Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Այո՛, դավադրnւթյn՛ւն է, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն

Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, լեգիտիմ են թե ոչ, թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի

Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ: Համաշխարհային քաղաքական ու տնտեսական առաջատարները պետք է կարողանան մի կողմ թողնել բոլոր տիպի միջպետական տարաձայնությունները և համատեղ գործողություններ սկսեն: Այլապես, ստեղծված իրավիճակը շատ ավելի անելանելի դրության մեջ է դնելու ամեն ինչ:

Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, լեգիտիմ են թե ոչ, թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի: Եթե նույնիսկ նրանցից յուրաքանչյուրը Չերչիլի կամ Դը Գոլի կատեգորիայի գործիչ «ճանաչվի», միևնույն է՝ ոչինչ ինքնուրույն անել չեն կարող: Որովհետև ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի արտաքին աշխարհից: Հետևաբար հենց այսօրվանից մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ականջները սրած և աչքները չորս արած պետք է կարողանա նպաստավոր դիրքավորվել գերտերությունների և միջազգային կազմակերպությունների կուլուարներում՝ համաշխարհային տնտեսության վերաֆորմատավորման ու առողջացման ծրագրերում Հայաստանի տնտեսական կարողությունները ներառելու համար:

«Մեծ քսանյակի» երկրները հաջորդ շաբաթվա ընթացքում, Սաուդյան Արաբիայի նախագահությամբ նախատեսում են անցկացնել կորոնավիրուսի հետևանքներին նվիրված վիրտուալ գագաթաժողով: Ըստ միջազգային մամուլի՝ համաճարակային կանխարգելման հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև հնարավոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամին առընչվող հարցեր:

Ելնելով 2008-09թթ. (Վաշինգտոնյան և Լոնդոնյան գագաթաժողովներ) ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման հաջողված փորձից՝ մասագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց “Մեծ քսանյակ”-ը կարող է լինել համաշխարհային գլոբալ համակարգողը: Առաջիկա գագաթաժողովը ցույց կտա, թե որքանով “Մեծ քսանյակը” (տնօրինելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը և բնակչության գրեթե 2/3-ը) շահագրգիռ կլինի և ցանկություն կունենա ստանձնելու այդ պատասխանատվությունը:

Ի տարբերություն 2008-09թթ., այսօր համաճարակը սպառնում է նաև միլիոնավոր մարդկանց առողջությանը: Հետևաբար G20-ի գագաթաժողովը ամենայն հավանականությամբ՝ համաճարակի կանխարգելման նպատակով կհաստատի առողջապահական համակարգերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև կանդրադառնա համաշխարհային տնտեսությանն աջակցման, հակամարտությունների և հակասող շահերի բացառմանն ու փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը: Տրամաբանական է, որ G20-ի ձևաչափում ընդգրկվի նաև ԱՀԿ-ն (առողջապահության համաշխարհային կազմակերպությունը):

«Մեծ քսանյակ»-ի վիրտուալ գագաթաժողովը կարող է նաև լավ օրինակ հանդիսանալ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար՝ ջանքերը միավորելու և ստեղծված բարդ իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:
Առաջիկայում անչափ կարևոր է, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, որ կորոնավիրուսային համաճարակի և համաշխարհային ֆինանսա-տնտեսական հնարավոր ճգնաժամերի կառավարման ղեկին կանգնած են ծանրակշիռ, պատասխանատու և պրոֆեսիոնալ առաջնորդներ ու կազմակերպություններ:

Աշխարհն արդեն հոգնել է թեթևսոլիկ, դեկլարատիվ և սինթետիկ քաղաքական գործիչներից: Ոչ մի պոպուլիզմ, PR տրյուկ կամ մանիպուլյացիա այլևս չի փրկելու որևէ պետության կամ անհատի դեմքը: Անհրաժեշտ են գործնական լուծումներ և շատ արագ: Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>