Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Հեղափոխությո՞ւն, թե՞ հիբրիդային հեղաշրջում

Կապանի ասուլիսում Վարչեպետ Փաշինյանն, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե պետական հեղաշրջման փորձ, այլ ‹‹հիբրիդային հեղաշրջման›› փորձ և իշխանությունը նման փորձերի ողնաշարը կոտրել է պաշտոնանկություններով:

Թեպետ այս հարցին ես ասուիլիսի հաջորդ օրն անդրադարձել եմ Factor TV-ի տաղավարում, այդուհանդերձ հարկ եմ համարում որոշ հավելյալ մեկնաբանություններ ներկայացնել, քանի որ լրատվամիջոցները ամենատարբեր որակումներով շարունակում են անդրադառնալ այդ թեմային:

Նախ անհրաժեշտ է փաստել, որ հեղաշրջում ասելով պետք է հասկանալ պետական կառավարման համակարգում այնպիսի իրավիճակ, երբ իշխանության բարձրագույն մարմինը կամ մարմինները՝ ոչ իրենց կամքով և հակասահմանադրական ազդեցությունների ճնշման պատճառով, զրկվում են իրենց սահամանադրական պարտավորությունները կատարելու օրինական հնարավորություններից՝ ընդհուպ մինչև պաշտոնից պարտադրված հեռանալը: Այլ կերպ ասած, հեղաշրջումը ուղղակիորեն նշանակում է իշխանության բռնազավթում: Պատմությունը գիտի տարբեր երկրներում հեղաշրջումների բազում դեպքեր:

Հետևաբար հեղաշրջման փորձ ասելով պետք է հասկանալ կոնկրետ անձանց կամ սուբյեկտների կողմից այնպիսի գործողությունների իրականացման նախաձեռնություն, որոնց նպատակը եղել է Երկրի բարձրագույն իշխանությանը զրկել օրինական պարտականությունները կատարելու որևէ հնարավորությունից:

Արդյոք Վարչապետն իր խոսքում փաստո՞ւմ է այդ մասին: Միանշանակ դժվար է պնդել, քանի որ նա օգտագործում է ‹‹հիբրիդային հեղաշրջում›› եզրույթը, որը քաղաքագիտության մեջ, կարծես թե, նոր հասկացություն է և հավելյալ մեկնաբանությունների կարիք ունի: Բանն այն է, որ այսօր մասնագիտական գրականության և քաղաքագիտական տերմիբանության մեջ լայնորեն տարածում ունի ‹‹հիբրիդային պատերազմ›› հասկացությունը:

Հայտնի փաստ է, որ ‹‹հիբրիդային պատերազմ›› տերմինը առաջին անգամ ԱՄՆ և Միացյալ Թագավորության ռազմական փաստաթղթերում հայտնվեց 2005թ. և այդ հասկացության իմաստը կայանում է հակառակորդ պետության վրա սեփական քաղաքական ազդեցության ապահովումը ռազմական կարողությունների նվազագույն ներգրավմամբ՝ փոխարենը նախապատվությունը տալով ազդեցության քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական ռեսուրսի օգտագործմանը: Այսինքն մարդկային զոհերի և ավերվածությունների գնով հաջողության հասնելու փոխարեն նույն նպատակներին հասնել ոչ ռազմական միջոցներով: Սա է պատերազմներ վարելու հիբրիդային մետոդի ողջ իմաստը:

Եթե փորձենք այս հասկացության ներքո վերծանել ‹‹հիբրիդային հեղաշրջում›› եզրույթը, ապա կնշանակի, որ Վարչապետը փաստում էր, որ ներքաղաքական զարգացումներում տեղի է ունեցել բարձրագույն իշխանության պարտականությունների իրականացմանը խոչնդոտելու փորձ՝ օգտագործելով քաղաքական, տեղեկատվական, տնտեսական ռեսուրսներ: Բայց վերը նշված գարծիքակազմը, միգուցէ բացառությամբ դիվանագիտականից, լայնորեն և բոլոր ժամանակներում օգտագործվում է ներաքաղաքական պայքարում՝ տեղեկատվական-քարոզչական կրեատիվ հնարքների, ֆինանսական ռեսուրսների, քաղտեխնոլոգիաների օգտագործմամբ, ընդ որում երկուստեք՝ թե՛ իշխանության և թե՛ ընդիմության կողմից:

Կարելի՞ է արդյոք ընդիմության քաղաքական պայքարը իշխանությունների դեմ որակել որպես նրանց գործունեությանը խոչնդետելու, ուստի և հիբրիդային հեղաշրջման փորձեր: Արդյոք Վարչապետը ‹‹հիբրիդային հեղաշրջում›› ասելով ի նկատի ունի իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած գործողությո՞ւն՝ նշված ռեսուրսների օգտագործմամբ: Կարծում եմ ո՛չ, այլապես դա կնշանակեր, որ Վարչապետը հայտարարում է իշխանության անհաշտ պայքարը քաղաքական այլակարծության և ազատ խոսքի իրավունքի դեմ:

Ավելին, նման պարագաներյում, եթե առաջնորդվենք Վարչապետի ‹‹հիբրիդային հեղաշրջում›› եզրույթի քաղաքական բովանդակությամբ, ապա նշված հեղաշրջման փորձ կարելի որակել ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի տարիների քաղաքական գործունեությունը ուղղված իշխանությունների դեմ, իսկ 2018թ ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները՝ հիբրիդային հեղաշրջման դասական օրինակ:

Ուստի, առանց սխալվելու հավանականությամբ, կարելի է փաստել, որ Վարչապետի գիտությամբ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցի նախաձեռնությամբ ‹‹պետական հեղաշրջման›› մասին լուրերի շրջանառումը ոչ այլ ինչ էր, քան ուժային կառույցների նախկին ղեկավարներին, մասնավորապես Վանեցյանին (ձեռքի հետ նաև ընդիմությանը) hանիրավի վարկաբեկելու և պետության թշնամի ներկայացնելու անհաջող փորձ: Եվ երբ այդ լուրը դարձավ հանրային դիսկուրսի գլխավոր թեմաներից մեկը և առաջացավ կոնկրետ փաստեր ներկայացնելու անհրաժեշտություն, Վարչապետը փորձեց փրկել իրավիճակը իր ‹‹հիբրիդային հեղաշրջում››, ավելի շփոթեցնող և մինչ այս քաղաքական մասնագիտական դիսկուրսում դեռևս չհանդիպած, եզրույթով:

Ի դեպ թե՛ Վանեցյանը և թե՛ Օսիպյանը պաշտոնանկ չեն արվել: Նրանք հրաժարական են տվել: Այս հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ չեն:

Նախ կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:

Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական բովանդակությամբ: Պաշտոնանկությունը արձանագրում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործութնեությունը համարվում է անհանդուրժելի:

Մինչ դեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայաացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին:
Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպաստավոր:

Եթե պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաականն է, ապա հրաժարականը՝ պաշտոնյայի գիտակցված նախաձեռնությունն է և քաղաքական պռոտեստի դրսևորում է:

Մինչ դեռ ուժային կառույցների նախկին ղեկավարները ոչ միայն չէին ձախողել իրենց պաշտոնեական պարտականությունները, այլև արժանացել էին գեներալի բարձր կոչմանը (իսկ Օսիպյանը նույնիսկ նշանակվել էր Վարչապետի գլխավոր խարհրդական): Նման պարագայում խոսել նրանց պաշտոնանկության մասին կնշանակի մոլորեցնել հանրությանը:

Հետևաբար ‹‹հիբրիդային հեղաշրջում›› թեզը քվազիքաղաքական բովանդակություն է և իրողության հետ որևէ աղերս չունի, իսկ պաշտոնանկություններով հեղաշրջման ողնաշարը կոտրելու վերաբերյալ Վարևչապետի պնդումը՝ սեփական անհաղթահարելի վճռականությունը ցուցադրելու քարոզչական հնարք և ուրիշ ոչինչ:

Ավելի խորքային եզրահանգումը ակնհայտ է՝ հանրային կյանքը լարվածության մեջ պահելու գնով ձեռք բերված հեղինակությունը իշխանությանը որևէ հեռանկար չի կարող խոստանալ:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>