Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Պահանջում ենք մասսայականորեն բոյկոտել ապրիլի 5-ի հակաժողովրդավարական եւ պառակտիչ հանրաքվեն. «Կամք»

Կոչ ազգային համերաշխության Կոչ ապրիլի 5-ը բոյկոտելու

Նկատի ունենալով՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական անհանդուրժողության մթնոլորտը, ուժերի պառակտվածությունն ու հասարակության հաշտության երկխոսության բացակայությունը, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում սկսված եւ արդեն սպառվող կոռուպցիայի դեմ պայքարի սահմանափակ արդյունքները,

Հայրենիք ներթափանցած գլոբալիստական ապազգային ալիքը եւ նրանցից սնվող բախտախնդիր անհատների շարունակական սպառնալիքն ընդդեմ մեր ազգային արժեքների, արդեն թույլատրելիության սահմաններն անցնող քաղաքական հալածանքները, որոնք ծառայում են ոչ թե հեղափոխություն իրականացրած մեծամասնության, այլ՝ գլոբալիստների տնտեսական շահերին:

Նկատի ունենալով սփյուռքում համահայկական ծրագրերի՝ հայապահպանության, հայկական դատի պահանջատիրության եւ ազգային արժեքների պահպանության հետզհետե թուլացող ներուժը, Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ եւ վտանգավոր իրավիճակը, նամանավանդ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու թուրք-ադրբեջանական շարունակվող ու ահագնացող արկածախնդիր նկրտումները տարածաշրջանի բոլոր ժողովուրդների եւ մասնավորապես Վրաստանի, Արցախի, Նախիջեւանի եւ նույնիսկ սփյուռքահայ զանգվածների նկատմամբ, Եվ վերջապես, նկատի ունենալով ամբողջ աշխարհին տարեց տարի ավելի սպառնացող գլոբալ տաքացման վտանգը, որի հետեւանքները Հայաստանում զգացվում են բարձր ջերմաստիճանի, հրդեհների եւ համաղետային այլ նշաններով, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում համահայկական հաշտության, համահայկական երկխոսության եւ վերազգային նպատակների շուրջ կոնսենսուսի ձեւավորման: Ստեղծված իրավիճակում պահանջում ենք՝

1.Մասսայականորեն բոյկոտել 2020 թվականի ապրիլի 5-ի հակաժողովրդավարական եւ պառակտիչ հանրաքվեն,

2.Ազգային օրակարգից ընդմիշտ հանել Ստամբուլյան կոնվենցիայի, հայերեն լեզվի դասավանդման սահմանափակման եւ նման անհեռանկար ու պառակտող երեւույթների քննարկումները,

3.Համատեղ ուժերով ձեւավորել համահայկական ազգային կոնսենսուսային տասնամյա ծրագիր,

4.Նիկոլ Փաշինյանի վարչակազմից՝ հեղափոխության նպատակների վերագործադրման նպատակով առողջ ուժերի հետ անհապաղ սկսել երկխոսություն:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը քաղաքական բոլոր շրջանակներին հրավիրում է վերոնշյալ չորս նպատակների շուրջ համագործակցության:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն թե անհատ պարտավոր է այսուհետև իր հստակ կեցվածքն ունենալու Հայաստանի Հանրապետությանն ու հայությանը սպառնացող՝ վերևում ներկայացված երեւույթների նկատմամբ: Ծածուկ գործողությունների, չարաշահումների եւ մանիպուլյացիաների ժամանակն անցել է, ժամանակն է հեղափոխության իրական նպատակների շուրջ ձեւավորելու հայության համախմբման համահայկական դաշինք:

Հայկական Արժեքների Պաշտպանության

«Կամք» հասարակական նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>