Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ)

Սորոսի հիմնադրամն VS Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին

Այս տարվա փետրվարի 20-ին համացանցում հայտնվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մի «վերլուծություն». այն վերնագրված էր՝ «Հայ Առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է»։

Սույն վերլուծությունը իբրև թե հարցում էր 1500 անձանց շրջանակներում, որոնց 11 տոկոսն ասել է, որ մեր եկեղեցին մեծապես կոռումպացված է, իսկ 18 տոկոսն էլ գտել է, որ կոռումպացված է որոշ չափով։ Ուշագրավ է, որ «հետազոտությունն» իրականացվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ, ինչը զարմանալի չէ, քանի որ հենց ամերիկյան կառավարությունն է մեծապես անհանգստացած Հայ Առաքելական եկեղեցու դերի ավելացմամբ և ջանք ու եռանդ չի խնայում վերջինիս վարկաբեկելու ուղղությամբ։ Հետազոտությունը կատարվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Իբրև եզրահանգում՝ հետազոտության հեղինակները հետևություն են արել, որ պետք է պահանջել եկեղեցուց, որպեսզի այն իր կողմից տնօրինվող ակտիվների ինֆորմացիան դարձնի թափանցիկ և համապատասխան հարկեր մուծի: Ի դեպ, մեկ ուշագրավ հանգամանք ևս. բուն հետազոտությունն իրականացրել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը» (ՀՌԿԿ)։ Այն հիմնադրվել է 2003 թվականին, Քարնեգի կորպորացիայի ֆինանսավորմամբ, Նյու Յորքում։ Նույն թվին հիմնադրվել է ՀՌԿԿ-Հայաստանը՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս, Ադրբեջանի և Վրաստանի գրասենյակների հետ համատեղ: Այժմ անդրադառնանք «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ին: Մասնավորապես, այն ֆինանսավորում է ստանում «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության (այսպես կոչված՝ Սորոսի հիմնադրամ) և Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) կողմից, որոնք հանդիսանում են այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների օրինական միջամտության հիմնական գործիքներից։ Ըստ ամերիկյան որոշ աղբյուրների՝ Սորոսի հիմնադրամն և Ժողովրդավարության աջակցության հիմնադրամը որոշակի գործունեություն են իրականացնում նաև ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության համար։ Հետևաբար, զարմանալի չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հիմնական ղեկավարները, ինչպես գտնում են մի շարք հետազոտողներ, կապված են ԱՄՆ ԿՀՎ-ի և բրիտանական ՄԻ-6-ի հետ: Բացի այդ, հայտնի փաստ է, որ վերոնշյալ կազմակերպություններն իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր երկրներում իրականացված գունավոր հեղաշրջումներին, այդ թվում՝ նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված հեղաշրջմանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հիմնական գործառույթներից է՝ արևմտյան տրանսնացիոնալ ընկերությունների մուտքը այլ երկրներ ապահովելը։ Մեղադրելով այլ երկրների իշխանություններին կոռուպցիայի մեջ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը տվյալ երկրների կառավարությունների վրա ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծում՝ ստիպելով նրանց թույլատրել այս կամ այն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի սեփականաշնորհումը արևմտյան տրանսնացիոնալ կորպորացիաների կողմից։ Ավելորդ չէ հիշեցնել, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը ստեղծվել է գերմանացի իրավաբան Պիտեր Էյգենի կողմից, ով 25 տարի աշխատել է Համաշխարհային բանկում։ Այնուհետև նա դարձել է «Ֆորդ» հիմնադրամի խորհրդատու, որը, ըստ ամերիկյան աղբյուրների, համարվում է ԿՀՎ-ի գործունեությունը քողարկող կազմակերպություն: 2001-ին Էյգենը դառնում է Քարնեգիի հիմնադրամի խորհրդատու, որը նույնպես համարվում է ԿՀՎ-ի գործունեությունը քողարկող կազմակերպություններից: Էյգենը հանդիսանում էր նաև բրիտանական թագուհու նախկին Crown Agents գործակալության կառավարիչներից մեկը, որի գործառույթների մեջ էր մտնում՝ օգնել այլ երկրների կառավարություններին սեփականաշնորհման գործընթացում: Այս դիրքում Էյգենը կարևոր դեր ունեցավ անգլո-ամերիկյան օկուպացիայի պայմաններում իրաքյան տնտեսության մասնավորեցման գործում, քանի որ Crown Agents-ը USAID կազմակերպության ենթակապալառու էր:

Հ.Գ.Վերոգրյալից հասկանալի է դառնում, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը տարբեր երկրներում ազդեցության գործակալ հանդիսացող կազմակերպություն է, որի թիրախում է այսօր հայտնվել նաև Հայ եկեղեցին։

©️Վահե Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>