«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան

Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին. «Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ո՛չ պատմությունից, ո՛չ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից»,-Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Միհրանյանը:

Նրա գնահատմամբ` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հիշատակումը Տիգրան Մեծի վերաբերյալ շատ անհաջող էր. Պոմպեոսի հետ կապված պատմական դրվագը հաջորդել է զորավար Լուկուլլոսից կրած պարտությանը: Այդ իրադարձությունը, ըստ Միհրանյանի, Տիգրանն Մեծի և այդ ժամանակների հայկական կայսրության ամենածանր պարտություններից մեկին հաջորդած բանակցությունն է եղել, որի հիշատակումը ցույց է տալիս վարչապետի տգիտությունը«Անհնարին է, որ պետությունն ունենա մի ղեկավար, որը իր ժողովրդի պատմությունից միանգամայն անտեղյակ է, որովհետև եթե նա հիշատակում է Տիգրան Մեծին, ուրեմն գոնե պիտի հասկանա, թե ում դեմ է պայքարել Տիգրան Մեծը, ինչ բանակցություններ է վարել: Տիգրան Մեծը ավելի մեծ գործեր և ավելի պանծալի հաղթանակներ ունի, քան այն, ինչ հիշատակեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը իրավունք չունի խոսել Հայաստանի պատմությունից, եթե ինքը դրա մասին գաղափար չունի»,- նշեց Միհրանյանը՝ ավելացնելով, թե դեռ լավ է, որ Ալիևը ևս իր պատմական իմացություններով չի փայլում, հակառակ պարագայում կարող էր Փաշինյանի հիշատակած փաստին հակադարձումներ բերել:

Հաջորդ կարևոր բացթողումը Փաշինյանի կողմից Մութալիբովի հիշատակումն է եղել: Եվ վերջապես Փաշինյանի պնդումը, թե ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: «Հազար անգամ գրված, ասված և հայտարարված ճշմարտություն է` միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ իրավունքներ չի ունեցել: Բայց Փաշինյանը չկարողացավ անգամ այս պարզ փաստը հիշատակել, երբ Ալիևը հոխորտում էր, թե Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի ենթակայության տակ կամ Ադրբեջանի մաս: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում ինչով է զբաղվել, հավանաբար փողոցներում քայլել է, անասուններ է կերակրել, թե ուրիշ բաներ արել, բայց փաստ է, որ նա չի տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին: Նա չգիտի, որ Ղարաբաղն ու Նախիջևանը միշտ Ադրբեջանի համար դիտարկվել են վիճահարույց տարածքներ: 1918 թվականին Ազգերի լիգան նման արձանագրում է արել, երբ Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Ազգերի լիգային: Երբեք Ադրբեջանը իրավունքի ստատուս այդ տարածքների նկատմամբ չի ունեցել: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը այս մասին չգիտի: Եվ ես շատ մեծ ամոթ եմ զգում, որ նման կարգի «տգետը» զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչեցի, որ հայ եմ, ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդը նման «թյուրիմացությանը» վարչապետ է նշանակել:

Երկու տարի առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել, ես ասել էի, որ փողոցի խուժանը չի կարող իշխանություն լինել, հիմա ցավոք համոզվում եմ, որ չեմ սխալվել»:

Նրա համոզմամբ` միջազգային ատյանները Փաշինյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, և նրա մոտեցումն ու դիրքորոշումը կարևոր նշանակություն չեն կարող ունենալ. «Բոլորը գիտեն, տեսնում են, որ Հայաստանն այժմ ղեկավարում է երրորդ դասարանցու մակարդակով մի անձ, որի հետ որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկում: Սա է Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը: Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի․ դա դրսում որևէ մեկին չի հետաքրքրում»,-խոսքը եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>