Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ատելության կուսակցությունը և իր առաջնորդը մսխում են քաղաքացիներից ստացած յուրաքանչյուր քվե

Վերջերս, շատ հաճախ ականատես ենք լինում իշխանության ներկայացուցիչների` ազգային արժեքները վտանգող, ոչ ադեկվատ, ոչ պրոֆֆեսիոնալ, նույնիսկ որոշների լկտի ու օրինախախտ պահվածքին։

Ամենօրյա ռեժիմով, տարբեր, մեր քաղաքացիներին սթրեսի ենթարկող քաղաքական իրադարձությունների, օրենսդրական թերի և մի մասի դեպքում անընդունելի նախաձեռնությունների պատճառներով պայմանավորված` իշխանություններից սկսում են հիասթափվել ու այլևս չաջակցել տարբեր բնագավառներ ներկայացնող քաղաքացիներ, սկսած անասնապահներից, մսավաճառներից, ծննդատան աշխատակիցներից, վարորդներից` կապված բալային համակարգի ներդրման հետ, վերջացրած այն մարդկանցով, ովքեր ականատես են լինում խորհրդարանի, կառավարության, ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների` անգրագետ, անմակարդակ, տհաս և ստահոդ հայտարարություններին։

Վերջերս, նույնիսկ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակամայից «արագացրեց» իր վարկանիշի անկման գործընթացը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հեռակա բանավեճի մեջ բռնվելով` Կապանում տված մամլո ասուլիսի ժամանակ, նա ասաց, որ սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի ղեկավարն իրեն` «ամենամսյա, ամենշաբաթյա, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել», որին ի պատասխան` ինչպես գործադիրի ղեկավարն է նշում, նրան ուղարկել է «հեռու-հեռու տեղ»։

Ի պատասխան վարչապետի հայտարարությանը` Հրայր Թովմասյանը «20 օր ժամանակ» տվեց Փաշինյանին, որպեսզի օբյեկտիվ փաստեր ներկայացնի, որոնք կհաստատեն իր խոսքերը, եթե ոչ, կդիմի դատարան` պաշտպանելու իր իրավունքները։

Նիկոլ Փաշինյանն օպերատիվ կերպով արձագանքեց Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ Կապանից վերադառնալուն պես` կհրապարակի այդ օբյեկտիվ փաստերը, նշելով, թե «այդ փաստերը Երևանում են», և որ իրեն` «չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարվածի համար»։

Սակայն վերադառնալով Երևան` նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի գրիչի նկար և մի պատմություն հրապարակեց, թե ՍԴ նախագահը այդ գրիչն իրեն նվիրելով` այդ կերպ փորձել է քծնել իրեն...Հասարակության մեծ մասը ծիծաղելի ու զավեշտալի համարեց այդ պատմությունը, իսկ Հրայր Թովմասյանը դիմեց դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` սպառված համարելով վարչապետի «օբյեկտիվ փաստերը»։

Դեռ բավարար չէր, որ պետության ղեկավարը նման ցածր մակարդակի թեմայից է խոսում` քաղաքավարությունը, գործնական փոխհարաբերությունները շփոթելով քծնանքի հետ, արդեն երեկ, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հղում է անում ՀՀ քաղաքացիների հարկերով «սնվող» Հանրային հեռուստաընկերությանը` լուրերի թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութին, որը պատմում է Հրայր Թովմասյանի ենթադրյալ անօրինությունների մասին, որի մասով արդեն քրեական գործ կար հարուցված։ Վարչապետն ակնհայտորեն, ամենապակասը խախտելով անմեղության կանխավարկածը` հրապարակում է հետևյալ մեկնաբանությունը. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ֊ի հետ»...

Գործող իշխանավորներն այսպիսի ցածր մակարդակի, դանդաղկոտ, օրինախախտ աշխատելաոճով մսխում են քաղացիներից ստացած յուրաքանչյուր քվե։ Հասարակությունը լրիվ այլ սպասելիքներ ունի Նիկոլ Փաշինյանից և իր թիմից, այլ ոչ թե նման և այլ` օրինակի համար զուգարանների մասին քննարկումները կառավարության նիստում, թե իբր Հայաստանում կան հինգ աստղանի հյուրանոցներ, որտեղ զուգարանները մեղմ ասած ոչ բարվոք վիճակում են, կամ, որ Աժ փոխխոսնակը հայտարարում է, թե Թումանյան փողոցի վրա գտնվող Նոր Զովք սուպերմարկետի դիմաց «հետևից գրկել է իրեն»` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ենթադրում եմ անգամ տեղյակ էլ չէ, որ Թումանյան փողոցի վրա նման սուպերմարկետ գոյություն չունի, հետևաբար, իր պատմությունը մեղմ ասած հավաստի չի կարող լինել մեզ համար...

Հ.Գ. Եթե նման` առաջնայինը երկրորդայինից չտարբերող մոտեցումներով, նման կեղծ օրակարգային թեմաներով շարունակեն կառավարել պետությունը, կարծում եմ, որ ներկայիս իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Հայաստանի Հանրապետության ղեկին` գուցե ամիսներ...

Արտաշես Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>