Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Աննա Դանիբեկյանն ինքնամեկուսանում է արդարադատությունից

Մարտի 1-ի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք դատական նիստը հետաձգելու իրավական ընթացակարգի հետ կապված խնդիրը, այն որ պաշտպանական կողմը պատշաճ դատավարական ընթացակարգով տեղեկացված չի եղել նիստի հետաձգման վերաբերյալ, այն որ փաստաբանները դատական նիստերի դահլիճում ստիպված են եղել շատ երկար սպասել՝ մինչև պաշտոնապես նիստը հետաձգելու վերաբերյալ պատշաճ հայտարարություն արվի, այն որ դեռևս ուրբաթ փաստաբանների մարտի 17-ի նիստի վերաբերյալ հարցմանն ի պատասխան դատարանից տեղեկացրել են, որ նիստն անպայման կայանալու է, ապա մարդու ազատության հարցի քննարկման ձգձգմանը որևէ արդարացում չի կարող լինել ։

Այսօր դատարանը պետք է քններ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը։ Նիստը հետաձգելը խախտում է մարդու ազատության իրավունքը։

Նիստը հետաձգելը, նույնիսկ դատավորի վատառողջ լինելու պատճառով անդրադառնում է մարդու իրավունքի իրացման վրա։ Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի։ Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր անձնական երաշխավորության միջնորդությունը հրատապության կարգով քննելու համար։ Իսկ դատական նիստերի այն հաճախականությունը, որով ընթանում է մարտի 1-ի դատավարությունը, որի ընթացքում մարդուն ցուցադրաբար, առանց որևէ  հիմնավորման անազատության մեջ են պահում, դատավարության քաղաքականացվածության մասին մտահոգություններն ավելի է խորացնում։

Նույնքան մտահոգիչ են պաշտպանական կողմի կասկածներն այն մասին, որ դատական նիստը հետաձգվել է, որպեսզի ոչ բոլոր երաշխավորողները հնարավորություն ունենան նիստին ներկա գտնվելու։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ երաշխավորության միջնորդության քննարկման ժամանակ  երաշխավորողները պետք է ներկա լինեն դատական նիստին։ Եվ եթե իսկապես հաստատվի փաստաբանի կասկածները, որ նիստը միտումնավոր ձգձգվում է, որպեսզի 4 երաշխավորողներից 1-2 հանրապետությունում չլինեն, ապա ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին այլևս որևէ կասկած չի կարող լինել։ Ազատության կանխավարկածի անտեսումը, և ընդհանարպես, ընթացող ողջ դատական պրոցեսը, ապացուցում է կանխակալությունը, որ այսօր որդեգրվել է որպես ընդհանուր գիծ՝ մարտի 1-ի գործի շրջանակներում։ 

Արտակարգ դրության պայմաններում դատական նիստերի մարդաշատության պատճառով վարակի հնարավոր տարածման հավանականությամբ պայմանավորված միգուցե ողջամիտ կլինի հետաձգել նաև դատական նիստերը, բայց մի բան վստահաբար չի կարող անտեսվել, հետաձգումը չպետք է բացասական անդրադառնա մարդու ազատության իրավունքի պաշտպանության վրա։ Հետևաբար դատական պրոցեսի հետաձգման որոշումից առաջ պետք է լուծում ստանա կալանքը վերացնելու, փոփոխելու մասին հարցը։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>