Տեղեկատվության համար. զորավարժության առաջին օրը Ադրբեջանի օպերատիվ շրջաններ են տեղափոխվել հետեւյալ զինտեխնիկան
Տեղեկության համար.
Այսօր մեկնարկել են Ադրբեջանի լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունները.
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հրետանային զորամասերից մեկից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, որ զորավարժության առաջին օրը օպերատիվ շրջաններ են տեղափոխվել հետեւյալ զինտեխնիկան ՝
- "ԲՄ-21 Գրադ" համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
- "Մստա-Ս" ինքնագնաց հաուբիցներ
- "Գիացինտ-Բ" քարշակվող հաուբիցներ
- "Խրիզանտեմա-Ս" հակատանկային համակարգեր
- "ՄՏԼԲ-ու" թեթև զրահապատ բազմապրոֆիլ քարշակներ
- տարբեր նշանակության բեռնատարներ:
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

