Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Կորոնավիրուսը մոտեցավ ՀՀ սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է կորոնավիրուսին, դրա տարածմանը, ինչպես նաև հարցեր է բարձրացրել այն մասին, թե ինչ է արվում Հայաստանում վիրուսի կանխարգելման նպատակով։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին, գրանցելով հիվանդության եւ մահացության դեպքեր Իրանում: Աշխարհում ներկայիս տեղաշարժի արագությունների պարագայում վարակի հեռու կամ մոտ գտնվելը չափազանց հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ հարեւան երկրում համաճարակի զարգացման վտանգը անգամներ ավելացնում է ռիսկերը:

Պաշտոնական տվյալներ վերահրապարակելու իմաստ չեմ տեսնում մի քանի պատճառներով: Նախ, տվյալները չափազանց արագ փոփոխվում են եւ կարող են հնանալ արդեն հրապարակման պահին, մյուս կողմից՝ դրանց հավաստի լինելու վերաբերյալ ունեմ լուրջ վերապահումներ: Կան նաեւ ոչ պաշտոնական տվյալներ Իրանից, որոնք խիստ տարբերվում են պաշտոնականներից եւ պնդում են, որ վիճակը շատ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացներ իշխանությունները:

Հարցեր ունեմ նաեւ պաշտոնական թվերից բխող լետալության ցուցանիշի առումով, որն ինձ պարտադրում է համարել, որ վարակված, բայց դեռ չհայտնաբերված հիվանդների քանակը մեծ է։ Առանձին անհանգստություն է առաջացնում վարակի լոկալիզացման վերաբերյալ տվյալների բացակայությունը, ինչից բխում է, որ պրոցեսը անկառավարելի է: Վիճակի լրջության մասին խոսում են նաեւ Քուվեյթի եւ Իրաքի կողմից Իրանից եւ դեպի Իրան մարդկանց տեղաշարժի սահմանափակումը եւ Իրանից ժամանածների նկատմամբ կարանտին սահմանելը:

Այդ ֆոնին երեկ հետեւեցի ՀՀ լիազոր մարմինների եւ տարբեր պաշտոնյաների հայտարարություններին թեմայի շուրջ: «Մենք վերահսկում ենք իրավիճակը եւ անցել ենք 7 սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ռեժիմի» արտահայտությունները անձամբ ինձ ոչինչ չեն ասում, քանի որ ժամանակին իմ սովորած վարակաբանությունն ու համաճարակաբանությունը միայն ավելացնում են հարցերը: Եթե կարճ, համաճարակի կառավարումը ենթադրում է «վարակի աղբյուր – տարածման եղանակներ – զգայուն օրգանիզմ» շղթայի կոմպոնենտներին ներազդեցությունը (ցանկալի է բոլոր), որի արդյունքում համաճարակի տարածումը դադարում է: Ամեն օղակի համար կա գործիքակազմի արսենալ, բայց առանցքային դեր է վերապահված կարանտինին:

Ինչ է նշանակում «ուժեղացված վերահսկողություն» եւ արդյոք դա երաշխիք է սահմանից ներս վիրուսի ներթափանցման դեմ։ Եթե դրանք ջերմավիզորների կամ նույնիսկ ջերմաչափերի միջոցով ժամանողներին զննումն է, ապա միջեւ 14 օր (իսկ որոշ աղբյուրներով՝ երբեմն ավել) ինկուբացիոն շրջան ունեցող հիվանդության պարագայում դա կասկածելի հուսալիությամբ պատնեշ է՝ միեւնույն է բաց սահմանի պարագայում: Եթե ժամանողը չի գտնվում հիվանդության ակտիվ ֆազային բնորոշ սիմպտոմներով կամ բարձր ջերմությամբ ու խորը հազով սողալով չի հատում սահմանը, ապա «վիրուս որոնող հայացքը» առոչինչ է:

Առանձին պարզաբանման կարիք ունի ժամանողների հետագա «հասցեական վերահսկողություն» հայտարարածը: Այսինքն, շուրջօրյա ուղեկցվու՞մ են բոլոր կասկածելի ժամանողները, ներառյալ բոլոր նրանք, ում հետ հաղորդակցվում էր երկիր ժամանածը եւ առաջին իսկ սիմպտոմի ի հայտ գալու պարագայում հոսպիտալացվու՞մ է։ Իսկ ուր է հոսպիտալացվում եւ ինչպես, եւ արդյոք մոբիլիզացված են առանձնացված հաստատություններ եւ անձնակազմ համապատասխան ռեժիմ սահմանելու եւ պահպանելու համար եւ քանի հնարավոր հիվանդի համար։

Եթե լիազոր մարմիններից որեւիցե մեկը (կլինի դա բժշկական, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների կամ այլ կառույց) պատրաստ է պատասխանել իմ այս եւ բազմաթիվ այլ հարցերին, արձագանքեք խնդրում եմ եւ համեցեք «Անվտանգության գործոն» իմ հեղինակային հաղորդման գալիք եթերին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>