Դավիթ Բաբայանը պաշտոնապես առաջադրեց իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում
Դիտել նաև
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
«Եթե ձեր «իդեալը» հանկարծ անցնի, կհանդիպենք գաղթի ճամփին». Դավիթ Ամալյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու: Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020 թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»,-գրել է դավիթ Բաբայանը:

