Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը

Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն է» տրամաբանությամբ, և ձևավորված միանձնյա որոշումների մթնոլորտում կատարվում են խոշոր ծախսեր, որոնց արդյունավետությունը միայն իրեն է հասկանալի։ Իրականում դրանք բավականին կասկածելի արդյունավետութամբ ծախսեր են, որոնք հաճախ պարզապես փոշիացնում են պետական բյուջեի միջոցները։ Ներկայացնում ենք կառավարության անիմաստ ծախսերի և վատնումների թոփ-տասնյակը՝ գիտակցելով, որ այն հարաճուն կերպով փոփոխվելու է։

1. Գյումրու մաքսատան շինարարությունը. այն նախատեսված է օրական 1200 մեքենա սպասարկելու համար։ Ծախսվեց 5 միլիոն դոլարի չափ գումար, աշխատեց 3 ամիս։ Հունվարի 1-ից շուկան կանգնեց, հիմա այն դատարկ է, և լիովին անհասկանալի է դրա կառուցման նպատակահարմարությունը և հեռանկարը։ Արձանագրենք՝ վարչապետի հապճեպ, չհիմնավորված որոշմանը ոչ ոք չառարկեց, չփորձեց հակափաստարկ բերել։

2. Սահմանադրական հանրաքվեի համար՝ մոտ 3.5 միլիարդ դրամ։ Այս գումարով, ըստ մասնագիտական հաշվարկների, կարելի էր Գյումրիում 350 անտուն ընտանիքի ապահովել բնակարանով, գյուղերում կառուցել 20-ից ավելի դպրոց, մոտ 50 կմ լիովին նոր ճանապարհ կառուցել և այլն։ Մի խոսքով՝ ստանալ իրական արդյունք։

3. Ահռելի մեծ թիվ են կազմում պետական բյուջեից բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները։ 2019-ին դա 40 միլիոն դոլարից ավել է կազմել։ Մեր երկիրը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, սպային քիչ է վճարում, դասախոսին քիչ է վճարում, գիտնականին քիչ է վճարում, որպեսզի մեկ տարում, օրինակ, ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևավճար ստանան։ Նախարարները, փոխնախարարները ստանան չվերահսկվող ծավալի պարգևավճարներ։ Սա՞ է արդար Հայաստանի մասին իշխանության պատկերացումը։

4. Սեպտեմբերին վարչապետի՝ Լոս Անջելես կատարած այցի շրջանակներում Կառավարության միջոցներով վարձակալած ինքնաթիռի ծախսերը, որը տարբեր գնահատականներով կազմել է 350000-400000 դոլար։ Ցուցադրական շռայլություններ այս աղքատ երկրում։ Իսկ այցի արդյունքը՝ մեկ հանրահավաք Լոս-Անջելեսում և մի քանի հանդիպումներ Թրամփի մոլի հակառակորդների հետ։ Իսկ որտե՞ղ է Հայաստանի շահը։

5. Որպես հավելումն ցուցադրական շռայլության՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտարարում է մի քանի տասնյակ միլիոն (ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ շուրջ 55մլն դոլար) արժողությամբ նոր ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Հնի հարմարավետությունը այլևս ժողովրդի կառավարությանը չի բավարարում։

6. Անցյալ տարի մեծ աղմուկ սկսվեց նաև վարչապետի կառավարական ամառանոցի վերանորոգման համար կատարված 2 միլիոն դոլար ծախսերի շուրջ։ Վարչապետն անձամբ անդրադարձավ այդ թեմային, փորձեց ինչ-որ կերպ հերքել, սակայն պաշտոնական տվյալներն այլ բանի մասին են խոսում։ Նոր տուն, նոր վերանորոգումներ, նոր թանկ մեքենաներ։

7. Ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանին լրացուցիչ 271մլն դրամի հատկացում։ Հանրային աղմուկը մեղմելու համար վարչապետի բերած հակափաստարկները, թե դրանով տուրիստների քանակը ավելացել են, հիմնազուրկ են և իրականության հետ կապ չունեն։

8. Վարչապետի գրությամբ ընտանիքի վերաբերյալ գովազդի 100000 դոլարի ծախսը։ Թուրքմենական հակումներով այս ծախսը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ուզեց՝ արեց։ Վաղը կուզի այլ բան, ուրեմն կանի։

9. Դեկտեմբերի 12-ին կառավարությունը հերթական անգամ 95 մլն դրամով ավելացրել է այս տարվա «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» բյուջեից հատկացվող գումարը։ 2019 թ. պետբյուջեով գործողումների համար նախատեսված է եղել 350 մլն դրամ, մինչդեռ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ արդյունքում դառնալով 880 մլն դրամ: Ընդ որում, գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։

10. Եվ վերջում, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքով նախատեսվում է սահմանադրական դատարանի դատավորների հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Արդյունքում՝ ՍԴ նախագահի ամսական կենսաթոշակի գումարը կարող է կազմել 1.375.712 դրամ, ՍԴ անդամի կենսաթոշակի գումարը՝ 1.031.784 դրամ։ Տարեկան կտրվածքով 6 դատավորների և նախագահի կենսաթոշակի ընդհանուր գումարը կկազմեր 90.796.992 դրամ։ Այս ծախսից հարկատուներին ազատեցին հենց իրենք՝ ՍԴ դատավորները՝ հավատարիմ մնալով դատավորի իրենց կոչմանը։

Այս ամենն իրականացվում է 23,5% պաշտոնական աղքատության մակարդակ ու 20.5% գործազրկության մակարդակ ունեցող, դեռևս աղետի գոտու տնակներում ապրող հազարավոր քաղաքացիներ ունեցող երկրի իշխանության կողմից, այն իշխանության, որն այնքան հույս ու հավատ էր ներշնչել մարդկանց հենց այսպիսի խնդիրների դեմ պայքարելու համար։

Արման Պետրոսյան

«ԻՄ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>