Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Աստված մի՛ արասցե համացանցում առկա թշնամանքն ու թույնը լցվի փողոց

Ինչպիսին է այսօր ներհայաստանյան իրականությունը։ Փաստացի հանրության գերակշռող մասն «ապրում» է համացանցային տիրույթում։ Դրա մի զգալի հատվածն ամենժամյա հաճախականությամբ հետևում է տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, գնահատականներ տալիս` քննադատելով, հայհոյելով, թշնամիներ փնտրելով...

2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, այժմ Երևանի քաղաքապետ` Հայկ Մարությանն առաջին անգամ հայոց պատմության մեջ հնչեցրեց «սևերի ու սպիտակների» մասին թեզը։ Շատերը կարծեցին, որ դա պատահմամբ է ստացվել, սակայն հետագայում այն վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանով իսկ սկիզբը դնելով` հանրության պառակտմանը, մասնատմանը...

Հիմնականում այսպես է հասկացվում այդ թեզը, ովքեր «հեղափոխության» մասնակիցն են եղել, աջակցում են ներկայիս իշխանություններին, հավատարմության երդում են տվել Նիկոլ Փաշինյանին, կամ «հին» են, բայց դարձել են նոր խաղի կանոնների կրողը` նրանք սպիտակ են։ Իսկ ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցության գործելաոճը, կամ աշխատել են նախկին իշխանությունների օրոք` նրանք սև են...

Այս բաժանարար գիծը քաշվելուց հետո` հանրությունը փաստացի բաժանվեց երկու մասի։ Անկախ նրանից` եղբայրդ է, քույրդ է, հայրդ է, թե որդիդ, միևնույնն է, եթե նա քննադատում է ներկայիս իշխանությանը, ապա նա ժողովրդի լավը չի ուզում, կողմ չէ դրական փոփոխություններին և միայն վատն է ցանկանում Հայաստանի Հանրապետության համար: Այս ենթագիտակցությունը հայության շրջանում ներդրեց Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին` տարիների ընթացքում հանրության ներսում միմյանց հանդեպ թշնամություն ու ատելություն սերմանելով, «սևերի ու սպիտակների» թեզը ներմուծելով մեր իրականություն...

Ներկայումս, այս մթնոլորտը համացանցում այնքան է սրվել, որ իրական, տեղեկատվական պատերազմ է ընթանում, որտեղ քիչ չեն հայհոյանքները, սպառնալիքները... Որքան կդիմանա հասարակությունն այս ամենին, դժվար է ասել, բայց մի օր պոռթկումը լինելու է։ Աստված մի՛ արասցե համացանցում տեղի ունեցողը դուրս գա այդ տիրույթից, ապա դա կարող է լինել մեր պետության վախճանը, քանի որ ուղղակի մարդիկ իրար ֆիզիկապես կոչնչացնեն, արյան գետեր կհոսեն և միասնականություն ու համերաշխություն բառերը հօդս կցնդեն...

Ցավալի է, բայց այս ամենը գնում է այդ ուղղությամբ, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փոխում իր հռետորաբանությունը, այլ պարբերաբար անընդունելի բառապաշարով ելույթներ ունենալով` ավելի է շիկացնում մթնոլորտը։ Ենթադրում եմ, որ դա է իր հիմնական նպատակը, որպեսզի հանրությանը բաժանելով` փորձի տիրել, ապա թե ոչ` կկանխեր այս ամենը...

Հ.Գ. Խնդրանքս է բոլոր հայրենակիցներիս, սթափ գնահատել տեղի ունեցողը և շատ խորը չխրվել այս ճահճի մեջ, որը ներկայիս իշխանությունն է պարտադրում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին խորհուրդ կտամ շատ զգոն լինել, քանի որ բումերանգի էֆեկտը միշտ գործում է, այն ինչ խոսում ու անում եք` ապագայում նույնը ձեր հանդեպ կարող է տեղի ունենալ։ Մի տրվեք ներկայիս իշխանության սադրանքներին, քանզի ոչ ոք հավերժ չէ և հատուցման ժամանակ` ձեր բոլոր խոսքերի ու արած քայլերի համար ինքներդ եք պատասխան տալու...ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐԻՍ:

Արտաշես Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>