Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Հայտնի ընտրակեղծարարները՝ Փաշինյանի «լյուբիմչիկներն» են

Փետրվարի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած տրագիկոմեդիան դեռ շատ երկար ենք հիշելու...Իշխանական պատգամավորների պրիմիտիվ կեցվածքը և ագրեսիվ պահվածքն ապացուցեցին, որ Հայաստանի վարչապետը և նրա թիմն առաջնորդվում են իրավիճակային քաղաքականությամբ...
Փաշինյանի վարչակարգն ունակ չէ վարելու խորը և կշռադատված թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն...Հենց սրանով էլ պայմանավորված էր առավոտվանից ԱԺ-ում իշխանական թիմի կողմից ստեղծված «աջապսանդալը», որն իր գագաթնակետին հասավ Փաշինյանի ջղաձգված, ագրեսիվ և սպառնալիքներով լի ելույթով ԱԺ ամբիոնից...
ԱԺ-ում տեղի ունեցած ելույթների մեջ կարմիր թելով իշխող թիմի ներկայացուցիչներն ընգծում և առաջ էին տանում ՍԴ դատավորների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախկին՝ հանցավոր իշխանություններին ծառայելու և ընտրակեղծիքները լեգիտիմացնելու թեզը...
Համաձայն կլինեի այս պնդումների հետ, եթե պարոն Փաշինյանը և նրա անգրագետ թիմակիցները, նախ լինեին արդար իրենք իրենց, իսկ հետո էլ հասարակության՝ ժողովրդի հետ, որի անունից շատ են սիրում խոսել...
Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը իրոք մտածում է, որ գործ ունի «պողոսների» հետ և բոլորը պետք է հավատան իրեն ու իր թիմակիցների պրիմիտիվ դեմագոգիային...
Առաջին հայացքից ուսումնասիրելով պարոն Փաշինյանի «լյուբիմչիկների» ցանկը կարելի է մի քանի հայտնի ընտարկեղծարարների՝ հիշել, որոնց այդ հանցագործության մեջ ժամանակին մեղադրում էին պարոն Փաշինյանը և նրա թիմի բազմաթիվ անդամներ...
ԴՍ դատավորներին և Թովմասյանին մեղադրելով ընտրակեղծարարներին պաշտապանելու մեջ, պարոն վարչապետը լավ կլինի բարձրաձայնի իր կողմից թիվ ՄԵԿ ընտրակեղծարար հռչակված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թ-ի սեպտեմբերի 20-ից...Նրա նշանակումից հետո ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները պարոն Փաշինյանի կողմից հռչակված են կեղծված (վերջին անգամ այդ մասին վարչապետը բարձրաձայնեց Կապանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ), սակայն ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կողմից ընտրակեղծարար հռչակված Մուկուչյանը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը...Հետաքրքիր է, ի՞նչ ծառայություններ է մատուցել գործող իշխանություններին պարոն Մուկուչյանը, որ Փաշինյանը շատ արագ մոռացավ նրա հանցագործության մասին...Ըստ օդում կախված լուրերի, պարոն Մուկուչյանը հմտորեն կեղծել է նաև 2018 թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ ՀՀԿ-ին պակասող 0,3 տոկոսով դուրս թողնելով ԱԺ-ից...Չեմ ցանկանում հավատալ, բայց եթե պարոն Փաշինյանը սադոմազոխիստ չէ, ապա նրա «սերը» դեպի Մուկուչյանն այլ կերպ չեմ կարող բացատրել...
Ընտրակեղծարարներին պաշտպանելու ու հովանավորելու և բազմաթիվ այլ անօրինականությունների մեջ է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ժամանակին մեղադրվել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը...Գործը հասել էր նույնիսկ նրան,որ պարոն Դավթյանը 2018 թ-ի, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխության» օրերին ԱԺ էր բերել մի փաստաթուղթ, որով ցանկանում էր անձեռմխելիությունից զրկել պատգամավոր Փաշինյանին և ձերբակալել նրան...Սակայն իշխանափոխությունից հետո պարոն Դավթյանը դարձավ Փաշինյանի «սրտի» դատախազը...Իր հիշաչարությամբ աչքի ընկնող պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ ընտրակեղծարարությունները հովանավորող և իրեն ձերբակալել ցանկացող գլխավոր դատախազի անցյալը և հիմա մեծ հաճույքով վերջինս լծված է իշխանական պատվերներ կատարելուն...
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ևս ներկայիս իշխանությունները ժամանակին մեղադրումն էին ընտրակեղծարարության մեջ...Հատկապես՝ 2015 թ-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Շիրակի մարզում կեղծելու մեջ...Էլ չասեմ, որ նույն պարոն Ցոլակյանը 2017 թ-ի ապրիլի 2-ին ԱԺ ՀՀԿ-ի խմբակցության պատգամավոր էր ընտրվել ռեյտինգային կարգով Շիրակի մարզից, որը պարոն Փաշինյանը ևս կեղծված հայտարարեց...Բայց հիմա, Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին ծառայած սույն գործիչը մեծ հաճույքով համագործակցում է Փաշինյանի հետ, ով էլ «մոռացության» է մատնել վերջինիս մութ անցյալը...
Իսկ պարոն Փաշինյանի անձնական թշնամի՝ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որի կողմակիցները ժամանակին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարզարշավի ժամանակ բացահայտ նվաստացնում և վիրավորում էին Փաշինյանին՝ տապալելով նրա նախընտրական քարոզարշավը հիմա դարձել է իշխանությունների "սրտի" օրինակելի գործարարը...
Սա ընդամենը մի քանի օրինակներ էին հայտնի այն գործիչներից ում պարոն Փաշինյանը և նրան պատկանող ԶԼՄ-ները, ինչպես նաև նրա շատ թիմակիցներ և կողմակիցներ մեղադրում էին ընտրակեղծիքների և ընտրակեղծարարներին հովանավորելու մեջ, որոնց անցյալը մոռանալով պարոն վարչապետը դարձրել է կեղծիքներից և կոռուպցիայից «կույս» իր իշխանության մաս...
Իսկ թե ի՛նչ չի արել Հրայր Թովմասյանը, որ արժանացել է «Փաշինյան և Co-ի» անաֆեմային և հետապնդումներին՝ թողնում եմ Ձեր երևակայությանը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>