Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում, նույնիսկ Հ1-ին

Տևական ժամանակ է, որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին:

Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը...

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ համոզմունքը ապրում է յուրովի՝ քաղաքացին տեսնում է, որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա, բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում, պատգամավորը տեսնում է, որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս ամենը գրեթե ամեն օր:

Առողջապահության ոլորտի՝ նախարարի և իր թիմակիցների կողմից արհեստականօրեն ստեղծվող այս խառնաշփոթը ձեռնատու է միայն նախարարին և իր թիմակիցներին, քանզի խառնաշփոթի մեջ նրանք կարողանում են թաքցնել սեփական ապիկարությունը:
Առողջապահության նախարարի թիմը արդեն նույնիսկ չունի համախոհներ բժիշկների շրջանում և դրանով է պայմանավորված, որ այս կամ այն պաշտոններին՝ կլինի դա փոխնախարար թե հիվանդանոցի տնօրեն, նախարարը նշանակում է ՊԵԿ տեսուչներ՝ պատճառաբանելով դա նրանով, որ իրենք ընդամենը «ադմինիստրատիվ աշխատող» են:
Ոլորտում հաստատվում է բռնապետություն: Բժիշկների նկատմամբ կիրառվում են ռեպրեսիաներ՝ ընդհուպ մինչև ոստիկանության ներգրավում: Նման երևույթ չի եղել երբևիցե:

Նախարարությունը քողարկում է իրենց տապալված ծրագրերի մասին տեղեկատվությունը... նախարարությունը վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը:

Չե՞ք կարծում, որ խիստ տարօրինակ է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի առկայության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման և բուժման հիմնական դերակատար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը լռում են, այնինչ կան բազմաթիվ հոսպիտալացված մարդիկ «կորոնավիրուսի» կասկածով: Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանովում որևէ նկարահանում չի թույլատրվում՝ նույնիսկ Հ1-ի նկարահանումները:

Այ սա է խուճապ առաջացնում՝ փակ աշխատանքը:
Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի թեման ցրի... ճիշտ է՝ «զբաղմունք» է հորինում «ժողովրդի» համար, որպեսզի շեղի ուշադրությունը՝ աշխատանքից ապօրինի հրամանով ազատում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենին և ողջ լրատվական դաշտի ու մասնագիտական հանրության ուշադրությունը ֆիքսվում է այդ փաստի վրա և մի պարզ հարց մնում է անպատասխան՝ ինչպե՞ս է պատահում, որ Իրանում և Վրաստանում, որտեղ ամեն օր մեր քաղաքացիների ելումուտն է լինում, առկա են «կորոնավիրուսով» հիվանդներ, իսկ մեզ մոտ, որտեղ սահմանները ուշ փակվեցին և որտեղ բժշկական դիմակները «առողջապահության նախարարի» գնով են վաճառում՝ «կորոնավիրուս» չկա:

Հարգելի ընկերներ, կոլեգաներ, հետևորդներ,
մեզ վրա է մնալու տապալված առողջապահական համակարգի վերակենդանացման ամբողջ բեռը... Համախմբումը անխուսափելի է... օր առաջ պետք է համախմբվել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել երկրի առողջապահական ոլորտում տեղի ունեցող ապօրինություններին և անարդարություններին:

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>