«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրվում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում ` քաղաքականից մինչև իրավական: Քաղաքական հակառակորդ պետությունները փորձում են իրար աջակցել կամ գոնե չվնասել, իրավական հարթությունում փոխվում է ընդհանրապես պատիժների և խափանման միջոցների նկատմամբ մոտեցումները, օրինակ ԵԽ տարբեր կառույցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ են անում պետություններին ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների կիրառման հարցը, Հայաստանում դատավոր Արման Հովհաննիսյանը, ի հեճուկս դատախազի պնդումների կորոնոավիրոսով պայմանավորված կայացնում է երեք՝ իրապես մարդասիրական որոշումներ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելով:

Սակայն, ինչպես հաճախ լինում է մեր պարագայում, Հայաստանի քաղաքական իշխանության պարագայում ոչինչ չի փոխվում: Այն շարունակում է իր գործունեության առանցքում գտնվող հիմանական ուղղությունները` ծաղրը, ատելությունը, քամահրանքը, հեգնանքը, ամենագետություն պատրանքը, քաղաքական վրեժխնդրությունը ու մանիպուլիացիաները: Ու դա դրսևորվում է ամենապարզ օրինակներով `
• Ապրիլին մեկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում էր, որ քրեակատարողական հիմնարկներում վարակի դեպքեր չկան, իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան պարզ է դառնում, որ Վարդաշեն ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է COVID-19, ու թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք դատապարտյալների հետ շփում չեն ունեցել, ուշադրավ է, որ նմուշառվում ու մեկուսացվել են նույն քրեակատարողական հիմնարկի 28 աշխատակիցներ ևս: Կարելի է ենթադրել, որ այդ 28 աշխատակիցների մի մասը շփվել են դատապարտյալների հետ:
• Արդարադատության նախարարը հայտարարում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող լայնածավալ կանխարգելիչ գործողությունների հետ մեկտեղ, ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իր հերթին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գնտվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, սակայն իրականությունը լրիվ այլ է:

Այս հայտարարությունների ու գործողությունների ֆոնին իշխանությունները որոշում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, երբ ակնհայտ է նախագահի` բժշկական կենտրոնում գտնվելու անհրաժեշտությունը: Որոշել են իրենք, ոչ թե բժիշկները։ Չեմ ասում այն, որ անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բարձր անվտանգություն ունեցող բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, որի անվտանգության ամենամեծ ցուցիչը այն է, որ նախարարի` «ամեն ինչ վերահսկողության տակ է» հայտարարությունից հետո քանի ժամ անց հայտարարվեց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք։

Հ.Գ. Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ քան մտածել էիք..

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>