Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ի դեմս Միքայել Մինասյանի՝ Ալիևը տեսնում է հայկական շահի քարոզչի ու պաշտպանի, իսկ Փաշինյանը՝ իր կողմից մերժված Սերժ Սարգսյանի փեսայի

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշանով պարգևատրելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից «բարեհաջող» անտեսվեց։ Երկու օր համբերատար սպասեցի՝ հուսալով, որ այդ առիթով ցանցում հայտնվող նյութերը, հնարավոր է, ազդեն հպարտների իշխանության արժանապատվության վրա։ Ապարդյուն։ Այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Ոչ անձնական, ոչ էլ, առավել ևս, պետական։ Եվ դա պետության վախճանն է։

Բայց կողմ դնենք դեռ մեր «հպարտներին»։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչու է Ալիևների դինաստիան այդքան ջանք ու գումար ներդնում Վատիկանի բարեհաճությանն արժանանալու համար։ Մուսուլման երկրի ղեկավարներ, որոնք զբաղված են քրիստոնեական հուշարձաններ վերանորոգելով, եկեղեցի ֆինանսավորելով... Եթե կարծում եք, որ պատճառը տոլերանտ երևալու նրանց ցանկությունն է, սխալվում եք։ Վստահեցնում եմ՝ այդ շոուի համար նրանք այլ հարթակներ ունեն։ Այստեղ երկու՝ Ալիևի համար շատ ավելի կարևոր պատճառներ կան։

Նախ՝ Ադրբեջանի իշխանությունները Վատիկանում պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով «Վատիկանի նկուղներում» Միքայել Մինասյանին է փնտրում, Ալիևը գիտի, թե իրական ինչ թիրախներ ունի ինքը Վատիկանում և թե ինչ վնաս կարող է հասցնել հայկական գործոնին ողջ աշխարհում, եթե կարողանա չեզոքացնել նույն Միքայել Մինասյանի ձեռքբերումները կաթոլիկ եկեղեցում, որովհետև Ալիևի ու Էրդողանի ականջներում դեռ զրնգում են 2015թ. Սուրբ Պետրոսի տաճարում հնչած շարականներն ու առ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաքված քրիստոնեական աշխարհի աղոթքները, որովհետև Ալիևն ու Էրդողանը չեն կարող մոռանալ Սրբազան քահանայապետի՝ Հայաստանում հնչեցրած այն մտքերը, որոնք քաղաքակրթությունից ու ժամանակակից արժեքներից հազարավոր կիլոմետրեր հեռու շպրտեցին թուրքերի եղեռնագործ առաջնորդներին՝ միաժամանակ այնքան վեր բարձրացնելով հայկական ամեն ինչը, որ անգամ ինքներս մեզ սկսեցինք այլ աչքով նայել։ Կարծում եք՝ մոռացե՞լ են այդ ամենը Ալիևներն ու Էրդողանները։ Վստահաբար ոչ։ Այդ ձայները նրանց սերունդների ականջում էլ են հնչելու։ Եվ ահա դրա համար է, որ այդքան փորձում են սիրաշահել Հռոմի պապին։ Դրա համար է, որ գնում են նույն այն պարգևը, որին արժանացել է Վատիկանում հայկական շահը լավագույնս ներկայացրած դեսպան Մինասյանը, որովհետև Ալիևը հասկանում է՝ ինչի և ում հետ գործ ունի, իսկ Փաշինյանը՝ ոչ, որովհետև, ի դեմս Միքայել Մինասյանի, Ալիևը տեսնում է հայկական շահի քարոզչի ու պաշտպանի, իսկ Փաշինյանը՝ իր կողմից մերժված Սերժ Սարգսյանի փեսայի…

Երկրորդ պատճառը, որ ստիպում է թուրքական պետությունների ղեկավարներին գնալ դեպի Վատիկան, Մերձավոր Արևելքում, ինչու ոչ, նաև մեր տարածաշրջանում, կիսատ թողած գործերն ավարտելն է։ Ալիևն ու Էրդողանը գիտեն, որ առանց բարեպաշտության դիմակի չենք կարող դա անել։ Դրա համար էլ գնում և համբուրում են այն ձեռքը, որը չեն կարող կտրել։ Խաբում են, սիրաշահում և ի վերջո հաջողության հասնում։ Գիտե՞ք՝ ինչու։ Արդեն ասել եմ․ որովհետև ՀՀ իշխանությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ ազգային և ո՛չ էլ պետական արժանապատվություն։ Ամեն ինչ ակնհայտ է։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից
 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>