Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Այո՛, դավադրnւթյn՛ւն է, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն

100 հազար դոլար Արայիկի դիրիժորության համար

«Իմ Ձայնը» նախագիծը վերջերս անդրադարձել էր՝ որպես «մինի հեղափոխություն» հռչակված և «լավ գովազդված» ամանորյա տոնական համերգին։ Խոսքը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգի մասին է, որտեղ իր դիրիժորական «տաղանդը» մի քանի րոպե ցուցադրելու հնարավորություն ունեցավ նաև ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։

Հոդվածում, մասնավորապես, մեր կողմից հնչեցվել էին մի շարք մտահոգություններ՝ կապված միջոցառումը առանց մրցույթ կազմակերպելու, ստվերային պայմանավորվածությունների, դարձյալ արտոնյալ անձանց առկայության, հրավիրատոմսերով դահլիճում ծանոթ-բարեկամների ներկայության ապահովման, երեկոյի կազմակերպման համար ծախսված բյուջեի ոչ թափանցիկության և այլնի մասով։

Ընդ որում, ոչ միայն անհասկանալի էր, թե ինչպես էին ընտրվել երեկոյի գեղարվեստական ծրագիրն ու գլխավոր «դերակատարները», այլև հնարավոր չեղավ որևէ բաց տվյալ գտնել ծախսված բյուջեի մասով։ Ուստի մենք դիմեցինք Կառավարություն՝ խնդրելով համապատասխան պարզաբանումներ թե՛ ընտրության կարգի և թե՛ ծախսված բյուջեի վերաբերյալ։

Ըստ Կառավարության տրամադրած տվյալների, Ամանորի վերը նշված միջոցառման համար ծախսվել է 48 միլիոն դրամ՝ 100 հազար դոլար, իսկ գեղարվեստական ծրագրի ընտրությունն իրականացվել է ոլորտի մասնագետների և պատասխանատու մարմինների հետ քննարկման արդյունքում։ Սա պաշտոնական ձևակերպումն է։ Թե «ոլորտային մասնագետներ ու պատասխանատուներ» անորոշ ձևակերպման տակ ովքեր կամ ինչ սկզբունքներ են թաքնված, մոտավորապես կարելի է կռահել՝ ելնելով սույն համերգի կազմակերպման տրամաբանությունից։

Փաստացի, ինչպես պարզ է դառնում Կառավարության՝ «Իմ Ձայնին» տրամադրած տվյալներից, պայմանագրով այդ համերգից ակնկալվող արդյունքը եղել է բարձրորակ տոնական միջոցառման անցկացումը՝ 1000 հոգու մասնակցությամբ։ Վատ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ համերգին մասնակցությունն ապահովվել է հրավիրատոմսերով։ Ինչ խոսք, նոմենկլատուրային համերգ՝ միանգամայն նոր Հայաստան։

Ի դեպ, 48 միլիոն դրամի մի զգալի հատվածը ծախսվել է ճեմասրահի ձևավորման վրա։ Մասնավորապես, մեջբերում ենք պայմանագրի հավելվածից, «Թատրոնի ճեմասրահը կհանդիսանա տոնակատարության տրամաբանական սկիզբ և ձևավորված կլինի ձմեռային հեքիաթի թեմատիկայով»։ Իհարկե, այնտեղ նշված չէ, թե կոնկրետ որքա՛ն գումար է հատկացվել այդ «հեքիաթային» ձևավորման համար, սակայն մեր ունեցած տվյալներով՝ խոսքը մոտ 20 միլիոն դրամի մասին է։

Նոր Հայաստանի քաղաքական էլիտան դեռ ամիսներ առաջ ահա այսպիսի ճոխությունների ու, հավանաբար, մանկության տարիներին հեծանիվ չունենալու սեփական կոմպլեքսները բավարարելու համար աջ ու ձախ գումարներ էր շռայլում։ Իսկ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կոպեկ առ կոպեկ դրամահավաք ենք անում և ուրախանում ամեն մի մասնավոր անձի տրամադրած անգամ չնչին օժանդակությամբ։

Ահա այսպիսի թավշյա ժամանակներում ենք ապրում՝ երկակի ստանդարտներով ու պոպուլիզմի գերչափաբաժնով։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>