«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Ն. Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը. Ն. Սամսոնյան
Դիտել նաև
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
Երեկվանից սոցիալական ցանցի ու մամուլի հիմնական թեման Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Մարդկանց շքամուտքերում սև լենտեր կապելով, ողջ մարդկանց հուղարկավորությունները կազմակերպելով, հայհոյանքով ու ատելության քարոզով իշխանություն զավթած խումբը երեկվանից բարոյականության դասեր է տալիս, էթիկետից ու կուլտուրայից խոսում:
Մենք ձեզ զգուշացնում էինք, որ կյանքը բումերանգ է ու գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը: Իսկ էդ բուկլետը պատռելն ու պողոսապետի երեսին շպրտելը ձեր ցանածը հնձելու սկիզբն ա:
Հ.Գ. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Նիկոլ Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը: Ինքն ա իսկական խիզախ կինը ոչ թե սուտ պատմություններով ժողովրդին վարկաբեկող և սեփական երեխայից հրաժարված էն երևույթը»,-գրել է Նարեկ Սամսոնյանը:

