Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս. ՍԴ վեհ կեցվածքն անհանդուրժելի է դառնում նրանց համար. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և դրան հաջորդած իրադարձություններին։ Գրառման մեջ ասվում է.

«Սահմանադրական դատարանի ոդիսականը...

Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկելու բոլոր հնարավոր միջոցները, և գործի է դրվում փորձված քարոզչաեղանակը՝ սուտը:

Արձանագրենք.

1. Վարչապետն իր ասուլիսի ընթացքում նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է իր ծառայությունները՝ գունագեղ նկարագրելով այդ պրոցեսը:

Հրայր Թովմասյանը պահանջում է հրապարակել գեթ մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի իր կողմից իշխանությանն իր ծառայությունները մատուցելու մասին, հակառակ պարագայում կներկայացնի զրպարտության վերաբերյալ հայց Նիկոլ Փաշինյանի դեմ:

2. Հրայր Թովմասյանի հայտարարությանը հաջորդում է իշխանական քարոզչամեքենայի կողմից Արծվիկ Մինասյանի՝ վարչապետի հետ ձեռքսեղմման լուսանկար՝ նշելով, որ նկարում Հրայր Թովմասյանն է։ Տեղեկատվությունը հերքվում է, քանի որ տարածվում է լուսանկարի տեսանյութը:

3. Վարչապետը գրառում է կատարում, որ անհամաչափ հուժկու փաստ է ներկայացնելու՝ իր խոսքերը հավաստող: Այնուհետև հրապարակում է մի գրչի լուսանկար, որն ուղեկցվում է պատկերավոր տեքստով, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խնդրել, որ ինքն այն որպես ընծա ընդունի: Տարածվում է տեսանյութ, որտեղից ակնհայտ է, որ վարչապետը հատակին է գցել իր գրիչը և չի կարողանում այն բարձրացնել, իսկ Թովմասյանն առանց երկխոսության ընդամենը վարչապետին է մեկնում իր գրիչը:

4. Գրչի զարհուրելի պատմությունն արդարացնելու նպատակով վարչապետը կենդանի կապի է դուրս գալիս՝ ավելի վատթարացնելով իրավիճակը: Տրվում են քաղաքական գնահատականներ, վիրավորական որակումներ, մի խոսքով՝ գործադրի ղեկավարի կողմից րոպեների ընթացքում խախտվում են իրավական պետության հիմնարար սկզբունքները՝ իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը, արդար դատաքննությունը, անմեղության կանխավարկածը, անձի կյանքի անձեռնմխելիությունը:

5. Վարչապետը նշում է, որ չի ուզում ունենալ խամաճիկ Սահմանադրական դատարան, այն դեպքում, երբ մի շարք իրավախախտումներով յուրային անձին ներմուծում է Սահմանադրական դատարան, այնուհետև պնդում է նաև, որ տեղյակ չէ, որ այդ անձն օգտվելով բոլոր հնարավոր սոցիալական երաշխիքներից չի կատարում Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները, ինչին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ:

6. Իրավիճակը մեղմելու նպատակով հարցազրույց է տալիս ԱԺ փոխխոսնակը՝ նկարագրելով, որ Թովմասյանն իրեն ջերմ բարևել է, և ԱԱԾ նախկին ղեկավարը միջնորդել է Թովմասյանի համար: ԱԱԾ նախկին ղեկավարը հերքում է, որ նման խոսակցություն է ունեցել ԱԺ փոխխոսնակի հետ:

Հետևություններ.

1. Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում, և առհասարակ Սահմանադրական դատարանի վեհ կեցվածքն անհանդուրժելի է դառնում:

2. Իշխող ուժի ներկայացուցիչների համար տարրական էթիկայի կանոններն անընկալելի են, և բարեկիրթ վերաբերմունքը մեկնաբանվում է որպես շողոքորթություն:

3. Մեր երկրում այլևս երաշխավորած չեն ոչ ոքի իրավունքներն ու ազատությունները: Այսօր երկու պաշտոնատար անձինք, ովքեր չեն հանդիսանում իրավապահ մարմինների ներկայացուցիչ, իրենց ելույթներում նշեցին, որ տեղյակ են երրորդ պաշտոնատար անձի տեղաշարժման մանրամասներից: Այսինքն՝ ըստ քմահաճույքի և ըստ պահանջի ցանկացած պահի խախտվում կամ կարող են խախտվել յուրաքանչյուրիս անձնական կյանքի անձեռնմխելիությունը և մի շարք այլ հիմնարար իրավունքներ:

4. Առկա է դավադրությունների տեսության մեջ հմտացած անհայտ իրավաբանների մի խումբ, ովքեր խեղաթյուրված փաստեր են ներկայացնում վարչապետին: Միգուցե առավել ստաժավոր և գիտական իրավական համայնքի կարծի՞քն էլ հաշվի առնվեր:

5. Միգուցե խնդիրը Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի մեջ չէ՞, և ժամանակն է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ավելի պատասխանատո՞ւ վերաբերվեին իրենց կողմից զբաղեցված պաշտոններին և ըստ պաշտոնի՝ նաև իրենց խոսքի արժեքին:

6. Միգուցե իշխող ուժի ներկայացուցիչները քաջ գիտակցո՞ւմ են վերոնշյալը, ուղղակի օրախնդիր է կառավարելի Սահմանադրական դատարան ձևավորելը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>