Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի առաջին տիկնոջը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը. ֆոտոշարք

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։

Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետ՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։

Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած ‹‹Իմ քայլը» և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։ Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։


Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։

Բրազիլիայի առաջին տիկինը բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ առաջին տիկնոջ ավանդական ելույթը եղել է ժեստերի լեզվով։ Նա դարձել է առաջին նախագահի տիկինը, ով նման կերպ է ողջունել երկրի ժողովրդին։

«Ես կցանկանայի դիմել խուլ համայնքին, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր իրենց մոռացված են զգում. ձեզ կգնահատեն և կհարգեն ձեր իրավունքները: Ես այդ առաքելությունն ունեմ իմ սրտում, և ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ մարդու առաջխաղացման գործում», - հայտարարել է նա իր ելույթում:


Նա մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ միջազգային տարբեր ֆորումների, միջոցառումների, համաժողովների, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Ամերիկայի ընկերներ ՀԿ-ում (Լատինական Ամերիկա) և այլն։

Palácio da Alvorada-ն կամ ‹‹Լուսաբացի պալատը›› կառուցվել է 1958 թվականին Օսկար Նեմեյրայի նախագծով և համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի առաջին շինություններից մեկը։ Կառույցը Բրազիլիայի պատմա-մշակութային ժառանգության ցանկում է և Բրազիլիայի հենց առաջին նախագահի օրվանից հանդիսացել է նախագահական նստավայր։ Կառույցը ունի գրադարան, ավելի քան 3500 կտոր գրքով, ինչպես նաև կտավների և քանդակների մեծ հավաքածու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>