Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Այ այդ ժամանակ ընկալեցի ասածն ու սառեցի. միթե՞ սա հերթական հայն է

Հերթական անգամ Արևմտյան Հայաստանում էի... Երկու օր երկար դեգերումներից , վերջապես հաջողվեց քուրդ ծանոթի հետ հասնել մի վայր, որի մասին լսել էի Վանա լճի մոտ գտնվող ռեստորանում: Առավոտ շուտ ճանապարհ ընկանք, որպեսզի մինչև մութ տալը հասնենք, քանի որ ճանապարհները բարեկարգ չէին և խիստ լեռնային էին: Գյուղը, որը հետո պարզեցի , որ այդքան էլ գյուղ չէր, այլ պարզապես անասնապահությամբ զբաղվողների համար բնակատեղի էր, գտնվում էր Վան նահանգի ամենահարավում, համարյա Շըրնակ նահանգին սահմանակից, Մանսուր գետի (հայկական անվանումը ցավոք չգիտեմ) ձախ ափին, հենց ձորի բերանին: Գյուղի անունը Անդիչեն է... Երեկոյան կողմ շատ մեծ դժվարությամբ հասանք գյուղ, որն ըստ իմ լսած տեղեկությունների հայկական է եղել և պահպանվել էին հայերի տների ավերակները: Քանի որ մենք ոչ մեկի չէինք զգուշացրել այդ կողմերից, որ գնալու էինք ու մութն էլ ընկել էր, որոշեցինք մի տան դուռ թակենք, ներս թողեցին՝ թողեցին, չէ՝ չէ, մեքենայի մեջ կգիշերեինք: Դե մի քանի տուն էր, այն էլ իրարից բավականին հեռու: Մեծ դժվարությամբ կարողացանք համոզել առաջին տան դուռը թակած տանտիրոջը, որ գոնե մի թեյ հյուրասիրի: Դե սարերի մեջ գյուղ, անծանոթ մարդիկ... Մի խոսքով , մի բաժակ թեյը դարձավ երկուս, երկու բաժակը դարձավ ընթրիքի սեղան ու գիշերեցինք իրենց տանը: Գիտեմ, որ գիշերվա զրույցներն անկեղծ են լինում ու ես անընդհատ ժամանակ էի ձգում, որպեսզի տան տղամարդը մենակ մնար, տղաները ավելորդ ականջ չլինեին ու իմ հարցերը տայի գյուղի մասին : Եվ ահա... Պարզվեց, որ իսկապես գյուղը հայկական է եղել, վերջին Հայն այստեղից հեռացել է 1917թ. , սակայն նա եղել է կրոնափոխ Հայ: Այսքան բան միայն կարողացա իմանալ ու էլ ոչինչ: Պետք է քնենք, քանի որ մի քանի ժամից, մարդիկ իրենց անանսունները հանդ են տանելու...

Առավոտյան զարթնեցի քրտնքի մեջ կորած, ահավոր ջերմում եմ, ոչ դեղ կա, ոչ դարման, ոչ էլ կարողանում եմ պարկածս տեղից վեր կենալ: Ուղեկից ծանոթ քուրդն ասեց, որ ինքը կգնա տեսնեի ինչ կարող է գտնել, մի դեղ գտնի, գոնե ջերմս իջնի: Տանը մնացինք տան պապին, տատին, երեք-չորս երեխան մինչև 8-9 տարեկան ու ես: Դե գոնե այդքանն էին երևում տեսադաշտում: Տատին, ում ադե Զարե էին ասում, 86 տարեկան էր, եկավ նստեց կողքս՝ ձեռքերը փեշի տակ դրած, գլուխը կախ ու ինչ որ բան էր մրմնջում: Ոչինչ չէի հասկանում...Հետո գլուխը թեքեց իմ կողմ.

- Իսկապե՞ս Հայ ես, - մի քիչ դողացով ձայնով հարցրեց նա:
- Այո, Հայ եմ, - պատասխանեցի ես,- Հայաստանի Հայ եմ:
- Բա սա ի՞նչ է, - մի տեսակ հանդիմանական տոնով հարցրեց նա:
Ճիշտն ասած ոչինչ չհասկացա, ինձ թվաց , թե թուրքերեն, քրդերն խառնելու պատճառով ճիշտ չընկալեցի և խնդրեցի կրկնել ասածը:
- Ասում ես , որ Հայաստանից ես, ու նկատի ունես Դաղից այն կողմը (Արարատին դաղ (սար)) են ասում ու դա որպես հատուկ անուն է ընկալվում բնակչության կողմից) , բա սա՞ ինչ է...

Այ այդ ժամանակ ընկալեցի ասածն ու սառեցի: Միթե՞ սա հերթական հայն է...
- Քրիստոնյա՞ ես,- մի տեսակ արդեն նեղացած տոնայնությամբ հարցեր ադե Զարեն:
- Այո՛ , քրիստոնյա եմ,- մի կերպ պատասխանեցի ես: Մի կողմից ջերմությունս էր, մի կողմից այդ շոկային վիճակն էր, որն ինձ լրիվ կտրել էր իրականությունից: Նա տեղից վեր կացավ, գնաց սենյակի անկյունի հայելիներով պահարանից մի բան հանեց, որը փաթաթված էր բազմաթիվ կտորներով, եկավ նստեց կրկին կողքս ու սկսեց դանդաղ ու զգուշավորությամբ կտորներից ազատել իրը ...

Աչքերս չռվեցին, եթե կողքից որևէ մեկն ինձ նայեր, հավանաբար կմտածեր, որ ջերմությունից եմ դողում, բայց չէ, դա բոլորովին այլ դող էր, դա սրտիս թրթիռն էր, որն անցել էր մարմնիս... Նրա ձեռքին «Նարեկ» էր... Ու նա սկսեց «Նարեկ» կարդալ , այնպեսի առոգանությամբ, այնպիսի սահուն, որ ինձ թվաց թե ես ոչ թե քրդի տանն եմ, այլ հավատացյալ Հայի...

Հետո արդեն պարզեցի, որ նա Հայուհի է, որ նրա հորն մորը, ինչպես նաև մեկ քրոջը իրենց ընտանիքի ընկեր քուրդ պարտքատերը կարողացել է թաքցնել հենց գյուղի տակի ձորակում, որտեղով հոսում է Մանսուրի վտակներից մեկը: Հետո արդեն , քուրդը իրենց տարել է իր տուն, հարևաններին ներկայացրել որպես իր ազգակիցներ, որոնց ունեցվածքը հրի են տվել՝ շփոթելով հայերի հետ: 1917թ.-ին նրա ծնողները քրոջ հետ ցանկություն է հայտնում վերադառնալ հայրեի գյուղ , որին հիմա անվանում են Անդիչեն, իսկ հայկական անվանումը եղել է Հանդաշեն: Երբ գալիս են գյուղ, տեսնում են ավերակ տներ, ու ոչ մի մարդկություն: Մայրը թաքստոցից հանում է իր ոսկեղենը, որոնց հետ նաև այն «Նարեկ»-ը որը գտնվում էր ադե Զարեյի ձեռքում ու հեռանում են գյուղից... Չկարողանալով Սիրիա հասնել, նրանք կրկին հետ են վերադառնում գյուղ և կողքի գյուղում ապրող իրենց քուրդ ընկերոջ հետ հիմնվում այս գյուղում: Արտաքուստ կրոնափոխ լինում, որպեսզի խուսափեն հալածանքներից և այդպիսով հենց իրենց նախկին տան տեղը նոր տուն կառուցում և ապրում...

Իսկ «Նարեկ» կարդալուց, թե այս ամենը լսելուց հետ ջերմությունս իջավ չեմ կարող ասել, բայց իսկապես ամբողջությամբ լավացա ու ձեռնունայն վերադարձած քուրդ ուղեկցիս հետ գնացինք Հանդաշենի մնացած հատվածները, հանդերն ու ձորը ուսումնասիրելու, չէ որ այն իմն էր...

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>