Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Այո՛, դավադրnւթյn՛ւն է, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն

Խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես կառավարության գործունեության առաջնահերթություն նոր կորոնավիրուսի դեմ պայքարում

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կառավարության կողմից ներկայացված նախագծերով նախատեսվում են.

1️⃣ Վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 50.000 – 300.000 դրամի չափով /այս հարցին անդրադարձել էի նախորդիվ՝ նշելով, որ անկախ կառավարության որոշմամբ սահմանված արգելքից՝ օրենսդրության մեջ սահմանված չէ իրավական հետևանք՝ պատասխանատվություն, այսինքն՝ առկա է իրավական բաց, որը փորձ է արվում լրացնել/.

2️⃣ Վարչական պատասխանատվություն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 300.000 – 500.000 դրամի չափով.

3️⃣ Քրեական պատասխանատվություն՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում՝ սահմանելով պատիժ կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Վերոնշյալ կարգավորումներից առավել խնդրահարույց են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև ընդհանրապես առաջարկվող կարգավորումների համաչափության և որոշակիության խնդիրը։

Ըստ էության՝ վերջին օրերին ԶԼՄ-ների և քաղհասարակության կողմից այդքան բարձրաձայնված և դատապարտելի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման կառավարության որոշման անորոշ կարգավորումներին լուծում տալու և դրանք որոշակիացնելու փոխարեն, ինչն իրավական տեսանկյունից հնարավոր էր օպերատիվ կերպով կազմակերպել, ընտրվում է սահմանափակումների ընդլայնման ճանապարհը՝ օրենսդրության պահանջների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումների ուղեկցմամբ:

Ֆիզիկական անձանց և զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումը խնդրահարույց է իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից։

Պարզ չէ, օրինակ, թե ինչ չափանիշների հիման վրա է ոստիկանությունը՝ որպես նշված պատասխանատությունը կիրառող մարմին, որոշելու, թե ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ ԶԼՄ-ի կողմից տարածվող տեղեկատվությունն արդյոք հանդիսանում է խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող, թե ոչ։ Այս հարցում հստակության բացակությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելու է իրավանորմի ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման՝ հարվածի տակ դնելով ժողովրդավար և իրավական պետության բարձրագույն արժեքներից ևս մեկը՝ մարդու հիմնարար իրավունքներից խոսքի ազատությունը:

Այսինքն՝ կամայական սկզբունքով հնարավոր է, որ որոշ ԶԼՄ-ներ կամ ֆիզիկական անձինք ենթարկվեն պատասխանատվության, իսկ որոշները՝ նույնանման արարքի համար՝ ոչ։

Ինչ վերաբերում է համաչափություն սկզբունքին, Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը:

Ուստի՝ պարզ չէ, թե ֆիզիկական անձի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն ինչքանով է անհրաժեշտ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման համար, առավել ևս, որ առկա են մի շարք առավել հրատապ լուծում պահանջող հարցեր։

Հետևաբար՝ առանց անհրաժեշտության հստակ հիմնավորման՝ ցանկացած սահմանափակում հակասահմանադրական է և չի կարող կիրառվել ոստիկանության կողմից։

Լրացուցիչ կանդրադառնամ նաեւ ներկայացված նախագծերի այլ թերություններին:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>