Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ի՞նչ կապ ունի այս սենսացիոն հայտարարությունը ձեր աջակիցների կողմից Սահմանադրության պահանջների խախտմամբ ձեռնարկած հանրաքվեի սկսվող քարոզարշավի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, փետրվարի 26֊ին հայտարարեց, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են իրեն պայքարել թալանչիների դեմ, և հետ բերել ժողովրդին խոստացած միլիարդները։

Անկեղծ ասած, կարելի էր համարել, որ սա նրա երևակայության հերթական ծնունդն է։ Նախկինում էլ նա հայտարարել էր, որ Արցախի բարձրագույն ղեկավարության մեջ կան դավադիրներ, որոնք փորձում են պատերազմ հրահրել, և ողջ մեղքը գցել իր վրա։ Փառք Աստծո, ոչ պատերազմ տեղի ունեցավ, ոչ էլ դավադիրներ հայտնաբերվեցին, ցույց տալով պարոն Փաշինյանի երևակայության ողջ սնանկությունը։

Հիմա սակայն, քանի որ պարոն Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը, և արդեն իր իսկ ղեկավարած իրավապահ մարմինների բարձրագույն օղակներում դավաճաններ է հայտնաբերել, ես, որպես Հհ օրինապահ և ղեկավարի խոսքերին պատասխանատու վերաբերվող քաղաքացի, կուզեի նրան մի քանի հարց ուղղել այս կապակցությամբ`

ա) ովքե՞ր են այդ դավաճանները և ինչո՞ւմ է կայանում նրանց դավաճանությունը։

բ) եթե կա այդպիսի դավաճանության փաստ, ինչո՞ւ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի սկսում, չէ՞ որ դավաճանությունը ծանր քրեական հանցանք է։

գ) եթե Ձեզ՝ որպես հանրապետության վարչապետի, անցյալում հայտնի են դարձել այդպիսի փաստեր, ինչո՞ւ ընթացք չեք տվել։ Ինչո՞ւ են այդ անձիք մինչև հիմա պաշտոնավարում՝վտանգելով մեր պետությունը։

դ) ի վերջո, ե՞րբ եք պատրաստվում ընթացք տալ այդ փաստերին, և փարատեք բոլորի կասկածները։

ե) եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ Ձեր ենթականերից ոմանք իսկապես դավաճաններ էին, ինչպիսի՞ անձնական պատասխանատվություն եք Դուք պատրաստ վերցնել Ձեզ վրա, այդ պաշտոնյաների գործունեության համար։

զ) եթե ոչ մի դավաճանության փաստ չբացահայտվի, ինչպիսի՞ պատասխանստվություն եք Դուք նորից պատրաստ վերցնել Ձեզ վրա, այս դեպքում արդեն կեղծ լուրեր տարածելու համար։

է) և վերջապես, ի՞նչ կապ ունի այս սենսացիոն հայտարարությունը ձեր աջակիցների կողմից Սահմանադրության պահանջների խախտմամբ ձեռնարկած հանրաքվեի սկսվող քարոզարշավի հետ։

Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք ոչ միայն ինձ, այլև Ձեր ընտրողներին։ Համոզված եմ, որ Ձեր խոսքերից նրանցից շատերը տարակուսած են, և հիմա կոնկրետ գործողություններ են սպասում։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>