Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. Տեսանյութ
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերին:

