ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին

Ոչ մի նորություն կամ արտառոց բան չկա, ուղղակի ժամանակին պետք է լսեին և լուրջ վերաբերվեին այն խոսքերին, որոնք ասվում էին ՌԴ-ի շատ բարձր մակարդակներիցAysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնածների և հայ տնտեսվարողների նկատմամբ խստացումներին, ասաց քաղաքական վերլուծաբան, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՌԴ պաշտոնական կայքերով հարցազրույցներ են տպվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որտեղ ասում են, որ այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, կարող է հետևանքների բերել. «Բերում են թվեր, որ Հայաստանից արտահանվող գյուղմթերքի 98 տոկոսը մտնում է ՌԴ, թվեր այն գումարների մասին, որոնք արտագնա աշխատողները ՌԴ-ից ուղարկում են Հայաստան, ալկոհոլային խմիչքների 78 տոկոսը նույնպես արտահանվում է ՌԴ, նշվում էր գազից և էներգակիրներից կախվածությունը, որը կարող է կատաստրոֆիկ լինել, եթե Հայաստանի համար գները բարձրացնեն։ Այդ ամենի մասին նրանք զգուշացրել են։ Պատճառը՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ու հռետորաբանությունն է»։

Վերլուծաբանը շեշտում է՝ իշխանությունները գնում են ընտրությունների, դրա համար էլ վեկտորի փոփոխություն են արել. «Ավանդաբար, հայ հասարակությունը թշնամի է ընկալում Ադրբեջանին և Թուրքիային։ Ներկա իշխանությունները թշնամու վեկտորի փոփոխություն են իրականացնում՝ թշնամի ներկայացնելով Ռուսաստանին։ Ասում են՝ տեսեք, թշնամին Ռուսաստանն է, ուզում է Հայաստանը սարքել ծայրագավառ։ Ընտրությունների կոնտեքստում իշխանությունների ամբողջ հռետորաբանությունն ուղղված է ՌԴ-ի դեմ։ Այդ առումով սպասելի էր, որ ՌԴ-ի կողմից նման քայլեր արվեին, որպեսզի հայ հանրությունն ավելի լավ հասկանա, թե տնտեսական առումով իրենք ինչ կախվածություն ունեն»։

Ըստ Դանիելյանի՝ հնարավոր չէ մի տնտեսական միության մեջ գտնվել, նրանից ճակատագրական առումով մեծ կախվածություն ունենալ և վարել այլ արտաքին քաղաքականություն. «Այդ հակասությունները մի օր բերելու էին նման ճգնաժամի։ Պատահական չէ, որ Ռուսաստանից հստակ ասում են՝ կողմնորոշվեք, թե որտեղ եք լինելու։ ՌԴ նախագահը նաև ասում էր հանրաքվե անցկացրեք, այսինքն՝ հարցրեք ժողովրդին։ ՌԴ-ից հայ ժողովրդին հասկացնում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել նման չհավասարակշռված արտաքին քաղաքականության դեպքում։ Նման քայլերով բացատրում են Հայաստանի իրական տնտեսական վիճակի մասին և այն կախվածությունը, որը ՀՀ-ն ունի ԵԱՏՄ-ից։ Եվ եթե ՀՀ-ն փորձում է դառնալ ԵՄ անդամ, ինչն, իհարկե, անհնար է, նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, պետք է հասկանան, թե այդ արկածախնդրությունն ինչ հետևանք կարող է ունենալ»։

Մասնագետն ընդգծեց՝ գործող իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել, որպեսզի հանրությանը ներարկի, որ գնալու են Եվրոպա, այնտեղ լավ են ապրելու. «Փորձում է խաբկանք, պատրանք ստեղծել, որպեսզի կարողանա վերընտրվել։ Իհարկե, վերընտրվելուց հետո իրենք կփորձեն փոխել քաղաքականությունը և գնալ ՌԴ ու ասել, որ ամեն ինչ կանեն արդյունավետ համագործակցելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ գործող վարչապետն անվստահելի անձնավորություն է բոլորի համար՝ և՛ հայ ժողովրդի, և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, իր խոսքերը զրո կոպեկ արժեն, իսկ այդ դեպքում ոչ ոք չի կարող լուրջ հարաբերություն ստեղծել նրա հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>