Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ի վերջո, որքանով է ՍԴ-ն այդքան կարևոր Նիկոլի համար, ինչ խնդիր ունի լուծելու, որին խանգարում է Հրայր Թովմասյանը

Ի վերջո, որքանով է ՍԴ-ն այդքան կարևոր Նիկոլի համար, ինչ խնդիր ունի լուծելու, որին խանգարում է Հրայր Թովմասյանը։ Նիկոլը առաջիկայում ակնհայտ բախվելու է ՍԴ բաստիոնին:

ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կարծես թե նոր փուլ են մտնում, որտեղ գրեթե բոլորը սկսել են պայքարել բաց տեքստով։ Ըստ էության իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացահայտ հայտարարում են՝ «դիմում գրի, գնա», իսկ Թովմասյանն իր հերթին՝ թոթվում է ուսերն ու պատասխանում՝ «ինձ այստեղ հարմար է, եթե ուզում եք՝ կարող եք դուք գնալ»։ Ըստ էության՝ իշխանության գալուց հետո, որպես գերնպատակ, նոր իշխանությունները նպատակ չունեին ազատվել ՍԴ նախագահից և հատուկ գործընթաց սկսել դատավորների նկատմամբ։ Կարող ենք ամրագրել, որ ՍԴ նկատմամբ իշխանական գրոհը փաստացի տեղի է ունեցել «թավշյա» իրադարձություններից հետո ՍԴ դատավոր բերված Վահե Գրիգորյանի հստակ ուղղորդված տոտալ քաղաքականությունից հետո, երբ նա հայտարարել էր, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, և առաջ քաշել հայտնի «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթի արհեստական դիսկուրսը։

Ինչ խնդիրներ ունի Նիկոլը ՍԴ-ի հետ:

խնդիր#1. Ըստ հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում օրակարգ է բերվելու Ստամբուլյան հայտնի կոնվենցիայի փաստաթուղթը, որին նախ և առաջ պետք է գնահատական տա ՍԴ-ն՝ հավաստելով տվյալ կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանությունը։

խնդիր#2. Կապված է Արցախի խնդրի կարգավորման հետ։ Հայտնի չէ, թե ներկայումս առհասարակ ի՞նչ են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը Ժնևում թեև, ինչպես պնդում են իշխանությունները՝ չկա բանակցվող որևէ փաստաթուղթ, բայց այս հանդիպումը, չգիտես ինչու, տևելու է երկու օր։

խնդիր#3. Չի կարելի բացառել, որ որոշակի փուլում ՍԴ դատին հնարավոր է հանձնվի Արցախի հետ կապված, ասենք, ինչ-որ խաղաղության նախապատրաստելու կամ այլ ձևաչափ ունեցող փաստաթուղթ, որին պետք է տալ համապատասխան գնահատականը, իսկ Թովմասյանի ներկայության պարագայում Նիկոլը իր համար երբեք ցանկալի տեսքով փաստաթուղթ չի ստանա։

խնդիր#4. Ներկա պահին արդեն ամենօրյա ռեժիմով խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, ապա պարզ է դառնում, թե որքան կենսական է Հրայր Թովմասյանի աթոռը Նիկոլի համար։

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը մի քանի փուլից էր կազմված։

Փուլ#1. Դեռևս նախորդ տարի ԱԺ-ում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց, և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս 6-րդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկվի։ Հենց այդ ընտրության ժամանակ էլ Վահեն խորհրդարանի ամբիոնից ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ:

Փուլ#2. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքով։Իսկ ամենաաբսուրդայինն այն է, որ այդքան խոսելու փոխարեն՝ իշխանության բանախոսների կողմից ոչ մի փաստարկված ու իրավական հիմնավորումներով ներկայացված թեզեր ու պնդումներ ուղղակի գոյություն չունեն։

Փուլ#3. Այնուհետև ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ դրեց շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր․ ըստ այդ փաստաթղթի՝ ԱԺ իշխանական խմբակցությունը դիմում էր ՍԴ-ին, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի Թովմասյանի լիազորությունները․ ավելի ուշ ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժեց այն։

Փուլ#4. Գործի դրվեց ավելի, մեղմ ասած՝ կեղտոտ մեթոդիկա․ հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների դեմ։
Փուլ#5. Ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:

Փուլ#6. Ուղղակի չմորանանք նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին:

Փուլ#7. Նիկոլական իշխանության մեթոդիկան, որը հատում է բոլոր «կարմիր գծերը», այն էր, երբ քաղաքական գործընթացներին ներառեցին ընտանիքը:

Թովմասյանի այն պնդումը, որ ինքը խրամատ է պահում, ամեն օր ապացուցում է իր արդիականությունն ու առաջնայնությունը, քանի որ ամեն օր ավելի է բարձրանում այն գիտակցությունը, թե որքան կարևոր է պետության ու պետականության համար սուվերեն ու ինքնուրույն իշխանության ճյուղ ունենալը, այլ ոչ թե երկրում ստեղծել «կառավարման աջաբսանդալ»։ Իր վերջին հարցազրույցում Թովմասյանը հայտարարում է, որ «իրեն ոչինչ չի կասեցնելու և չի խանգարելու»։ Թովմասյանը նաև խոսում է այն մասին, որ իշխանությունների ցանկությունն իր համար այդքան էական չէ, թե արդյո՞ք նրանք ցանկանում են, որ ինքը մնա ՍԴ նախագահ կամ ոչ, նրա պնդմամբ՝ ինչպես Նիկոլն է իշխանության ճյուղերից մեկի ղեկավարը, նույնպես և Թովմասյանն է դատական իշխանության ղեկավարը։
 
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>