Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Հանրային հեռուստաընկերության նկատմամբ պետք է համպատասխան հայցադիմում ներկայացվի զրպարտության և իրավունքի խախտման վերաբերյալ

Հանրային հեռուստաընկերությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստած ռեպորտաժն իրավագետ Արամ Վարդևանյանը դժվարացավ բնութագրել, թե ինչ է՝ ասելով, որ այն պարզապես «խայտառակություն էր»։

«Այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հանդես կգա անմեղության կանխավարկածի նման կոպիտ կերպով խախտողի դերում, դա ցանկացած եվրոպական խորհրդի անդամ երկրում պատկերացնելը գրեթե անհնարին է։ Սա իսկապես անհասկանալի խայտառակ երևույթ էր, և ես կարծում եմ, որ հենց Հանրային հեռուստաընկերությունը, ամեն ինչից անկախ, նաև հանդես գալով որպես իրավաբանական անձ, պետք է հրապարակայնորեն ներողամտություն ներկայացնի նման տեսակ զրպարտության համար, որովհետև ցանկացած անձ կարող է քրեական հետապնդման ենթարկվել, բայց նաև գիտենք, թե ինչքան շատ են արդարացումները, քրեական գործերի կարճումները։ Իսկ այդ հայտարարությունը իրենից ենթադրում էր կարծես հաստատակամ պնդումներ ներկայացնելու մի երևույթ, երբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո սա արդեն իսկ քրեական հետապնդման ամբողջ օրինականության տեսանկյունից լրջագույն ռիսկեր է պարունակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում տարածել էր ՍԴ նախագահի վերաբերյալ Հանրային հեռուսատընկերության ռեպորտաժը։ Արձագանքելով սրան, իրավագետն ասաց.

«Վերջերս նայում էի Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, այսպես կոչվող նախադատավարության կամ նույնիսկ դատավարության փուլում ցանկացած պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից նման տեսակ հայտարարությունները ինքնին հանդիսանում են լրջագույն իրավունքի խախտումներ։ Անմեղության կանխավարկածի նկատմամբ պետական մարմինները և պաշտոնատար անձինք էլ ավելի մեծ զգոնություն և զգուշավորություն պետք է ցուցաբերեն։

Երբ դեկտեմբերի վերջին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց, դատախազությունը հայտարարություն էր տարածում, որտեղ Հրայր Թովմասյան անուն ազգանունը չկար, այնտեղ գրված է Հ.Թ.։ Ներկայացնելուց էլ հստակ նշվում է, որ բացառապես հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով, որոշ մանրամասներ են ներկայացնում, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն արգելում է ՍԴ դատավորի նկատմամբ քրեական գործերի դեպքում զգոնությունը և զսպվածությունը չպահպանել։ Եվ այդ պարագայում, այն, ինչը երեկ հանրային հեռուստաընկերությամբ հրապարակվեց, սահմանադրական օրենքի կոպտագույն խախտում է»,-ասաց նա։

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերության նկատմամբ պետք է համպատասխան հայցադիմում ներկայացվի զրպարտության և իրավունքի խախտման վերաբերյալ։

«Եվ Հանրային հեռուստաընկերությունը պետք է քաղաքացիական օրենսդրության շրջանակներում հնարավորինս առավելագույն պատասխանատվությունը կրի, պետք է հստակ քննարկման առարկա դառնա, թե, առհասարակ, որտեղից նման տեղեկությունները Հանրային հեռուստաընկերությանը։ Ինչպես արդեն նշեցի, դատախազության տեղեկատվությունը լրիվ այլ բովանդակության էր, Հատուկ քննչական ծառայության կայքում նույնպես նման տեքստ չեմ գտել։ Նայել եմ նաև ՀՔԾ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, նման տեղեկություն ևս չկար, այս պարագայում որտեղի՞ց Հանրային հեռւոստաընկերության նախաքննական գաղտնիք ենթադրող տեղեկություն»,-եզրափակեց Ա.Վարդևանյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>