Հարգելի Սերժ Թանկյան, երբևէ մտքովս չէր անցնի, որ միասին կանցնենք նույն քրեական գործով. կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք
Դիտել նաև
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
«Ամեն գնով գտի էդ ներքին կռիսներին ու դեմոնստրատիվ ցույց տուր տեղները». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին
Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Երկու բան չէր կարող անցնել մտքովս: Առաջինը` որ երբևէ միասին կերգենք նույն բեմում: Երկրորդը` որ երբևէ միասին կանցնենք նույն քրեական գործով: Ես արդեն հարցաքննվել եմ և հայտել եմ, որ տեղյակ չեմ, թե որտե՞ղ է գտնվում ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը: Հարցաքննվել եմ` որպես վկա: Չգիտենք, թե կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք` մեղադրյա՞լ, կասկածյա՞լ, թե՞ վկա, բայց հավատացեք` բազմահազար հայաստանցիներ խիստ անհանգստացած են ԱԺ-ում գույք կորելու գործում Ձեր մասնակցության հանգամանքով: Նաև լիահույս ենք, որ երբ հունիսի 25-30-ը կլինեք Երևանում, Ձեր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց չի լինի: Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


