«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

20 օր ինքնամեկուսացած եմ եղել ու ոչ մի սիմպտոմ․ երեկ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է եկել

Հարգելի բոլոր...
Երեկ գիշերը COVID-19 -ի իմ թեստը դրական արդյունք ցույց տվեց, որով պայմանավորված հիմա գտնվում եմ Կապանի Բժշկական Կենտրոնում։ Որևէ նշաններ չեմ ունեցել, ինքնազգացողությունս եղել և մնում է լավ ինչպես առաջ, էնպես էլ հիմա: Թեստը հանձնելու նախաձեռնությունը եղել է իմը և ընտանիքիսը, և թեստ հանձնելու ցանկությունս եղել է դեռ այն ժամանակվանից, երբ ժամանել եմ Կապան: Ցանկությունս պայմանավորված չի եղել որևէ նշաններով, որովհետև վերջիններս, ինչպես նշեցի, երբևէ չեն եղել ու չկան նաև այսօր: Ցանկացել եմ թեստ հանձնել՝ ելնելով այն նկատառումից միայն, որ Հայաստան էի ժամանել ինքնաթիռային չվերթով:
Ես Հայաստան եմ ժամանել Գերմանիայից դեռ այն ժամանակ, երբ դեպքերը չէին հասցրել զարգացում ապրել այնտեղ: Իտալիայի իմ քոլեջը փակվել էր դեռ փետրվարի 23-ին, երբ երկրի մարզերից մեկում ի հայտ էր եկել վարակի առաջին դեպքերից: Ինձ երկու շաբաթով հյուրընկալել էր գերմանացի կուրսընկերուհիս: Հայաստանում եմ արդեն 20 օր:
Կապան մտնելուս առաջին իսկ պահից ընտանիքիս հետ խստորեն ինքնամեկուսացվել եմ: Ծնողներս չեն գնացել աշխատանքի, քույրս՝ դասի, արև տեսել եմ պատուհանից, ու այս ամենը նույնիսկ մինչև երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվելը:
Ընտանիքս ինքնամեկուսացած է մինչև հիմա:
Այսօր ողջ օրվա ընթացքում ինձ են հասնում տարբեր համաքաղաքացիների կողմից անհիմն ու անառողջ մեկնաբանություններ։ Ինքս թեստի դրական պատասխանից մեծ անակնկալի եմ եկել, քանի որ արդեն Հայաստանում եմ բավականին երկար ժամանակ, ու նշաններ չեն եղել ո՛չ ինձ, ո՛չ ընտանիքիս անդամներից որևէ մեկի մոտ:
Այն կապանցիներին, ովքեր տանը երկար ժամանակ մնալուց պարապության են մատնվել ու փորձում են հետաքրքրացնել իրենց կյանքը՝ դրանում անտեղի և անհիմն պանիկա մտցնելով, խնդրում եմ զգույշ լինել իրենց ձևակերպումներում: Ես ու իմ ընտանիքը ոչ ոքի հետ չենք շփվել, ուստի մենք արել ենք մեզնից կախված առավելագույնը՝ որևէ վարակի հավանական ցանկացած տարածում կանխելու համար:
Կապան գալուց հետո չեմ այցելել անգամ ինձ ամենահարազատ մարդկանց: Ընկերուհիներիս հետ շփվել եմ տեսազանգով: Նեղսրտել ու ձանձրացել եմ կարանտինից դեռ այն ժամանակվանից, երբ ձեզնից շատերը շարունակում էին բնականոն կերպով աշխատանքի գնալ:
Հիմա ընտանիքիս հետ նույն քաղաքում եմ, բայց շարունակում եմ նրանց հետ շփվել տեսազանգով էնպես, ոնց Իտալիայում եղած ժամանակ: Մեր քոլեջը փակվել է մինչեւ տարվա վերջ, ու մենք չենք հասցրել անգամ ավարտական միջոցառում ունենալ ու ստանալ մեր դիպլոմները: Ես չեմ հասցրել գրկել ու հաջողություն ասել իմ էն ընկերներին, որոնք վերջին երկու տարիներին ինձ օտարության մեջ տուն են դարձել: Ու հիմա ես հիվանդանոցում մենակ եմ՝ բոլորի հետ առավելագույնը տեսազանգով շփվելու ու պատուհանի ապակուց միայն մարդ տեսնելու հնարավորությամբ:
Ասածս ի՞նչ է: Էսքան բանի մեջ ձեր անհիմն ու կեղծ հայտարարությունները ավելի զզվելի են, քան կլինեին, եթե ես հիմա գտնվեի նորմալ պայմաններում: Ես չեմ էս վիրուսն իմ օրգանիզմ մտցրել ու պարտավոր չեմ որևէ մեկի մոտ արդարանալ նրա համար, ինչը բոլորիցդ շատ տխուր է իմ ու ընտանիքիս համար:
Մինչև օրս բոլոր հետաքրքրասերների հղած հարցերին պատասխանել եմ հնարավորինս բարեհամբույր կերպով՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի մտահոգվելու սեփական անվտանգության ու առողջության համար: Բայց որքանով որ ես եմ հասկանում ձեզ ու ձեր մտահոգությունները, այդքանի կեսով գոնե կառավարեք ձեր անզուսպ ու տհաս մարդուն բնորոշ պահվածքը:
Ես մարդ եմ, ով էս վերջին մի ամսվա ընթացքում քիչ բանի միջով չի անցել: Ու իմ պահանջը արդարացված է այնքանով, որ ես ձեզ իրավունք չեմ վերապահում՝ իմ հասցեին անպատասխանատու և անհիմն որևէ հայտարարություն անելու:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սրտանց անհանգստացել ու անհանգստանում են ինձ համար: Ովքեր հեռախոսս մի րոպե ազատ չեն թողնում, որ ես օրվա ու մենակության գաղջությունից չգժվեմ: Ովքեր շարունակում են մնալ նրբանկատ ու բարեկիրթ ոչ նրա համար, որ ձևն է էդպես, այլ որովհետև էսպիսինն է նրանց էությունը:
Էստեղ՝ հիվանդանոցում, ինձ շատ լավ են վերաբերում: Դռան այն կողմից պարբերաբար հարցնում են տրամադրությունիցս, ինքնազգացողությունիցս: Պետությունը տրամադրում է նաև սնունդ:
Լավ եմ, ժպտում եմ, ուրախ եմ...Էս օրերը անցնելու են, ու ինքներդ ձեր առաջ վստահ եղեք, որ մարդ եք ոչ միայն ֆիզիկական կառուցվածքով, այլ նաև սրտով ու հոգով...
Առողջ եղեք ու տանը մնացեք...))
Սիրով ու հավատով՝
Արևին կարոտ Անահիտ:

Անահիտ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>