Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության
22
Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Պատերազմ Արցախում
Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյանն առաջարկում է ավելացնել թեստավորվողների քանակը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի տարածումը կանխելով պայմանավորված հայտարարված արտակարգ դրությանը, դրա հետևանքներին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արդեն երեք շաբաթ է, երկիրը ապրում է արտակարգ դրության պայմաններում, և սկսում է պարզ դառնալ, որ այն նախապես սահմանված ժամկետներում ավարտվելու հեռանկար չունի։ Արտակարգ դրությունը հայտարարելու պահին, Հայաստանում պաշտոնապես կար 45 վարակակիր, երեկվա դրությամբ՝ արդեն 822, աճը՝ ավելի քան 18 անգամ։ Ինչն ավելի մտահոգիչ է՝ մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը այս պահին ԱՊՀ տարածաշրջանում վատթարագույն արդյունքներն ունի, և դրանք շարունակում են վատանալ, թեև արդեն ոչ նախկին ահագնանցող տեմպերով։ Դրան գումարած, երկրում գործող կոշտ կարանտինը արդեն սկսում է բերել ծանր տնտեսական և սոցիալական հետևանքների։ Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 23%, մարդկանց մեկ քառորդը գոյության նվազագույն միջոցների կարիք ունի, և փաստացի կախված է օրվա աշխատածից իր գոյության համար։ Հիմա նրանք հայտնվել են առավել խոցելի վիճակում, և արդեն սկսել են հարց տալ, թե ինչպես պետք է կարողանան ֆիզիկապես գոյատևել այս պայմաններում։ Մյուս կողմից, կարանտինի թուլացումը այս պահին ևս իրատեսական չի, այն կբերի համաճարակի արագ տարածման, և աղետալի հետևանքների։ Ուստի շատերին տանջում է այս հարցը՝ որքա՞ն է կարանտինը շարունակվելու, և ինչպե՞ս կարելի է այն հնարավորինս արագ ավարտվել։

Քանի որ այս համաճարակը գլոբալ բնույթ ունի, պետք է գիտակցել, որ առանձին վերցված ոչ մի երկիր նրանից միայնակ չի կարող դուրս գալ։ Եթե նույնիսկ հրաշքով վաղը Հայաստանում բուժվեր վերջին կորոնովիրուսով հիվանդը, դա չի բերի զբոսաշրջիկների հոսքի արագ վերականգնման, քանի որ հիմնական այցելուների երկրները իրենք են դեռ շարունակում պայքարը համաճարակի դեմ։ Դա չի բերի նաև Ռուսաստանից տրանսֆերների արագ վերականգման, քանի որ Ռուսաստանում ևս պայքարում եմ համաճարակի դեմ, և ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարված։ Բայց դա կարող է բերել առնվազն ներքին տնտեսական ակտիվության մասնակի վերականգման, ուստի բոլորիս շահն է օր առաջ կանգնեցնել վարակի տարածումը, և սկսել մեղմացնել կարանտինը, ինչպես դա արդեն տեղի է ունենում Չինաստանում և Կորեայում։

Որպեսզի վարակի տարածումը կանգնեցվի, պետք է հայտնի լինեն նրա բոլոր օջախները։ Թեև պարետ Տիգրան Ավինյանը պնդում էր անցած շաբաթ, որ դա հնարավոր է անել վարակակիրների և նրանց կոնտակտների տեղորոշմամբ, իրականում առավել արդյունավետ եղանակը մասսայական թեստավորումն է։ Այս իմաստով, Հայաստանը ևս գտնվում է անբարենպաստ վիճակում՝ համաճարակի սկզբից իրականացվել է ընդամենը 4670 անձի թեստավորում, կամ մեկ միլիոն բնակչի հաշվարկով՝ ընդամենը 1575։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, կամ միլիոն բնակչի հաշվարկով՝ մոտ 4000։ Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 (!) թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։ Եթե մի քանի շաբաթ առաջ թեստերը դեֆիցիտ էին, ապա հիմա բազմաթիվ երկրներ դրանք սկսել են արտադրել, առաջացել է դրանց կոմերցիոն շուկա, և պետք է անհապաղ Հայաստան ներկրել առնվազն 50-100 000 արագ թեստ, և մոտ 20 000 ճշգրիտ լաբորատոր թեստեր, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետներում թեստավորվեն ռիսկի գոտում հայտնված բոլոր քաղաքացիները, և արագ իդենտիֆիկացվեն և մեկուսացվեն վարակի հնարավոր օջախները։

Երկրորդ կարևոր գործողությունը ախտահանումն է։ Վարակը կարող է տարածվել ոչ միայն մարդկանց անմիջական շփման միջոցով, այլև հանրային վայրերում տարբեր մակերևույթների վրա հայտնված վիրուսի՝ ձեռքերի վրա, այնտեղից էլ շնչառական ուղիներում հայնվելու միջոցով։ Անցած շաբաթ Երևանի ավագանու մի «սրամիտ» անդամ փորձեց ծաղրել Վրաստանում փողոցների ախտահանումը, այնինչ դա խելամիտ միջոց է, անհրաժեշտ է ախտահանել բոլոր այն վայրերը, որտեղ օրվա ընթացքում մեծ թվով մարդիկ են լինում՝ փողոցները, վերելակները, շենքերի մուտքերի դռները, խանութները, գործող տրանսպորտային միջոցները, աշխատող արտադրական ձեռնարկությունները (մանավանդ սննդի), բանկերը, և այլն։ Սա ոչ միայն կնվազեցնի վարակի տարածման վտանգը, այլև այս պայմաններում կարող է 10-15 հազար ժամանակավոր աշխատատեղ ստեղծել այն մարդկանց համար, որոնք համաճարակի պայմաններում մնացել են առանց աշխատանք, և ապահովել նրանց արժանապատիվ գոյության միջոցներով։

Եվ վերջապես, պետք է մինչև կարանտինի ավարտը նվազագույն սոցիալական աջակցություն ապահովել բոլոր կարիքավորներին, առանց հատուկ հարցնելու, թե որքանով է դա հիմնավորված սովորական պայմաններում։ Եթե ենթադրենք, որ այդպիսի հավելյալ աջակցության կարիք ունի մոտ 400-500 000 մարդ, և այն կազմում է ամիսը մեկ անձի համար մոտ 50 000 դրամ, ապա խոսքը գնում է 20-25 մլրդ դրամ ամսեկան հավելյալ ծախսի մասին։ Սովորական պայմաններում, սա Հայաստանի համար զգալի գումար է, սակայն հիմա այս ծախսը արդարացված է, քանի որ այլապես անհնար կլինի սոված մարդկանց ստիպել պահպանել կարանտինի ռեժիմը և հանրային անվտանգությունը, ինչն անհամեմատ ավելի ծանր հետևանքների կարող է բերել։ Առաջին քայլերն այս ուղղությամբ Կառավարությունն հանրային ճնշման տակ արեց անցյալ շաբաթ, աջակցություն տրամադրելով հարկադիր պարապուրդում հայտնված անձանց և սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներին, բայց այդքանով սահմանափակվել պետք չի, առավել ևս, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծախսեր հիմա սառեցված են, և ազատված միջոցները կարելի է տրամադրել դրանց սուր կարիքն ունեցող մարդկանց։

Ամփոփելով՝ նշեմ, որ կարանտինի օր առաջ ավարտը բխում է բոլորիս շահերից, բայց այն չի կարող ավարտվել պարզապես պարետի որոշմամբ՝ դրա համար պետք է, որ բուն վարակը հետ նահանջի։ Նրա դեմ պայքարում, ցանկացած ճիշտ կամ սխալ գործողություն միայն մի քանի շաբաթ հետո է ցույց տալիս իր արդյունքը։ Այսօր մենք տեսնում ենք անցալի սխալների արդյունքը, դրա պատճառով արդեն վարակի բազմաթիվ օջախներ են գոյացել, և կարանտինը ընդամենը դանդաղեցնում է նրանց տարածումը։ Հիմա պետք է լինել նախաձեռնող և գործել արագ, և անել վճռական քայլեր՝ այդ դեպքում գուցե ամսվա վերջում արդեն մենք սկսենք տեսնել իրավիճակի բարելավումներ, և հիվանդների թիվը ամսվա ընթացքում հասնելով պիկի, սկսի վերջապես նվազել։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն և համբերություն եմ ցանկանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>