Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Հազարավոր կիլոմետրեր հեռվից Հայաստանը սիրողների մասին

Արդեն տևական ժամանակ է, որ կիսագրագետ բառապաշարով բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սպառնալիքներ, դժգոհություններ ու հայհոյանքներ, թե՝ «Ինչո՞ւ եք մեր Նիկոլին բան ասում», «Նիկոլը մեզ ստրկությունից փրկեց», «Ինչո՞ւ եք դեմ, որ էդ Հրայրին փոխեն, նա պիտի գնա», «Մեր երկրում ամեն ինչը փոխվել ա, դուք եք միայն վատը տեսնում», «Նիկոլն աշխատավարձ ա բարձրացնում, աղքատությունը ջնջվել ա», «Չեք տեսնո՞ւմ, որ Նիկոլը Հայաստանը սարքել ա բոլորիս տունը», «Ապրես Փաշինյան Նիկոլ», Հայաստանը պետք ա մաքրել սրանից ու նրանից և այլն։ Բացում-կարդում ես, մարդը Լոս-Անջելեսից է, Լիոնից է, Գորկիից է․․․ Ապրում է երկրից դուրս, ու մեզ փորձում է կառավարել, թե մեր երկրում մենք ինչպես պետք է մեզ պահենք։ Ընդ որում, այդ ասողների մեջ կան այնպիսիք, որ բավականին վերջերս են գնացել Հայաստանից։

Օրինակ, անձամբ ճանաչում եմ ընտանիքի՝ կազմված չորս հոգուց, որոնք ակտիվ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Լավ են անում, բայց․ 2018-ի Ամանորը նշում էին բոլորով միասին, Ծաղկաձորում, 2018-ի օգոստոսին ընտանիքի հայրը, որ շորերը մաշեցրել էր Հանրապետության ասֆալտին նստելով, գնաց խոպան ու մնաց էնտեղ, տանեցիները 2019-ը դիմավորեցին առանց ընտանիքի հոր։ 2020-ի Ամանորին երկու տղաներն էլ էին գնացել խոպան, ընդ որում՝ տարբեր տեղեր, ըստ երևույթին՝ որովհետև ոչ մեկի գործը լավը չէր, որ գոնե միասին աշխատեին։ Ամանորը տան տիկինը նշում էր միայնակ։ Ու ինձ նրանք դրսից նամակներ են գրում, թե ինչո՞ւ չեմ թողնում Նիկոլն աշխատի։ Ամեն անգամ ասում եմ՝ լավ տղերք ե՞ք՝ եկեք Հայաստան, այստեղ աշխատեք, աստեղից էլ գովեք իրեն։

Մարդիկ, որոնք Հայաստանի հետ կապը գրեթե կորցրել են, որոնք տարին մեկ անգամ Հայաստան չեն գալիս, որոնք վաղուց գնացել են, սկսում են գրել, մեզ քննադատել, թե «Նիկոլը երկիր ա փոխել»։ Հարցնում ես՝ բա ինչի՞ չես գալիս, պատասխանում է՝ ո՞ւր գամ։

Բանը հասել է այնտեղ, որ անգամ հեղափոխական «դուխով» երգի հեղինակ Հրագն է արտագաղթել երկրից։ ԱՄՆ: Երազանքի հեղափոխությունն անելուց ընդամենը 1 տարի հետո:

Եվ ուրեմն․

Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, իրավունք չունեն մեզ՝ Հայաստանում ապրողներիս ասել, խորհուրդ տալ, հորդորել, պահանջել՝ գովել կամ չգովել իշխանություններին։ Չունեն դրա համար որևէ իրավունք, առավել ևս՝ բարոյական։ Ոչ մեկն իրավունք չունի ապրելով ԱՄՆ-ում՝ ասել՝ մեզ հանրաքվե պե՞տք է, թե՝ ոչ, իշխանությունները լա՞վ են աշխատում, թե՝ վատ, նախարարների 1,5 միլիոնանոց աշխատավարձը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Բարի եղեք, եկեք Հայաստան, ապրեք այստեղ, եթե ոչ, ուրեմն որևէ մեկդ մի՛ խառնվեք այստեղ մեր տեսած-պատկերացրածին և գործերին։

Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի հրավիրել հայրենակիցներին՝ տոմս առնել ու գալ-մասնակցել հանրաքվեին։ Նա դրա իրավունքը պարզապես չունի։ Որովհետև դրսի միլիոնավոր հայրենակիցներից մի քանիսը գուցե իրոք լսեն կոչն ու գան կամ էստեղից ցուցադրական կազմակերպեն ու բերեն, գան-քվեարկեն ու ոչ մի ավելորդ րոպե չմնան այստեղ, հաջորդ իսկ չվերթով վերադառնան իրենց երկիրը, բայց այդ ամբողջի հետևանքները մենք ենք քաշելու, նրանք, որ դիմադրում են չգնալու համար։

Ես էլ կարող եմ էստեղից սիրել Նյու-Յորքի երկնաքերերը կամ չողջունել Չինաստանից ներմուծումների համար Թրամփի սահմանած մաքսատուրքերը, հարգել Պուտինի դուխով կեցվածքն ու սխալ համարել, որ Լոլիտան ամբողջ կյանքում բեմից չի իջել, բայց հիմա ընդամենը 11 հազար ռուբլի թոշակ է ստանում, բայց ես որևէ իրավունք չունեմ քննադատելու Պուտինի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և CNN-ին, որ Թրամփին համարում է մեծագույն պոպուլիստ կամ Դե Նիրոյին, որ Թրամփին համարում է վիժվածք։ Որովհետև դա նրանց երկիրն է, ես այնտեղ չեմ ապրում և իրավունք չունեմ խառնվելու նրանց գործերին, գնահատականներ տալ այնտեղ, տեղում ապրողներին, թեկուզ նրանց, որոնք գնացել են Հայաստանից և ոչ քաղաքացու վիճակով ապրում են այնտեղ։

Եվ ուրեմն, հա՛րգելի հայրենակիցներ, կա՛մ եկեք այստեղ ու մեզ հետ հավասար, սովորականի պես ապրեք այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք կամ հեռվից մեզ դասեր մի՛ տվեք։

Հերի՛ք է բոլորդ գլխներիս Սերժթանկյան խաղաք:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>