ ինչպե՞ս են այդ մարդիկ ընտրվել իրենց պաշտոններում: Աշխատավարձը խիստ մրցակցային է, իսկ, արդյոք, մրցակցային պայմաններում են անցել այս մարդկանց ընտրությունները: 2 մլն դրամ աշխատավարձ արդյո՞ք տալիս ենք լավագույններին: Իսկ Փաշինյանի ստեղծած Կադրային բանկի միջոցով քանի՞ հոգի է ռեալ աշխատանք ստացել: Ասում են՝ այս թիվը չի գերազանցում տասը… իսկ դիմել էր 5000-ից ավելի մարդ:

Իսկ, գուցե, այս մարդիկ ընտրվել են քաղաքական դրդապատճառներով ու KPI-ը չի կարևորը, այլ՝ հավատարմությունը: Իսկ արդյո՞ք ես ուզում եմ վճարել քաղաքացի Նարեկ Բաբայանին, ով լավագույնը չէ իր ոլորտում, բայց ամենահավատրիմն է: Արդյոք ես ուզու՞մ եմ վճարել Փաշինյանի հանդեպ նրա հավատարմության համար: Լրիվ հակառակը: Ես ուզում եմ վճարել նրան ի՛նձ, ոչ թե Փաշինյանին ծառայելու համար ու ուզում եմ, որ, օրինակ, Արդարադատության նախարարությունը լինի արդարադատության, ոչ թե Փաշինյանի հանձնարարությունների կատարման նախարարություն: Մեծ հաշվով՝ ես դեմ չեմ, որ երկու միլիոն ստանան նախարարները, ես դեմ եմ, որ երկու միլիոն ստանան հենց այս նախարարները:

Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>