Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Եթե կանգ չառնենք....

Ակնհայտորեն մենք գործ ունենք մեկ սենյակում եւ մեկ գրիչով գրվող սցենարային զարգացումների հետ։

1. Փաշինյանի լայվ
2. ՀՔԾ հարուցած գործ (հարցաքննություններ, ձերբակալություններ եւ այլն)
3. «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների « մեկնարկը»
4. Փաշինյանի մյուս լայվը
5. Հ1-ի գեբելսյան սյուժեները
6. Փաշինյանի մյուս գրառումը
7. Հետո՞

Իրավաբանորեն այս ամենը սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարման ցցուն օրինակ է, գործադիրի կողմից իշխանության այլ ճյուղի բռնազավթման փորձ։ Բայց սա ամենավտանգավորը չէ։ Նույնիսկ կարելի է քննարկել հակառակ կողմի իրավական հակափաստարկները։

Ամենամեծ վտանգը լրիվ այլ տեղ է եւ այն, գուցե, անփորձության պատճառով «մատնեց» ավագանու անդամը։

Հետեւելով զարգացումներին, գործող կառավարության քայլերի տրամաբանությանը, զուգահեռներ անցկացնելով համաշխարհային փորձի հետ, ցավով պետք է նկատել, որ հաջորդ քայլը կարող է լինել հայաստանյան «բյուրեղապակյա գիշերը»:

1938թ. նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը Գերմանիայում եւ այդ երկրի կողմից բռնազավթված տարածքներում հարձակման ենթարկվեցին հրեաներին պատկանող խանութները, գրասենյակները: Ցուցափեղկերը, խանութները ջարդուփշուր արվեցին քաղաքացիական անձանց կողմից, իսկ ոստիկանությունն ինքնամեկուսացվեց: Սա կազմակերպված էր իշխանության կողմից եւ սա հետեւանքն էր խելագար քարոզչության։

Մենք եւս ոստիկանության ինքնամեկուսացման թարմ օրինակ ունենք, երբ Փաշինյանի կոչով շրջափակվեցին դատարանները:

Սոցիալական ցանցերում այն արդեն սկսվել է եւ կազմակերպչի, ձեռագրի (գրչի) հարցը կասկած չի հարուցում։ Չի բացառվում, որ այն տարածվի նաեւ ռեալ կյանք։

Հայաստանյան «բյուրեղապակյա գիշերվա» ընտիր թիրախներն են ՍԴ շենքը, դռները, պատուհանները, Հրայր Թովմասյանին աջակցած անհատներն ու կազմակերպությունները, գրասենյակները, բնակարանները եւ այլն։

Երկրորդ փուլում թիրախ կդառնան նրանք, ովքեր կդատապարտեն առաջին փուլը, հետո նրանք՝ ովքեր լավ չողջունեցին առաջին եւ երկրորդ փուլը։ Ինչու ոչ։

Իսկ ինչ է լինում դրանից հետո։ Լինում է ամոթի փուլ, որը երկար է տեւելու: Ամոթի եւ զղջման օրը երկար է ձգվելու, եւ վատն այն է, որ այն գալու է միայն այն ժամանակ, երբ երկիրն արդեն բավական հյուծված եւ մաշված կլինի «բյուրեղապակյա գիշերներով», ասֆալտին պառկեցնելով, թաթիկները կտրելով, պատերին ծեփելով, անիմաստ եւ ոչինչ չասող լայվերով եւ վիճակագրության հետ արվող վտանգավոր խաղերով:

Ու տալու ենք այն հարցերը, որը տվել ենք շատ ժողովուրդներ. Ինչպե՞ս թույլ տվեցինք սա, ինչպե՞ս չնկատեցինք ընթացքը, ինչո՞ւ էինք կույր։ Եւ, իհարկե, ունենալու ենք այն կորուստները, որոնք ունենում են նման ընթացք թույլ տված ժողովուրդները:

Գեղամ Նազարյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>