Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը
2
Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան Մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն»․ Արշակ սրբազանի փաստաբան Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկային» տեսակի թմրամիջոց «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու» Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Եթե Վարդան Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի. Ավետիս Առաքելյան Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք. Էլինար Վարդանյան Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն

Գրիգորի Գրիգորյան. Չի կարելի թույլ տալ օլիգարխիկ բարքերի թափանցումը առողջապահություն

Առողջապահական ոլորտը մեզանում բավականին զգայուն է. հակասական է բժշկի և բժշկության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մարդու առողջությունն այսօր հաճախ է դառնում բիզնես սակարկությունների առարկա` ոլորտի ապաշնորհ կազմակերպիչների կողմից: Միանշանակ է, որ համակարգն ունի այնպիսի խնդիրներ, որոնց լուծման մեխանիզմներն ու հնարավորությունները պետության գործառույթների սահմաններում են, որոնք, սակայն, տևական ժամանակ մնում են անկատար: Այս և հարակից այլ թեմաների շուրջ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգորի Գրիգորյանի հետ:

Պարո՛ն Գրիգորյան, ո՞րն է պետության թիվ մեկ գործառույթն առողջապահության ոլորտում:

Շատ գլոբալ հարց եք ուղղում ինձ: Կփորձեմ նույն կերպ պատասխանել... Անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որը կհավաստի պետության պարտավորությունը իր քաղաքացիների առողջության պահպանման ու բուժսպասարկման կազմակերպման հարցում: Պետությունն իր առողջապահական համակարգին պետք է վերաբերվի իբրև հանրային արժեքի և պահի իր անմիջական հոգածության տակ: Առողջապահության ոլորտի զարգացումը պետք է ընկալվի իբրև պետության գերակա շահ: Միևնույն ժամանակ պետք է վեր հանել Հայաստանի առողջապահության ոլորտում գերակա ճյուղերը ու ջերմոցային պայմաններ ապահովել դրանց կայացման համար:

Ասում են, որ ուժեղ առողջապահական համակարգ կարող է լինել միայն հարուստ երկրներում, իսկ մեր պետությունը շատ խոցելի է այս առումով:

Դա կեղծ արդարացում է, այդպիսի մտածողությամբ մարդիկ իրավունք չունեն զբաղվելու ոլորտի զարգացմամբ: Պետությունը պետք է շատ զգույշ, խնամքով ու խելամիտ տնօրինի առողջապահության ոլորտի եղած հատկացումները: Ճիշտ տնտեսվարման պարագայում ոլորտի զարգացման համար կստեղծվեն իրական նախադրյալներ: Կայացած ու կանգուն առողջապահական համակարգ կարելի է ունենալ առաջինը` սրտացավությամբ ու տիրոջ զգացողությամբ, երկրորդը` իրական ծրագրերով ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ:

Գաղտնիք չէ, որ մենաշնորհը խեղդում է Հայաստանը գրեթե բոլոր ասպեկտներում, ամեն բան վերածվում է առևտրային հարաբերությունների, այդ թվում, ցավոք, նաև բժշկական ոլորտը: Ո՞րն է Ձեր մոտեցումն ու առաջարկը:

Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին: Մեր գործը առաքելություն է, պարտավորություն, և պետությունը մեզ չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»: Իսպառ պետք է բացառվի բուժհաստատությունների նկատմամբ պետության դրսևորած խտրական վերաբերմունքը` անկախ որևէ շարժառիթից: Բուժհաստատությունները մեր համակարգի ծիլերն են, և պետք է յուրաքանչյուրին վերաբերվել հատուկ ջերմությամբ ու սիրով: Չի կարելի թույլ տալ օլիգարխիկ բարքերի թափանցումը առողջապահություն: Պակաս չարագործություն չեն համակարգի հանդեպ նաև դեմպինգային դրսևորումները: Այսօրվա կորուստը վաղը վերականգնել արդեն չի լինի: Ուստի պետք է ստեղծել այնպիսի վերահսկողական գործիքներ, որտեղ նաև բժիշկները ներգրավված չեն լինի զանազան մեքենայությունների մեջ, չեն մասնակցի դեղագործական կամ դիագնոստիկ ընկերությունների կողմից առաջարկվող սպառողական խաղերին: Չեն արատավորի բժշկի բարձր անունն ու հեղինակությունը, հետևաբար` բարձր կպահեն մեր երկրի առողջապահական համակարգի իմիջը: Տեսեք, հանրությունը կանխակալ վերաբերմունք ունի առողջապհական ոլորտի նկատմամբ ընդհանրապես, բուժհաստատությունների և՛ մասնագիտական, և՛ բարոյական նկարագիրը վարկաբեկված է մեծ մասամբ արհեստականորեն: Ուրեմն ի՞նչ պետք է անել. առաջին հերթին ներդնել այնպիսի համակարգ, որը կերաշխավորի բժիշկների կիրթ և պատասխանատու լինելը: Հիվանդների հանդեպ հոգատարությունը կդրվի ոչ միայն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների առանցքում, այլև ողջ համակարգի: Ինչ խոսք, բուժսպասարկումը ենթադրում է կոմերցիոն դրսևորում, բայց հակացուցված է այն առաքելությունից վերածել էժան առևտրի: Պետք է փրկել բժշկի պատիվը և նրան չվերածել կոմերսանտի: Խնդիրը, հավատացեք, ոչ այնքան բժիշկն է, որքան համակարգը, որ բժիշկներին խաղի կանոններ է թելադրել: Հավատացնում եմ, որ մեր երկրի իրական բժշկական համայնքը չկամությամբ է հայտնվել այս առևտրային խաղի կանոններում: Բժիշկը կոչում է:

Պարոն Գրիգորյան, Դուք բազմափորձ բժիշկ եք և առողջապահական ոլորտի նույնքան փորձառու կազմակերպիչ, ինչպես ասում են` ներսի մարդ եք: Ցանկացած բնագավառում մասնագետն ունենում է ինչպես մեծ հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, որոնցով չափվում է վերջինիս որակը: Բժշկի պարագայում արդյոք ճի՞շտ է տվյալ բժշկին որակավորում տալ մահացությունների թվով:

Այո՛, ես «միջի մարդ» եմ և ոլորտի լավն ու վատը գիտեմ գերազանց: Հենց դա է ինձ իրավունք վերապահում միանշանակ կարծիքներ հայտնելու: Ուստի, պատասխանատու կերպով ասում եմ, որ չի կարելի բժշկի որակը չափել մահացությունների թվով: Կտրականապես թյուր ու սխալ մոտեցում է դա: Սակայն չի էլ կարելի երեկվա անփորձ ուսանողին միանգամից բազմեցնել բժշկի պատվավոր աթոռին: Պետք է ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը` որպես սերնդափոխության ու փորձի փոխանակման կարևոր օղակ: Բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործման խնդիրները պետք է դրված լինեն առողջապահական համակարգի ամենօրյա օրակարգում: Պետք է ներդնել բժիշկների աշխատանքի որակն ու գործունեությունը չափող իրական համակարգեր: Ասեմ ավելին` հատուկ հոգածություն պետք է զգան հենց բժիշկները: Առողջապահական համակարգում ամենաանպաշտպան շերտը հենց նրանք են: Նրանք են իրենց ամենօրյա աշխատանքում կրում հասարակության դժգոհությունը համակարգից: Պետք է ստեղծել նրանց իրավունքները երաշխավորող և պաշտպանող ծառայություններ: Մեր գիտակցության մեջ պետք է ամրագրված լինի, որ հիվանդանոցը շենք կամ պատեր չեն: Բուժհաստատությունը նույնիսկ սարքավորումները չեն, որոնց առկայությունը, ինչ խոսք, ժամանակի պահանջ է: Մեր բուժհաստատությունները, ավելին`մեր առողջապահական համակարգը, առաջին հերթին մեր բուժանձնակազմերն են` սկսած հենց տեխնիկական աշխատողներից մինչև բուժքույրեր ու բժիշկներ: Ավելի հեռուն գնալով` ես պնդում եմ, որ հատուկ կարգավիճակ պետք է տրվի մեր առաջատար, հեղինակավոր բժիշկներին: Ոչ ավել, ոչ պակաս` նրանք ազգային արժեք են: Ինքներդ նայեք, թե վերջին շրջանում ինչպիսի բարձրակարգ բժիշկների արտահոսք ենք ունեցել: Ուղղակի արյունահոսել ենք: Սա պարզապես աղետ է մեր առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս է, որ օտար երկրների կլինիկաներում նրանք արժանավայել և մասնագիտական բարձր որակի ու պատասխանատու ծառայություններ են մատուցում: Հետևապես, մեզանում արհեստականորեն չի կայացվում ոլորտը: Մինչդեռ իրական ծրագրեր են պետք… իրական…

Ի՞նչ եք կարծում, բժշկության ոլորտը պետք է պետության մենաշնորհը լինի, թե՞ այստեղ անելիք կամ օգտակար ներդումներ կարող է ունենալ նաև մասնավոր հատվածը: Այս համատեքստում խոսենք նաև դեղորայքի շուկայի մասին` որպես ոլորտի ածանցյալ, բայց և անբաժանելի մաս:

Պետությունը մեր ոլորտում պետք է դոմինանտ լինի, բայց ոչ մենաշնորհյալ: Իհարկե, մասնավոր սեկտորը ևս պետք է ակտիվորեն մասնակցի ոլորտում ընթացող գործընթացներին. աշխարհում սա ընդունված և լիարժեքորեն արդարացված մոտեցում է, եթե պետությունը սահմանում է խաղի հավասարակշիռ և անկողմնակալ կանոններ: Ցանկացած ոլորտում մասնավոր ներդրողը, եթե վաշխառու չէ, եթե ազնիվ է, իր բիզնես հետաքրքրություններից զատ, պետք է հոգատար, սրտացավ վերաբերմունք դրսևորի այն հատվածի նկատմամբ, որին թիրախավորել է իր բիզնես պլանում: Մեր ոլորտում առավել ևս մարդը և նրա առողջությունը ոչ թե պետք է հանդիսանա մասնավոր բիզնեսը զարգացնելու նպատակ, այլ մասնավոր բիզնեսը պետք է լինի միջոց` մարդուն առողջ ու երջանիկ դարձնելու համար: Հենց այստեղ է, որ խախտվում են բժշկի ու առհասարակ բժշկության առաքելության և բիզնեսի սահմանները, որոնք սերտաճում են իրար մեջ և փակուղու առաջ կանգնեցնում հասարակությանն ու ոլորտը: Այսուհանդերձ, երկրորդ կարծիք չկա, որ պետք է երաշխավորված լինեն նաև մասնավոր բուժհաստատությունների իրավունքները: Բարձրացնելով նրանց վերահսկողության մակարդակը` պետք է խրախուսել նաև նրանց ջանքերով ու միջոցներով նորարար տեխնոլոգիաների ներդրումները: Ինչ վերաբերում է դեղորայքի շուկային, այստեղ ևս իրական վերահսկողություն է պետք: Խնդիրը միայն դեղորայքի գները չեն, որոնք հիմնականում անտրամաբանական բարձր են: Սակայն պետք էլ չէ դեղագործական ընկերություններին վերաբերվել որպես «յուղոտ» հարկատուների, այլ ընդհակառակը` անհրաժեշտ է նվազեցնել հարկերն ու տուրքերը, բայց հարկադրել, որ գները իջեցվեն գրեթե ինքնարժեքին մոտ: Շատ կարևորում եմ դեղատներին տրվող աշխատանքային թույլտվության վերահսկողությունը: Պետք է հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել դեղորայքի պահպանման հնարավորություններն ու ստանդարտները: Ես ուզում եմ այս ամբողջ զրույցի համատեքստում մի շատ կարևոր բան շեշտել. վստահաբար պետք է ներդնել պարտադիր պետական առողջապահական ապահովագրության ինստիտուտը: Այս պրակտիկան պետք է ընդօրինակել: Սա կլինի մեր ոլորտի փրկօղակներից մեկը, գուցեև` գլխավորը: Բայց այստեղ ևս պետք է լինել շատ զգույշ և խուսափել հնարավոր չարաշահումներից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan