Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
12
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը

Կան թեմաներ, որոնց նկատմամբ մեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի: Խիստ վերապահ: Որդեգրումը հենց այդ թեմաներից է: Այն հազվադեպ է հասարակական քննարկման արժանանում: Այս թեմայի շուրջ անցած տարի կրքեր բորբոքվեցին: Քրեական գործեր հարուցվեցին: Հասարակական պատասխանատու ու ոչ այնքան քննարկումներ սկսվեցին: Նկատելի էր, որ սոցցանցերից մինչև «պատասխանատու» համարվող քննարկումների մասնակիցները տարրական պատրաստվածություն չունեն: Մինչդեռ մեր պաշտոնական վիճակագրությունը բավական լայնաշերտ հաշվառում ու հրապարակում է չոր թվեր: Թվեր, որ կարող են օգնել եղած խնդիրները հասկանալու և կարգավորելու համար: Առանց ավելորդ հուզականության:

Առաջին տվյալը, որ հրապարակվում է, կենտրոնական հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների քանակն է: Օրինակ, 2019թ․-ին որդեգրման ենթակա երեխաների քանակը 64 է: Նշվում է, որ երեխաներից 31-ը առողջական խնդիր ունի: Նրանցից հաշմանդամ են 7-ը: Որդեգրման ենթակա երեխաներից միայն 2-ն են ընկեցիկ: Մյուսների ծնողների մասին վիճակագրությունը ահագին տեղեկություն ունի: Օրինակ այն, որ երեխաներից 14-ի երկու ծնողն էլ կան: Միակողմանի ծնողազուրկ է 11 երեխա: 27 երեխայից են գրավոր հրաժարվել ծնողը (կամ ծնողները): Որդեգրման ենթակա երեխաների հիմնական թիվը բաժին է ընկնում Երևանին: 2019-ին մայրաքաղաքի «մասնաբաժինը» 70 տոկոս էր, 2018-ին՝ 66, 2017-ին՝ 49, 2016-ին՝ 52: Այս նույն տարիների վիճակագրությունն արձանագրում է, որ միայն Վայոց ձորի մարզում որդեգրման ենթակա երեխա չի հաշվառվել:

2019թ․ որդեգրվել է 19 երեխա: Վիճակագրությունը նույնիսկ գիտի, որ նրանցից 11-ին որդեգրել են ՀՀ քաղաքացիներ, իսկ 8-ին՝ օտարերկրացիներ: Մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, որդեգրման մասնաբաժինը 58 տոկոս է:

2018թ․-ին հակառակ պատկերն էր: Որդեգրվել էր 48 երեխա: Նրանցից 23-ին են ՀՀ քաղաքացիներ որդեգրել, իսկ 25-ին՝ օրարերկրացիներ: 2017թ․ որդեգրվել է 56 երեխա: ՀՀ քաղաքացիները որդեգրել են 27 երեխայի, իսկ արտասահմանցիները՝ 29-ը: 2016թ․ 75 որդեգրված երեխաներից 35-ին են ՀՀ քաղաքացիներ որդեգրել, 40-ին՝ օտարերկրացիներ:

Թեման իսկապես նուրբ է, բայց հարկավոր է առանձին դիտարկել նաև՝ յուրաքանչյուր տարի որքան երեխա է պաշտոնապես ընդգրկվել որդեգրման ենթակաների թվաքանակում: 2016թ․-ի պաշտոնական թիվը 103 է, 2017-ինը՝ 1332018-ինը՝ 77, իսկ 2019-ինը՝ 64: Վերջին երկու տարիների նվազող թիվը բացատրվում է հենց այս խնդրի նկատմամբ հասարակական վերաբերմունքի աճով: Ընդ որում, հասարակական վերաբերմունքը որոշակիորեն հուզական էր ու անհանդուրժողական: Ի տարբերություն, ասենք, գիշերօթիկ դպրոցների փակման պաշտոնական որոշման: Իշխանությունները հայտարարեցին, որ այդ քայլին գնում են, ոչ թե բյուջետային միջոցների խնայողության նպատակով, այլ երեխաների շահերից ելնելով: Փաստարկն այս պարագային սա էր՝ ավելի լավ է երեխան գտնվի թեկուզ անբարենպաստ ընտանեկան միջավայրում, քան պետական ավելի բարենպաստ հիմնարկի հոգածության տակ: Նույն պետական խնամքի տակ են նաև որդեգրման ենթակա երեխաները:

Ավելացնենք նաև, որ պաշտոնական վիճակագրությունն իր պարտքը կատարում է: Կատարում է հստակ ու մանրամասն տեղեկատվություն մշակելով (որդեգրման ենթակա երեխաների սեռ, տարիք, առողջական վիճակ, ծնողների առկայություն և այլն): Իշխանությունների ու հասարակության գործն է առանց ավելորդ հուզականության վերլուծել իրավիճակն ու քայլեր ձեռնարկել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>