Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Պարզվում է՝ մենք տանը գոռգռացող, իսկ դուրսը՝ «կուռկուռի ձագ»-ի պես ապրող վարչապետ ունենք

Տիկնայ և պարոնայք,

Ըստ իս, Փաշինյան–Ալիև մյունխենյան հանդիպումը լավ կազմակերպված շոու էր, ուղղված՝ «նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության»։

Հանդիպումը տեղի ունեցավ Փաշինյանի սիրած «լայվ» ֆորմատով, սակայն այն ավելի շատ «անարդյունք դատարկաբանություն» էր հիշեցնում, որը համոզված եմ, «ոչնչի» մասին էր և ավելի շատ միտված էր ժողովրդներին դեմոնստրացիա անելու, որ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, սակայն չէին խոսում իրական գործընթացների մասին։

Լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ կարող եմ տեղեկացնել Ձեզ, որ կամայական կոմունիկացիայի 55%-ը կազմում է ոչ վերբալ կոմունիկացիան՝ «մարմնի լեզուն» և միայն 7%-ն է կազմում այն միտքը, որը արտահայտում ենք։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, շարունակաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը իր սովորականի նման «լայվից» ոգևորված ու «հեծանիվ հայտնաբերողի» էնտուզիազմով խոսում էր իր հորինած միկրոհեղափոխությունից), այնպիսի տպավորություն էր ստեղծում, կարծես թե պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Ամեն բան այնքան վատ էր, որ նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է մեր պետության ղեկավարի, նույնն է թե՝ մեր պետության նկատմամբ։

Այս մասով կարող ենք եզրակացություն անել Հայ-Ադրբեջանական բանակցություններում ունեցած դերաբաշխման մասին՝ ով է իրավիճակ թելադրողն ու ով հանձնվողը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Համայն Հայոց վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չէր տիրապետում, ինչը հատկապես լինում է դիսկոմֆորտ և կեղծ վիճակների դեպքում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ էին։ Ցավող սրտով պետք է նշեմ, որ լսարանի համար նա պարզապես իրեն ներկայացրեց, որպես զավեշտալի կերպար, ինչը վերջինս, «հաջողությամբ» համակցեց բազմաթիվ ոչ ազնիվ ժեստերով՝ մատն անընդհատ քթին տանել, ծնոտը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն։

Փաշինյանի հայացքը խեղճացած էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսովորած աշակերտները։ Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը՝ շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում։ Եվ այս ամենը, սկսած պայուսակը իրեն մոտեցնելու գործընթացից, որից հետո մեր վարչապետը մի փոքր ավելի հուզական հանգստություն ձեռք բերեց, սակայն նույնիսկ դա չփրկեց իրավիճակը։

Ավելացնեմ նստելու պոզայի մասին՝ կորացած, խեղճացած մեջքով ոտքերը տեղադրված էր «հիմա գնում եմ» պոզայով, ինչը բավականին խղճուկ տեսք էր տալիս ՀԱՄԱՅՆ ՀԱՅ ԱԶԳԻ վարչապետին։

Ինչ վերաբերվում է կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահելուն, ապա դա անկրթության, շատ վատ տոնի նշան է։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկվի ու վերևինը բաց թողնվի կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկվի։

Ես կարծում եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած, ու Տիգրան Մեծի նման առաջնորդ ունեցած (Փաշինյանի սիրած հերոսն էր այդ հանդիպման ժամանակ) ժողովրդի համար բավական ամոթալի էր, որ նրան ներկայացնում է կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը՝ խնդրողական դիրքով։

Բովանդակային մասով որևէ բան չեմ ասելու, որովհետև ինձ կոմպետենտ չեմ համարում։ Կարծում եմ՝ համապատասխան մասնագետները ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումները։

Պարզվում է՝ մենք տանը գոռգռացող, իսկ դուրսը՝ «կուռկուռի ձագ»-ի պես ապրող վարչապետ ունենք։ Ասա դրա «թաթիկներն էլ կտրեիր» էլի կամ «ասֆալտին ծեփեիր», թե՞ Մյունխենում մի կարգին ասֆալտ չկար...

Էէէէ, հլա մի հատ ասեք ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, դե հիմա նիկոլ...

#գըմփ_գըմփ_հոպպլա
#не_стреляйте_в_пианиста_он_играет_как_умеет

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>