Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Չիրականացվող սոցիալական խոստումների սպեկուլյացիան

Պարբերաբար անդրադառնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգմանը, դրանց իրական պատճառներին ու հետևանքներին: Ներկայացրել ենք այս ոլորտի ապաշնորհ կառավարման մի շարք ձախողումներ: Իհարկե, այս ամենն արձանագրվում է գործող իշխանությունների չիրականացվող խոստումների ֆոնին:

Այս մեկն առանձնահատուկ է իր նոր՝ սպեկուլյատիվ բնույթով:

Խոսքը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որը կառավարության ներկայացմամբ՝ քննարկվեց Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում: Երկու-երեք տողանոց այս նախագծով ընդամենն առաջարվում է սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնի կառավարության կողմից պատվիրակված սոցիալական ծառայությունները: Իսկ այդ լիազորությունները կփոխանցվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Նախագիծն էլ ներկայացվեց այնպես, որ հենց այս փոփոխությամբ կլուծվեն սոցիալական աջակցության խնդիրները՝ որպես կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը և դրա պոպուլիստական ներկայացումը ձախողված հերթական փորձերն են՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Եվ գուցե հանգեցնի նաև սոցիալական աշխատողների հաստիքների որոշակի կրճատման:

Սակայն պետք է հիշեցնել՝ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը:

Գործող համակարգի հիմնական խնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ շուրջ երկու տարի: Սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումը՝ կառավարության որոշումների և նախարարի հրամանների համապատասխան փոփոխություններն իրականացված չեն: Իսկ կատարված մեկ-երկու փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Մասնավորապես, անապահովության անուղղակի գնահատման եղած ցուցանիշներն են ավելացվել խնդրահարույց նոր ցուցանիշներով: Իսկ քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով այս խնդիրների մասին միայն պարբերաբար խոսում են:

Մյուս կողմից՝ հետաձգվում է բնակչության եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, առանց որի անհնար է ապահովել անապահովության և սոցիալական կարիքների օբյեկտիվ գնահատում:

Կիրառվող մեթոդը հիմնված է գնահատման անուղղակի ցուցանիշների, ոչ բավարար տեղեկատվության և սոցիալական աշխատողի սուբյեկտիվ եզրակացության վրա: Սրանով են հիմնականում պայմանավորված կոռուպցիոն պահպանվող ռիսկերը, ընտանեկան և սոցիալական նպաստների, ինչպես նաև սոցիալական աջակցության մյուս ծրագրերի հասցեականության խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական հիմքերի ապահովումից: Այս ուղղությամբ անհրաժեշտ էր շարունակել մեկնարկած համակարգային բարեփոխումները մասնագիտական համակարգված աշխատանքով:

Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները, որոնք առաջարվում են վերը նշված օրենքի նախագծով, և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխություններն՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաև՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ:

Նշված խնդիրները համակողմանի են, իսկ լուծումները բարդ են: Պոպուլիզմն այստեղ որևէ իրական արդյունք չի ունենալու:

Հույսը միշտ կա …

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների

գրասենյակի ծրագրերի համակարգող

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>