Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Նիկոլ Փաշինյանը քավության նոխազ է դարձրել Իտալիայից ժամանած մեր հայրենակցուհուն

Երեկ, վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց կորոնավիրուսի հետ կապված նոր զարգացումների մասին։ Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13֊ի։ Շեշտեց, որ վարակվածների մեծ մասն Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են։ Նշեց, որ նոր մանրամասներ է իմացել Իտալիայից ժամանած հայրենակցուհու հետ կապված, թե նրան հաշվառելուց հետո` նրանց տուն են այցելել մասնագետներ, բժիշկներ, զանգել են մի քանի անգամ, ասել են, որ գան ջերմաչափեն, սակայն ինքն ու իր ամուսինը հավաստիացրել են, որ ոչ մի բողոք չունեն` առողջության հետ կապված։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնիսկ կիսակոնֆլիկտային իրավիճակ է եղել և համեմատություն անցկացրեց Իրանից ժամանած հայրենակցի ու Իտալիայից ժամանածի միջև` նշելով, որ Իրանից ժամանած հայրենակցի ջերմությունը մի թեթև բարձրանալուն պես` դիմել է բժշկի, իսկ Իտալիայից ժամանած մեր հայրենակիցն ակնհայտ ջերմության տակ դեղեր խմելով` գնացել է հարազատի նշանդրեքին մասնակցելու։

Վարչապետը մեղադրեց Իտալիայից եկած մեր հայրենակցուհուն, որ նրան են դիմել մոնիտորինգի առողջապահության նախարարության աշխատակիցները և նա ուղղակի թաքցրել է այդ դեպքը։ Նաև նշեց, որ եթե այդ դեպքը չլիներ` 13 դեպքից կունենային 6֊ը։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը մեղադրեց այդ կնոջը` հիվանդությունը թաքցնելու, որպես դրա հետևանք մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելու մեջ։

Ճանաչելով այդ կնոջ հարազատներից ոմանց, որոնց անունները հարգելի պատճառով չեմ նշում, փորձեցի կապ հաստատել նրանց հետ և հասկանալ, թե վերջի վերջո ինչ է տեղի ունեցել։ Ինձ պատմեցին, որ փետրվարի 15֊ին մեր հայրենակցուհին իր ամուսնու հետ միասին գնացել է Իտալիա, ապա փետրվարի 29֊ին վերադարձել Հայաստան։ Ինչպես Իտալիայի, այնպես էլ Հայաստանի օդանավակայաններում` երկուսի ջերմությունը չափել են և նրանք ունեցել են 36.5 տաքություն, որը սովորական մարմնի ջերմաստիճանն է։ Ըստ իմ աղբյուրի, այդ տեղեկությունները փաստաթղթավորվել է հաշվառման ժամանակ։ Հաշվառումից հետո, քանզի նրանք որևէ գանգատներ չեն ունեցել և իրենց էլ մեկուսացնելու առաջարկ չի արվել` գնացել են տուն։

Քանի որ ներկա պահին` մեր հայրենակցուհին և իր ամուսինը մեկուսացված են, ինձ չհաջողվեց ճշտել իսկությունը, թե արդյո՞ք իրենց զանգել առաջարկել են ջերմաչափել, կամ եղե՞լ են կիսակոնֆլիկտային իրավիճակներ: Սակայն ինձ հավաստիացրեցին, որ մինչև մարտի 9֊ի ուշ գիշեր` առողջության հետ կապված որևէ տեսակի գանգատներ չեն ունեցել, որը հնարավոր է թաքցնեին և չդիմեին բժշկի։

Ընդհակառակը, մարտի 8֊ին մեր հայրենակցուհու որդու նշանադրության արարողությանը, որտեղ ընդհանուր առմամբ մասնակցել են 30 հոգի, ռեստորանի տեսախցիկները պետք է որ արձանագրած լինեին, թե ինչպես է այդ կինը երգում, պարում, ուրախանում իր որդու նշանադրությանը։ Այն, ինչ վարչապետը նշում է, որ նա ակնհայտ ջերմության տակ դեղեր է խմել և մասնակցել որդու նշանադրության արարողությանը։ Սակայն ռեստորանի տեսախցիկները և ներկա գտնված անձինք կփաստեն, որ որևէ տեսակի առողջական խնդիրներ չի նկատվել մեր հայրենակցուհու մոտ։

Նշանադրության հաջորդ օրը` մարտի 9֊ի ուշ գիշերին, մեր հայրենակցուհին սկսել է իրեն վատ զգալ և վաղ առավոտյան այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ նրան ստուգելուց հետո խորհուրդ են տվել գնալ <<Նորք>> ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որը արել է և մեկուսացվել այնտեղ։

Ըստ իմ աղբյուրի տեղեկության, փաստացի պարզ է դառնում, որ մեր հայրենակցուհին և իր ամուսինը Հայաստան ժամանելուն պես` ստուգվել են և իրենց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, այլ մարմնի ստանդարտ չափի ջերմություն են ունեցել և, քանի որ նրանց չեն առաջարկել մեկուսացնել` գնացել են տուն։ Եթե նույնիսկ, նախքան բժշկական կենտրոն դիմելը նրանց զանգել, առաջարկել են առողջապահական ծառայություններ մատուցել` դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ վատ են իրենց զգացել, կամ ախտանշաններ են նկատել ու թաքցրել։

Վարչապետի այն պնդումը, որ մեր հայրենակցուհին ակնհայտ ջերմության մեջ դեղեր ընդունելով գնացել է հարազատի նշանդրեքին մասնակցելու` չի համապատասխանում իրականությանը։ Դա կփաստեն արարողությանը ներկա գտնված մասնակիցները, ինչպես նաև ռեստորանի տեսախցիկները, որ որևէ մեկը չի նկատել այդ <<ակնհայտ>> ջերմությունը և ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր նման ջերմության պայմաններում` այդպիսի ակտիվությամբ մասնակցել որդու նշանադրության արարողությանը։ Մեր հայրենակցուհին սկսել է վատ զգալ իրեն նշանդրեքից մեկ օր անց և այդ ժամանակ օպերատիվ կերպով դիմել է բժշկական կենտրոն, ինչպես որ պահանջվում է յուրաքանչյուրիցս։

Եթե այս տեղեկությունները լիովին հավաստի են, որում ես կասկած չունեմ, ապա Նիկոլ Փաշինյանն անամոթաբար քավության նոխազ է դարձրել մեր հայրենակցուհուն, որի վրա է ցանկանում կոտրած լինել` իր ոչ կոմպետենտ, անադեկվատ աշխատանքների հետևանքները, որոնք թույլ է տվել իր իշխանությունը` կապված կորոնավիրուսի տարածման հետ։
Երկրի վարչապետին հարիր չէ նման կերպ վերաբերվել իր հայրենակցին, այն էլ այն դեպքում, երբ հայրենակցուհին և իր ամուսինն իրենցից հասանելիք ամենն արել են, որպեսզի հնարավոր վարակակիր լինելու դեպքում` չտարածվի այն։

Հ.Գ. «Կարմիր զոնա» կարանտին հայտարարված պետությունից ժամանած, ըստ նախնական ստուգման արդյունքների առողջական խնդիրներ չունեցող, հետո ախտանշանները զգացած և բժշկական կենտրոն դիմած քաղաքացուն մեղադրել` հիվանդությունը գիտակցաբար թաքցնելու, մարդկանց մահաբեր վիրուսով վարակելու մեջ` երկրի ղեկավարի համար առնվազն ամոթալի է և մարդկային բանականությունից դուրս։

Արտաշես Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>