Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Այլևս առանց տողատակերի

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է 2019թ-ի հոկտեմբերի 29-ի իր հայտարարությունը՝ արդեն ավելի խիստ շեշտադրությամբ արտահայտել իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության շուրջ: Դեռևս հոկտեմբերին արված հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ էր՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ:

Հիմա արդեն հանձնաժողովի նախագահը բաց տեքստով շեշտում է, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա։ Առանձին պարբերությամբ Բուքիկիոն ընդգծում է, որ վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:

Այս հայտարարությանը իշխանությունները կարող են արձագանքել ճիշտ այնպես, ինչպես արձագանքեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի հայտարարությանը կամ ԵԽԽՎ համազեկուցողների՝ նախորդ շաբաթվա մտահոգությանը՝ դիմելով տարբեր մանիպուլյացիաների, ձևացնելով, թե հայտարարությունը բոլորովին այլ կոնտեքստ ունի, «մոռանալով» հանրությանը ներկայացնել այդ տեքստերի՝ առավել անցանկալի դրույթները, սակայն դրանից մեծ հաշվով շատ բան չի փոխվում։

Սա այն դեպքն է, երբ փաստն ավելի կարևոր է, քան մեկնաբանման նրբությունները։ Միջազգային տարբեր կառույցների կողմից հնարավոր արձագանքի մասին մենք վաղուց էինք ահազանգել։ Հետևություններ չանելու դեպքում պետք է սպասել հաջորդող՝ է՛լ ավելի կոշտ արձագանքների։

Վենետիկի հանձնաժողովի նախագահն արդեն ստիպված անդրադառնում է ժողովրդավարական մշակույթին և հասունությանը։ Սա ավելի քան խոսուն փաստ է։ Մեզ ուղղորդում են դեպի ինստիտուցիոնալ զսպվածության, պետական ինստիտուտների միջև բարեխղճության և փոխադարձ հարգանքի հասունության անհրաժեշտության: Մենք իսկապես այդ զսպվածության անհրաժեշտությունն ունենք, որպեսզի խուսափենք այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը։

Որպես սկիզբ՝ կառաջարկեի բոլոր պատգամավորներին, հատկապես՝ իշխանական, փորձել Ջաննի Բուքիկիոյի տեքստը կարդալ՝ դուրս գալով իրենց խմբակցության մթնոլորտից, փորձել լինել իրոք օբյեկտիվ ու ընկալել գործընթացներն այն լրջությամբ ու հասունությամբ, որի մասին խոսում է միջազգային իրավական այս կարևորագույն կառույցի ղեկավարը։ Այստեղ Հայաստանի միջազգային վարկի ու մեր պետության ընկալման մասին է արդեն խոսքը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>