Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Այո՛, դավադրnւթյn՛ւն է, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն

Արդյոք ճի՞շտ է, երբ բարձրաձայնվում է, թե մեր ո՛ր զենքը չի կրակում և քանի օրվա բենզինի, սննդի պաշար ունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ուղիղ եթերում հատ-հատ թվարկեց, թե առաջին անհրաժեշտության սննդամթերքից որից որքան պաշար ունի այս պահի դրությամբ Հայաստանը։ «Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք։ Միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ և այդպես շարունակ»,-ասաց վարչապետը։

Վարչապետն ասաց, որ այս ամենի մասին գիտի իրեն տրված տեղեկանքի արդյունքում։ Տեղեկանք տվողները, երևի, մոռացել են զգուշացնել, որ դա իր իմանալու համար է, ոչ թե հրապարակելու։ Դեռ մի բան էլ հայտարարեց, որ «երեկ չէ առաջին օրվա դրությամբ» են տվյալները։ Իսկ մենք տեսանք, որ երեկ չէ առաջին օրը բոլորը լցվել էին խանութները ու կրում էին։ Այսինքն, առնվազն կես ամսվա պաշար արդեն դատարկել են։

Պատկերացնո՞ւմ եք, պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարը հայտարարում է, թե մենք ինչից ինչքան ունենք, քանի օր կբավականացնի։

Ունես 4 հարևան, որոնցից 2-ի հետ սահմանը փակ է, մյուս երկրներում էլ ունես սահմանափակ շփում՝ կապված վիրուսային իրավիճակի հետ, արդյո՞ք կարելի է հանրայնացնել, թե ինչից որքան պաշար ունես։ Թշնամին արդեն կարող է հանգիստ իմանալ, թե շրջափակման հնարավորության դեպքում մենք ինչ ունենք, ու ամենից վտանգավորը՝ կարող է հաշվել, թե որքան կդիմանանք։ Ու այնպես չէ, թե թշնամին դա իմացավ միայն սննդի մասով։ Նիկոլ Փաշինյանը նաև ՏՄՊՊՀ նախագահին հարցրեց վառելիքի և այլ բաների մասով։ Ցորենի պաշարներից խոսելիս Գեղամ Գևորգյանը զգուշավոր (կամ անտեղյակ) գտնվեց ու ասաց, որ բավականին պաշար ունենք, իսկ բենզինի մասով կոնկրետ թիվ ասաց՝ 3 ամիս, դիզվառելիքը՝ 1․5 ամիս։

Իսկ մենք գիտենք, որ վառելիքի 1․5 և 3 ամսվա պաշարը պատերազմի դեպքում կբավականացնի լավագույն դեպքում կես ամիս։

Ու այս ամենը տեղի է ունենում պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի, ԱԽ քարտուղարի ներկայությամբ․ ոչ մի ծպտուն։

Ինչո՞ւ է վարչապետը այսքան անփութորեն վերաբերվում իրեն հասած նման կարևոր տեղեկությունների հետ։ Մենք ասում ենք, որ վարչապետը կորոնավիրուսի բուժման հեքիմական մոտեցում է ցուցաբերում, տարածում, բայց պարզվում է, որ դա մեր նմանատիպ խնդիրներից ամենամեղմն է։

Սա, ցավոք, միակ դեպքը չէ, երբ երկրի ղեկավարը գաղտնի տեղեկություններ է հրապարակում՝ այդպիսով սպառնալիք ստեղծելով ՀՀ անվտանգությանը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ քարոզարշավի ժամանակ, հերթական անգամ սևացնելու համար նախկին իշխանությանը, վարչապետ Փաշինյանն ամբիոնից հայտարարեց՝ «Ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն»:

Թե ինչու չի աշխատում ու ինչ ենք անելու, որ աշխատի կամ ինչ է արել այսօրվա կառավարությունը, որ այդ զենքը աշխատի, քրեական գո՞րծ է հարուցվել, թե՞ ոչ, այլ հարց է․ բայց ինչո՞ւ հրապարակայնացնել այն այսկերպ, կոնկրետ։ Եթե դու նշում ես, որ Հայաստանը ունի, օրինակ տասնյակ միլիոն դոլարի խոտանված զինամթերք, բոլորովին այլ է, իսկ այլ բան է, երբ հայտարարում ես, թե կոնկրետ այդքան՝ 42 մլն դոլարանոց զենք են առել, որն այսօր չի աշխատում։ Երբ հրապարակում ես կոնկրետ թիվ, պարոն վարչապետ, բոլորովին դժվար չէ իդենտիֆիկացնել, թե կոնկրետ ինչ պայմանագիր է եղել այդ թվի սահմաններում, նախկին իշխանության ժամանակ, կպարզվի նաև՝ ինչ զինատեսակի մասին է խոսքը։ Հարևան երկրի համար այսպիսով դժվար չէ հասկանալ, թե որ նպատակների համար ծառայող զենքը մեզ մոտ անպիտան է, ուրեմն հետագա իրենց գործողությունները համապատասխան ա՛յդ տեղեկատվության կկազմեն։

Արդյո՞ք պետք չէ անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ վարչապետի վարքագիծը քննելու համար։ Եթե մենք համարում ենք, որ ֆեյսբուքյան ֆեյք էջի գործունեությունը սպառնալիք է մեր պետության համար, ապա ԱԱԾ-ն ինչպե՞ս պետք է վարվի իրական սպառնալիքի պարագայում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>