Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության
22
Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Պատերազմ Արցախում
Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Անցյալի մոլուցքով տառապող այդ մարդը հիմա մեծ խնդիր ունի

Մեր նախորդ երկու տարին անցավ՝ համոզելով Նիկոլ Փաշինյանին, որ անցյալը փորփրելու փոխարեն՝ հայ ժողովրդին ապագա ունենալու շանս տա, որ կենտրոնանա մեր գալիքի վրա ու եթե նույնիսկ որոշել է, որ իրեն ոչ մեկի օգնությունն էլ պետք չէ, ապա, գոնե ինքն իր թիմով մեկնարկի ու փորձի իրագործել ինչ-որ էական բան: Դոտացիայով Իտալիա թռչելու մասին չեմ ասում, ասում եմ՝ որևէ էական բան: Չարեց… Փոխարենը ամբողջ երկու տարի երկիրը պտտեց մի քանի դատական գործի շուրջ՝ մսխելով մեր էներգիան, ժամանակը, ռեսուրսներն ու սպասումները:

Անցյալի մոլուցքով տառապող այս մարդը հիմա մեծ խնդիր ունի: Խնդիր, որը թաքցնելը կամ հերքելը անհնար է, անգամ, երբ 24 ժամ պատրաստ ես միալար խոսել: Մի կողմից անկառավարելի է դառնում պանդեմիան, մյուս կողմից՝ մեզ է մոտենում լրջագույն տնտեսական ճգնաժամը, ու ստագնացիայի լիարժեք հաղթահարումը արտակարգ իրավիճակում ապրած ամեն օրվա պատճառով ավելի բարդ է դառնում: Ու եթե համադրում ես, որ քաղաքակիրթ աշխարհի հզորներն էլ փակվել են ամենքն իր մեջ ու մեր այս դժվարին պահին Համաշխարհային բանկը կորոնավիրուսը հաղթահարելու համար ՀՀ-ին ընդամենը 3 մլն դոլար է առաջարկում, պարզ է դառնում, որ Հայաստանի հույսը կարող է լինել միայն Հայաստանը:

Մեր խնդիրն ամեն օր մեծանում է, որովհետև չգիտենք՝ ինչ անել: Չգիտեինք մեկ ամիս առաջ, երբ մարդկանց առողջությունն էինք զոհում հանուն «Հրայր Թովմասյան» կոչվող իդեա ֆիքսի, չգիտենք նաև հիմա, երբ բանը բանից անցել է: Առաջ սպասում էինք՝ Քոչարյանը բերդում նստի, որ լավ լինի, հիմա՝ բոլորս պետք է տանը նստենք, որ լինի լավ: Ու երբ հարցնում ես, թե այդ լավը ո՞րն է կամ ինչպե՞ս է գալու, երբ մեր տանը նստելու պայմաններում հիվանդությունը ոչ թե վերանալու է, այլ ընդամենը դեպքերն են սկսելու քչանալ, ու երբ ինչ-որ մի օր արտակարգ ռեժիմից դուրս գանք, պանդեմիան նորից թափ է հավաքելու, պատասխան չկա: Ավելի շուտ՝ կա, բայց ոսպի փոխարինչի մակարդակի պատասխան է:

Իսկ գալու է, չէ՞, օրը, երբ րոպեների ու ժամերի ճշտությամբ վերլուծվելու են այն քայլերը, որոնք արվել են և այն քայլերը որոնք կարող էին, բայց չեն արվել այս օրերին: Գալու է, չէ՞, պահը, երբ ստիպված ենք լինելու պատասխանել՝ ինչու արեցինք այս բանը և ինչու հե՛նց այդպես արեցինք: Անդրանիկ Քոչարյանի պես մեկը կանչելու է, չէ՞, Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանին ու հարցեր տա: Կարողանալո՞ւ են նրանք այդ հարցերին սպառիչ պատասխանել: Կասկածում եմ: Փոխարենը չեմ կասկածում, որ խնդիրը գցելու են էջմիածնեցի կնոջ վրա, Սահմանադրության վրա, որևէ ապաշնորհ չինովնիկի վրա, որին պետք է ազատել ու հարցը փակել, անուշադիր քաղաքացիների վրա, որոնք լսել էին միայն Փաշինյանի այն ելույթը, որտեղ ասում էր՝ սա գրիպի նման վիրուս է, և նենգաբար չէին լսել այն մեկը, որում ասվում էր՝ սա գրիպի նման վիրուս չէ:

Մենք երկու տարի է՝ ապրում ենք՝ ամեն օր «Մարտի 1»-ի գործի մասին կարդալով: «Մարտի 1»-ին 10 մարդ զոհվեց, կորոնավիրուսից զոհերի թիվն արդեն հասել է 7-ի ու դեռ կաճի: Վրաստանը մեր հյուսիսային հարևանն է՝ աշխարհի հետ հազար թելով կապված, բայց հնգակի քիչ վարակված ու զրո զոհ ունի: Ֆեմիդայի դիմակով ապրիլյան պատերազմն ու «Մարտի 1»-ը քննող Փաշինյանը նույն կերպ հետևողական լինելո՞ւ է, որ այս պատկերի պատասխանը տրվի: Կամ նա գոնե գիտակցո՞ւմ է, որ այդ պատասխանն, այնուամենայնիվ, ստիպված է լինելու տալ: Իսկ եթե չի գիտակցում, ապա հուշեմ՝ դա լինելու է: Ու դա պահանջելու է նույն քաղաքացին, որը նրան իշխանության բերեց ու այսօր քաղցած է: Այնպես որ՝ պետք է լրջանալ:

Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>