Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

ՀՀ-ում կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումներ իրականացնելիս պետությունը պարտավոր է նկատի ունենալ ամենավատ տարբերակը

Շարունակենք հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի ունենալ ամենածանր սցենարը։ Եթե իրականության մեջ այն ավելի թեթև անցնի, ավելի լավ։ Բայց պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը։ Կարծիք ունեմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարը երեկ մի թեթև անկնարկեց, թե տնտեսության մեջ փոքրիկ նահանջ է հնարավոր, ասենք, զբոսաշրջության բնագավառում։ Տո յուրդտ չբլի, կասեր տատս, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի? Կամ վարչապետը այսօր, ինչպես ինքն է ասում հեռավոր Սևանից, տեստավորելու է իրեն ու կնոջը։ Սա այն վարչապետն է, որ ունի մի քանի հարյուր տեստ ընդամենը։ Հա օրերս ՀՀ կհասնի Չինաստանի նվիրած ևս 1000 տեստ։ Այս մարդը ոչինչ չի արել տասնյակ հազարավոր տեստեր, հարյուր հազարավոր դիմակներ ունենալու համար։ Հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2-ը։ Այդ տեստերը հիվանդների համար են և այսօր ոսկու գին ունեն։ Հիմա միջոցառումներից։
Տրանսպորտ։
- Մոբիլիզացնել մի քանի հարյուր բեռնատար մեքենա Վրաստանի և Իրանի հետ պայմանավորված կարգով պարենամթերքի, դեղորայքի, մանկական սննդի ներմուծումներն անխափան իրականացնելու համար (ժամանակին ավելի ծանր բան էլ է եղել. լրիվ շրջափակման պայմաններում ՀՀ-ն ցորենը Աստրախանից բեռնանավով բերում էր իրանական Հենզելի և ապա այն տեղից բեռնատար փոքրիկ Зил-երով տեղափոխում ՀՀ։ Ճանապարհին այդ մեքենաները բաքերով նաև դիզվառելիք էին բերում կռվող բանակի համար)։
- Վրաստանի և Իրանի հետ մաքսակետերում լվանալ և դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները։
- Վարձել 2 Ռուսլան ինքնաթիռ ավիանավթի անխափան մատակարարումների համար։
- Առայժմ պահել հետևյալ օդային ուղղությունները. Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Լեհաստան, Հունաստան, Գերմանիա, Չեխիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ղազախստան, Բելառուս։ Մնացածը փակում ենք։
- Կարանտինային ծառայություններ կազմակերպել դեպի Արցախ 2 ճանապարհների վրա (լվանալ և դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները)։ Չի կարելի վիրուսը ներս բերել Արցախ։
- Պետական ռազերվում ապահովել ալյուրի, նպարեղենի, կաթի փոշու, մսի, շաքարի և այլն 2-3 ամսվա պաշար։
- Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Իջևան, Դիլիջան, Վայք, Սիսիան, Գորիս, Ղափան, Մեղրի, Սևան, Գավառ և այլն քաղաքներում քաղաքային տրանսպորտի, տաքսի ծառայությունների աշխատանքը կազմակերպել դիմակներով (նկատի ունենք վարորդներին և ուղևորներին)։ Արգելել մուտքն առանց դիմակների։
- Արգելել առանց դիմակների մարդկանց երթևեկությունը Երևանի մետրոյով և երկաթգծով։
Առևտուր և ծառայություններ։
- Արգելել առանց դիմակների սրճարաններ և ռեստորաններ այցելելը, սպասարկումը։
- Անցնել մեկանգամյա թղթե ափսեների, բաժակների, գդալների և այլն օգտագործմանը։
- օրեկան մի քանի անգամ դեզինֆեկցիա անել խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ծառայությունների մյուս օբյեկտները։
- կազմակերպել on-line գնումներ, սոցիալական ծառայությունների միջոցով դրանք հասցնել թոշակառուներին, ծերերին, միայնակներին։
- Խանութներում ոչ-ոք առանց դիմակի և ձեռնոցների չպետք է լինի։
- Քաղաքապետարանը պետք է օրը 2 անգամ լվանա բոլոր բազմաբնակարանային շենքերի շքամուտքերը, լիֆտերը, աստիճանավանդակները։
- Ամեն օր լվանալ Երևանի, Գյումրվա և Վանաձորի կենտրոնական փողոցները։
- Անհրաժեշտության դեպքում մի քանի հարյուր հազար դիմակ կարելու պատվեր իջեցնել տեղական արտադրողներին։
Շարունակելի

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>